Ֆրիդրիխ Էբերթ հիմնադրամի հրավերով 2016 թ. նոյեմբերի 9-11-ը Բեռլին (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) կգործուղվեն ՀՀ ԱԺ պատգամավորներ Արտակ Զաքարյանը, Արտակ Դավթյանը, Արմեն Ռուստամյանը, Ալեքսանդր Արզումանյանը եւ Միքայել Մելքումյանը:
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար 2016 թ. նոյեմբերի 18-21-ը Ստամբուլ (Թուրքիա) կգործուղվեն ՆԱՏՕ-ի ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը, պատվիրակության անդամներ Թեւան Պողոսյանը եւ Միքայել Մելքումյանը: