National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
5.4.2011

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
05.04.2011
Մամլո ասուլիս խորհրդարանում
1 / 1

ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը մարտի 31-ից ապրիլի 1-ը Ժնեւում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում մասնակցել է «Խորհրդարանների դերը սպառազինությունների վերահսկման, զինաթափման եւ զանգվածային ոչնչացման զենքերի չտարածման գործում» խորագրով սեմինարին, որը համատեղ կազմակերպել էին Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտը, ՆԱՏՕ-ն, Անվտանգության քաղաքականության ժնեւյան կենտրոնը եւ Զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողության ժնեւյան կենտրոնը: Սեմինարի մասին ապրիլի 5-ի մամուլի ասուլիսում լրագրողներին մանրամասներ ներկայացրեց Հրայր Կարապետյանը:

Սեմինարին մասնակցել են մոտ 25 երկրների 40 խորհրդարանականներ: Սեմինարի ընթացքում Թուրքիայի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները, շեղվելով սեմինարի թեմատիկայից, անդրադարձել են հայկական գործող ԱԷԿ-ի աշխատանքին եւ նոր կառուցվելիք ԱԷԿ-ի շինարարության հարցերին` նշելով, թե սեյսմիկ գոտում ԱԷԿ-ի գործունեությունը մտահոգություն է ներկայացնում ողջ տարածաշրջանի համար, եւ կոչ են արել փակել ատոմակայանը: Նրանք կոչով դիմել են ԱՄՆ-ին ու Եվրամիությանը` չաջակցել նոր ԱԷԿ-ի շինարարությանը  եւ չֆինանսավորել այն:

Իր ելույթում պարոն Կարապետյանը անդրադարձել է այդ շահարկումներին` նշելով, որ հայկական գործող ԱԷԿ-ը համապատասխանում է անվտանգության միջազգային չափանիշներին եւ սերտորեն համագործակցում է  Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ:

Պատասխանելով Թուրքիայի խորհրդարանականի ելույթին` պարոն Կարապետյանը նշել է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից ենթարկվելով տեւական շրջափակման` Հայաստանը ստիպված է փնտրել այլընտրանքային աղբյուրներ, այդ թվում նաեւ ապավինել ատոմային էներգետիկային: Նա նշել է, որ Թուրքիան եւս գտնվելով սեյսմիկ գոտում` մարտի 16-ին համաձայնություն է ձեռք բերել ատոմակայան կառուցելու վերաբերյալ:

Անդրադառնալով ադրբեջանցի խորհրդարանականի ելույթում Լեռնային Ղարաբաղի խնդրի արծարծմանը` ՀՀ ԱԺ պատգամավորը նշել է, որ հակամարտության կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի շրջանակներում բանակցություններ են ընթանում խաղաղ կարգավորման ուղղությամբ: Նա իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի ինտենսիվ սպառազինման առնչությամբ, ինչը պատերազմի սպառնալիք է ստեղծում տարածաշրջանի համար: Ադրբեջանին սպառազինություններ է մատակարարում նաեւ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան: Պարոն Կարապետյանն ընդգծել է, որ Ադրբեջանը, օգտագործելով իր նավթային ռեսուրսները, Հայաստանի ռազմական բյուջեի համեմատ  գրեթե 10 անգամ ավելացրել է իր ռազմական բյուջեն, ինչն անընդունելի է: Պարոն Կարապետյանը համարում է, որ միջազգային հանրությունը պետք է համապատասխան  մթնոլորտ  ձեւավորի նման գործելակերպի նկատմամբ:

Իր ելույթում ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահը կարեւորել է խորհրդարանների դերը հակամարտությունների խաղաղ կարգավորման, ինչպես նաեւ սպառազինությունների մրցավազք թույլ չտալու հարցերում: Նա նշել է, որ հարեւան երկրները խնդրի խաղաղ կարգավորման  շուրջ բանակցելու փոխարեն հանդես են գալիս առավել ռազմատենչ հայտարարություններով: Պարոն Կարապետյանի ելույթից հետո բազմաթիվ պատվիրակությունների ներկայացուցիչներ ողջունել են հայկական կողմի հավասարակշռված դիրքորոշումը եւ համագործակցության պատրաստակամություն են հայտնել, բացի Ադրբեջանի եւ Թուրքիայի ներկայացուցիչներից:


05.04.2011
Խորհրդարանական լսումներ` նվիրված գարնան գյուղատնտեսական աշխատանքներին եւ գյուղատնտեսության հիմնախնդիրներին
Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը, խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանի աջակցությամբ, ապրիլի 5-ին նախաձեռնել էր խորհրդարանական լսումներ` նվիրված գարնան գյուղատնտեսական աշխատանքներին եւ գյուղատնտեսության հիմնախնդիրներին: Օրենսդիրները  պետական գերատեսչո...

05.04.2011
Ազգային ժողովի նախագահի հրավերով խորհրդարան էին այցելել Ելփին գյուղի մի խումբ բնակիչներ
Մարտի 29-ին Վայոց ձորի մարզ աշխատանքային այցի շրջանակներում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը այցելել էր նաեւ Ելփին գյուղ, զրուցել գյուղացիների հետ, ծանոթացել առկա հիմնախնդիրներին եւ խոստացել աջակցություն ցուցաբերել: Ապրիլի 5-ին Ազգային ժողովի նախագահի հրավերով խորհրդարան էին այցելել Ելփին գյուղի մի խում...

05.04.2011
Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին.   ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի (ծածկագիր` (1-1.2-1)  Նշված թափու...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am