National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.4.2011

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
19.04.2011
Բրիտանացի խորհրդարանականներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
1 / 4

Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի նախագահ բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակության անդամները ապրիլի 19-ին այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ դրեցին Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, եղան Ցեղասպանության թանգարանում, գրառումներ կատարեցին պատվավոր հյուրերի գրքում: Բարոնուհի Քերոլայն Քոքսը ջրեց այն եղեւնին, որը տնկել էր 2002 թ.:

«Իմ զգացմունքները միշտ ձեր ժողովրդի հետ են: Մենք միշտ հիշում ենք 1915 թ. սարսափելի ու ողբերգական իրադարձությունները: Ինձ համար շատ հաճելի է, որ այսօր Հայաստանում ինձ հետ են եւ Լորդերի պալատի, եւ Համայնքների պալատի ներկայացուցիչները, ովքեր ներառված են բրիտանահայկական համակուսակցական խմբում: Մեզ համար շատ կարեւոր է, որ մենք ոչ միայն Հայաստանում ենք, այլեւ մի նշանակալի վայրում, որը խորհրդանշում է այդ ողբերգական իրադարձությունները»,- Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին ծաղիկներ դնելուց հետո նշեց բարոնուհի Քոքսը:

Լորդ Լինդոն Հարիսոնը, ով առաջին անգամ էր Հայաստանում, նշեց, որ բազմաթիվ երկրներում է այցելել ժողովուրդների հիշատակին նվիրված հուշահամալիրներ, սակայն այն, ինչ տեսավ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում եւ Ցեղասպանության թանգարանում, ամենատպավորիչն էր:

«Մեր խորհրդարանական խումբը շատ մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի իրազեկի մարդկանց, թե ի՞նչ է  Հայոց Ցեղասպանությունը, ի՞նչ է տեղի ունեցել, քանզի շատ-շատերն իսկապես տեղյակ չեն դրանից: Փորձում ենք համոզել բրիտանական կառավարությանը, որպեսզի, եթե հնարավոր է, երբեւիցե ճանաչվի Հայոց Ցեղասպանությունը»,- հայտարարեց Բարոնուհի Շրիլա Ֆլեդերը: Իսկ տիկին Շրիլան առաջիկայում հնարավորություն տեսնո՞ւմ է, որ Մեծ Բրիտանիան պաշտոնապես ընդունի ու ճանաչի Հայոց Ցեղասպանությունը հարցադրմանը ի պատասխան նա ասաց. «Շարժումը կա, առաջ ենք գնացել: Ես հուսով եմ, որ դա մի օր տեղի կունենա»:

Համայնքների պալատի անդամ Ջոն Ուիթինգդեյլն ընդգծեց, որ ինչպես շատերը Բրիտանիայում, այնպես էլ ինքը տեղյակ չի եղել Հայոց Ցեղասպանության մանրամասներից  եւ այդ իմաստով նա կարեւորեց այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ Ցեղասպանության թանգարան: «Պետք է այնպես անել, որ նման դեպքերը երբեւէ չկրկնվեն: Ես տիկին Քոքսի հետ մեկնելու եմ Ղարաբաղ, որպեսզի իմ աչքով տեսնեմ, թե ինչ է կատարվում այնտեղ, որպեսզի վերադառնանք Բրիտանիա եւ կարողանանք ասել, թե ինչ է իրականում այնտեղ տեղի ունենում»,- ասաց Համայնքների պալատի ներկայացուցիչը:


19.04.2011
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի նորանշանակ դեսպանին
Ապրիլի 19-ին  ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Վրաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան  Թենգիզ Շարմանաշվիլիին: Ողջունելով հյուրին` ԱԺ նախագահը շնորհավորեց նրան դեսպանի պաշտոնում նշանակվելու  առթիվ եւ  հույս հայտնեց, որ նրա պաշտոնավարությունը ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am