Սեպտեմբերի 24-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դեսպանորդ Անդրեյ Իվանովի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական միջխորհրդարանական կապերին առնչվող հարցեր: Կողմերն անդրադարձել են տնտեսական կապերի զարգացման ուղիներին եւ Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության արդյունքում միգրացիոն քաղաքականության հետ կապված հարցերին: Տիկին Նաղդալյանը եւ դեսպանորդ Իվանովը բարձր են գնահատել միջխորհրդարանական շփումների դերը հայ-ռուսական համագործակցության սերտացման գործում: