ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը եւ հանձնաժողովի անդամ Կարինե Աճեմյանն ու պատգամավոր Մնացական Մնացականյանը մարտի 25-ին հանդիպել են «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի համար 1 եւ 2 միջնակարգ դպրոցների ուսուցիչներին եւ աշակերտներին:
Հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը ներկայացրել է Ազգային ժողովի կառուցվածքը, ՀՀ Սահմանադրությամբ վերապահված գործառույթներն ու լիազորությունները, օրենսդիր մարմնի դերն ու նշանակությունը երկրի քաղաքական եւ տնտեսական կյանքում:
Հանձնաժողովի նախագահը ներկայացրել է իր ղեկավարած հանձնաժողովի գործառույթներն ու լիազորությունները, գործունեության շրջանակները:
Աշակերտները պատգամավորներին ուղղել են կրթական համակարգին, հեռուստատեսությանն ու համացանցին, երկրի սոցիալական, տնտեսական իրավիճակին վերաբերող հարցեր:
Հանդիպման ավարտին աշակերտներն ու ուսուցիչները Ազգային ժողովի դահլիճում լուսանկարվել են պատգամավորների հետ: