National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
5.4.2011

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
05.04.2011
Հայտարարություն

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին.  

ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի (ծածկագիր` (1-1.2-1)
  
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է` 
  

* իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն.

*իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Ազգային ժողովի կանոնակարգ», «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին», «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի եւ քաղաքացիաիրավական ոլորտին առնչվող ՀՀ այլ օրենքների, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության, Հայաստանի Հանրապետության քրեական, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության, ՀՀ վարչական դատավարության, ՀՀ դատական, ՀՀ ընտրական,  Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքերի եւ պետական-իրավական հարցերի ոլորտին առնչվող ՀՀ այլ օրենքների, «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, ՀՀ աշխատանքային օրենսգրքի, «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին», «Պետական կենսաթոշակների մասին», «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների եւ սոցիալական  ու առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի ոլորտներին առնչվող ՀՀ այլ օրենքների, «Վարչարարության եւ վարչական վարույթի մասին», «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին», «Բյուջետային համակարգի մասին, «Ֆինանսական համահարթեցման մասին», «Հարկերի մասին»,  «Ավելացված արժեքի հարկի մասին», «Շահութահարկի մասին», «Եկամտահարկի մասին», «Պետական տուրքի մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքների եւ տնտեսական, ֆինանuավարկային ու բյուջետային հարցերի ոլորտներին առնչվող ՀՀ այլ օրենքների, ինչպես նաեւ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի, գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի, ինչպես նաեւ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ոլորտներին առնչվող ՀՀ օրենքների անհրաժեշտ իմացություն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի  2009 թվականի հոկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատա՟կազմի կանոնադրությունը եւ կառուցվածքը հաստատելու մասին» ՆՈ-005-Ն որոշման եւ իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն.

 *«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված անհրաժեշտ աշխատանքային ստաժ.

*ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.

*համակարգչով եւ ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

*առնվազն մեկ օտար լեզվի ազատ տիրապետում.

*անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների, ունակությունների, ինչպես նաեւ պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների եւ ունակությունների տիրապետում:

*        *        *

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` «14» ապրիլի 2011թ.

Մրցույթը կկայանա  2011թ.մայիսի16-ին, ժամը 1400:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 1000-ից մինչեւ 1300-ը,  բացի շաբաթ եւ կիրակի օրերից:

Մրցույթին մասնակցել ցանկացողները տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթներին ծանոթանալու, լրացուցիչ այլ տեղեկու՟թյուններ ստանալու, ինչպես նաեւ հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչություն (Երեւան, Մ.Բաղրամյան 19,  հեռ. 513-460):

*        *        *

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետեւյալ փաստաթղթերը`

    * դիմում` մրցույթային հանձնաժողովի անունով` (ձեւը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս).

    * պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մաuնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների տիրապետման տեuանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաuտող փաuտաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին.

     * արական uեռի անձինք` նաեւ զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր  զորակոչային տեղամաuին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին.

     * մեկ լուuանկար` 3x4 uմ չափի.

     * անձնագրի պատճենը:

     ՀՀ քաղաքացին  մրցույթին մասնակցելու համար փաuտաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:


05.04.2011
Խորհրդարանական լսումներ` նվիրված գարնան գյուղատնտեսական աշխատանքներին եւ գյուղատնտեսության հիմնախնդիրներին
Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը, խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանի աջակցությամբ, ապրիլի 5-ին նախաձեռնել էր խորհրդարանական լսումներ` նվիրված գարնան գյուղատնտեսական աշխատանքներին եւ գյուղատնտեսության հիմնախնդիրներին: Օրենսդիրները  պետական գերատեսչո...

05.04.2011
Ազգային ժողովի նախագահի հրավերով խորհրդարան էին այցելել Ելփին գյուղի մի խումբ բնակիչներ
Մարտի 29-ին Վայոց ձորի մարզ աշխատանքային այցի շրջանակներում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը այցելել էր նաեւ Ելփին գյուղ, զրուցել գյուղացիների հետ, ծանոթացել առկա հիմնախնդիրներին եւ խոստացել աջակցություն ցուցաբերել: Ապրիլի 5-ին Ազգային ժողովի նախագահի հրավերով խորհրդարան էին այցելել Ելփին գյուղի մի խում...

05.04.2011
Մամլո ասուլիս խորհրդարանում
ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը մարտի 31-ից ապրիլի 1-ը Ժնեւում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում մասնակցել է «Խորհրդարանների դերը սպառազինությունների վերահսկման, զինաթափման եւ զանգվածային ոչնչ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am