National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
30.9.2005

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
30.09.2005
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը

Սեպտեմբերի 30-ին տեղի ունեցան Աժ մշտական հանձնաժողովների նիստերը:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում, որը նախագահում էր հանձնաժողովի նախագահԱրմեն Ռուստամյանը, որոշվեց դրական եզրակացությամբ ԱԺ առաջիկանիստերի օրակարգի նախագծում ընդգրկել 1981 թվականի փետրվարի 12-ին Բրյուսելում ստորագրված «Օդային երթուղիների սպասարկման վճարների մասին» բազմակողմ համաձայնագիրը , 1960 թվականի դեկտեմբերի 13-ին Բրյուսելում ստորագրված «Օդանավագնացության անվտանգության համար համագործակցության վերաբերյալ «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ» միջազգային կոնվենցիան, 1970 թվականի հուլիսի 6-ին Բրյուսելում ստորագրված «Օդանավագնացության անվտանգության համար համագործակցության վերաբերյալ «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ» միջազգային կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությունը, 1978 թվականի նոյեմբերի 21-ին Բրյուսելում ստորագրված «Ի փոփոխություն Օդանավագնացության անվտանգության համար համագործակցության վերաբերյալ  «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ» միջազգային կոնվենցիայի 1970 թվականի հուլիսի 6-ի լրացուցիչ արձանագրությունը»,1997 թվականի հունիսի 27-ին Բրյուսելում ստորագրված «Բազմիցս փոփոխված` 1960 թվականի դեկտեմբերի 13-ին «Օդանավագնացության անվտանգության համար համագործակցության մասին «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ» միջազգային կոնվենցիայի ամփոփող արձանագրությունը, 1981 թվականի փետրվարի 12-ին Բրյուսելում ստորագրված «Ի փոփոխություն 1960 թվականի դեկտեմբերի 13-ի` Օդանավագնացության անվտանգության համար համագործակցության վերաբերյալ «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ» միջազգային կոնվենցիայի» արձանագրությունը եւ 2002 թվականի հոկտեմբերի 8-ին Բրյուսելում ստորագրված «Բազմիցս փոփոխված եւ 1997 թվականի հունիսի 27-ի արձանագրությամբ ամփոփված 1960 թվականի դեկտեմբերի 13-ի «Օդանավագնացության անվտանգության համար համագործակցության վերաբերյալ «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ» միջազգային կոնվենցիային Եվրոպական համայնքին միանալու մասին» արձանագրությունը, որոնք ներկայացրեցՀՀ կառավարությանն առընթերքաղաքացիական ավիացիայիգլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը:

Զեկուցողը նշեց, որ «Օդային երթուղիների սպասարկման վճարների մասին» բազմակողմ համաձայնագրովկողմերը համաձայնում են ստեղծել օդային երթուղիների սպասարկման վճարների սահմանման եւ գանձման միասնականհամակարգ եւ այն գործարկելու համար օգտվել «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ»-ի ծառայություններից:

«Օդանավագնացության անվտանգության համար համագործակցության վերաբերյալ «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ» միջազգային կոնվենցիայի նպատակը օդագնացության ոլորտում համագործակցության ամրապնդումն ու բարձր օդային տարածքում օդային փոխադրումների ծառայությունների ընդհանուր կազմակերպման ապահովումն է:

Պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանը հանձնաժողովի քննարկմանը ներկայացրեց 2004 թվականի նոյեմբերի 22-ին Մոսկվայում ստորագրված «1992 թվականի մայիսի 15-ի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի մասնակից պետությունների միջեւ ռազմատեխնիկական համագործակցության հիմնական սկզբունքների մասին համաձայնագրի շրջանակներում մատակարարվող ռազմական նշանակության արտադրանքի նպատակային օգտագործման նկատմամբ հսկողություն իրականացնելու կարգի մասին արձանագրությունում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» արձանագրությունը եւ 1999 թվականի մարտի 26-ին Հաագայում ստորագրված «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի երկրորդ արձանագրությունը»:

Քննարկված պայմանա գրերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվեն խորհրդարանի վավերացմանը:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում, որը նախագահում էր հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանը, հանձնաժողովը քննարկեց եւ որոշեցդրականեզրակացությամբ ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում երկրորդ ընթերցմամբ քննարկելու համարընդգրկել կառավարության հեղինակած «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որը ներկայացրեց Էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանը:

Պատգամավորներ Հրայր Կարապետյանի, Լեւոն Մկրտչյանի, Վահան Հովհաննիսյանի, Մհեր Շահգելդյանի հեղինակած «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը առաջին ընթերցմամբ հանձնաժողովի քննարկմանը ներկայացրեց Հրայր Կարապետյանը: Նա նշեց, որ առաջարկվում է օրենքի 1-ին հոդվածը շարադրել հետեւյալ բովանդակությամբ. «Սույն օրենքի գործողության ոլորտն ընդգրկում է 1992 թվականի աշնանային զորակոչից մինչեւ 2005 թվականի հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածը եւ տարածվում է այդ ընթացքում «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված (զորակոչից խուսափած) ու 27 (պահեստազորի սպաները` 35) տարին լրացած կամ մինչեւ 27 (35) տարին լրանալը «Զինապարտության մասին» ՀՀ օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու հիմքեր ձեռք բերած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (անձանց) վրա»:Օրենքի 5-րդ հոդվածի վերնագրումառաջարկվում է ավելացնել «եւ գոյացած գումարների օգտագործման» բառերը, իսկ հոդվածում ամրագրել, որառաջացած գումարները օգտագործվելու են ռազմական կարիքներիհամար: Հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրնագիծը կընդգրկվի ԱԺ աշնանային նստաշրջանի մեծ եւ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:
Հանձնաժողովը քննարկեց1960 թվականի դեկտեմբերի 13-ին Բրյուսելում ստորագրված «Օդանավագնացության անվտանգության համար համագործակցության վերաբերյալ «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ» միջազգային կոնվենցիան, «Օդային երթուղիների սպասարկման վճարների մասին» բազմակողմ համաձայնագիրը, 1970 թվականի հուլիսի 6-ին Բրյուսելում ստորագրված «Օդանավագնացության անվտանգության համար համագործակցության վերաբերյալ «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ» միջազգային կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությունը, 1978 թվականի նոյեմբերի 21-ին Բրյուսելում ստորագրված «Ի փոփոխություն Օդանավագնացության անվտանգության համար համագործակցության վերաբերյալ «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ» միջազգային կոնվենցիայի 1970 թվականի հուլիսի 6-ի լրացուցիչ արձանագրությունը»,1997 թվականի հունիսի 27-ին Բրյուսելում ստորագրված «Բազմիցս փոփոխված` 1960 թվականի դեկտեմբերի 13-ին «Օդանավագնացության անվտանգության համար համագործակցության մասին «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ»  միջազգային կոնվենցիայի ամփոփող արձանագրությունը», 1981 թվականի փետրվարի 12-ին Բրյուսելում ստորագրված «Ի փոփոխություն 1960 թվականի դեկտեմբերի 13-ի` Օդանավագնացության անվտանգության համար համագործակցության վերաբերյալ «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ» միջազգային կոնվենցիայի» արձանագրությունը» եւ 2002 թվականի հոկտեմբերի 8-ին Բրյուսելում ստորագրված «Բազմիցս փոփոխված եւ 1997 թվականի հունիսի 27-ի արձանագրությամբ ամփոփված 1960 թվականի դեկտեմբերի 13-ի «Օդանավագնացության անվտանգության համար համագործակցության վերաբերյալ «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ» միջազգային կոնվենցիային Եվրոպական համայնքին միանալու մասին» արձանագրությունը,որոնք ներկայացրեցՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը:

Պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանը հանձնաժողովի քննարկմանը ներկայացրեց 2004 թվականի նոյեմբերի 22-ին Մոսկվայում ստորագրված «1992 թվականի մայիսի 15-ի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի մասնակից պետությունների միջեւ ռազմատեխնիկական համագործակցության հիմնական սկզբունքների մասին համաձայնագրի շրջանակներում մատակարարվող ռազմական նշանակության արտադրանքի նպատակային օգտագործման նկատմամբ հսկողություն իրականացնելու կարգի մասին արձանագրությունում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մաին» արձանագրությունը: Վերոնշյալ պայմանագրերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվեն խորհրդարանի վավերացմանը:

Սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որը նախագահում էր հաձնաժողովի փոխնախագահ Մնացական Պետրոսյանը, որոշվեց դրական եզրակացությամբ ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում քննարկման երկրորդ ընթերցման ներկայացնել «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Բնակչության զբաղվածության եւ գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին», «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին», «ՀՀ քաղաքացիական օրենագրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Պետական նպաստների մասին», «Սոցիալական աջակցության մասին», «ՀՀ անտառային օրենսգիրք» օրինագծերը:

Կառավարության հեղինակած «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրինագծի փաթեթն առաջին ընթերցման ներկայացրեց ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը: Ըստ պարոն Ալավերդյանի` 2006 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2006 թվականի ապրիլի 1-ը 2003-2005 թվականների համար հաշվարկված եւ չվճարված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարների 30 տոկոսը վճարած անհատ ձեռնարկատերերը ազատվում են եկամտահարկի նվազագույն գումարների եւ դրանց նկատմամբ հաշվարկված եւ չվճարված տույժերի, ինչպես նաեւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարների չվճարված պարտավորությունների (այդ թվում` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարների նկատմամբ հաշվարկված եւ չվճարված տույժերի) վճարումից: Պարոն Ալավերդյանը նաեւ տեղեկացրեց, որ «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի ընդունմամբ` նվազագույն սոցիալական վճարի չափը մինչեւ 7,5 հազար դրամ բարձրացնելու դեպքում, նախատեսվում է ՀՀ պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի եկամուտների աճ տարեկան հաշվարկային շուրջ 12,630 մլրդ դրամի չափով:

«Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրինագծերի փաթեթը հանձնաժողովի դրական եզրակացությամբ ընդգրկվեց մեծ եւ չորսօրյա օրակարգ:

Կառավարության հեղինակած «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրինագիծը առաջին ընթերցմաններկայացրեց ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը, օրինագիծը նույնպես հանձնաժողովի դրական եզրակացությամբ ընգրկվեց չորսօրյա օրակարգ:

«Դեղերի մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունները ներկայացրեց ԱԺ պատգամավոր Գագիկ Ավետյանը:Գործող օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում դեղերի շրջանառության հետ կապված հարաբերությունները` հանրապետության բնակչությանը անվտանգ, արդյունավետ եւ որակյալ դեղերով ապահովելու նպատակով, սահմանվում են այդ ոլորտում ՀՀ իրավասու   մարմինների եւ կազմակերպությունների լիազորությունները: Ըստ պարոն Ավետյանի` միաժամանակ լրամշակված ենգործող օրենքի այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են` դեղաձեվ, դեղատնային կրպակ, դեղաչափ, հսկվող դեղեր, վերարտադրված դեղ: «Դեղերի մասին» ՀՀ օրենքի նախագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ ընդգրկվեց չորսօրյա օրակարգ:

«Հայրենական Մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացրեց ՀՀ աշխատանքի եվ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը: Օրենքում կատարվող փոփոխությունը բխում է Հայրենական մեծ պատերազմի վետերանների սոցիալական պաշտպանությանն ուղղված միջոցառումների իրականացման անհրաժեշտությունից: «Հայրենական Մեծ պատերազմի վետերաններիր մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ ընդգրկվեց մեծ եւ չորսօրյա օրակարգ:

Հանձնաժողովը քննարկեց նաեւ ԱԺ պատգամավոր Գագիկ Ավետյանի ներկայացրած «ՀՀ քաղաքացիների խնայողական ավանդների վերականգման եւ իրավական պաշտպանության երաշխիքների մասին» օրինագիծը, որը հանձնաժողովի դրական եզրակացությամբ ընդգրկվեց մեծ եւ չորսօրյա օրակարգ:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Ռաֆիկ Պետրոսյանի նախագահությամբ քննարկեց ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Մաթեւոսյանը: Նշվեց, որ նախագծի մշակման նպատակն է ՀՀ-ում ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման ենթակա ապրանքների ապօրինի շրջանառության կանխարգելումը` ՀՀ քրեական օրենսգրքով տրված մաքսանենգության որակումը մաքսային սահմանով տեղափոխվող դրոշմավորման ենթակա ապրանքների մասով խստացնելու ճանապարհով: Նախագծի համաձայն` «տեղափոխված ապրանքների կամ առարկաների արժեքը հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը գերազանցելու» վերաբերյալ գործող դրույթը ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման ենթակա ապրանքներ տեղափոխելու դեպքում՝ սահմանվում է նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը հարակից զեկույցում կարեւորեց պայքարը ապօրինի ապրանքաշրջանառության դեմ` ընդգծելով, որ պետք է գտնել իրավաբանական ճիշտ ձեւակերպում: Օրինագիծը արժանացավ հանձնաժողովի դրական եզրակացությանը եւ կընդգրկվի ԱԺ մեծ եւ չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության հեղինակած օրենքի նախագիծը առաջին ընթերցման ներկայացրեց ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Արա Պետրոսյանը: Օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի, «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու պահանջից: Պարոն Պետրոսյանը ներկայացրեց առաջարկվող փոփոխությունները` տուգանք նշանակել 18 տարին չլրացած անձանց ծխախոտի, ալկոհոլային խմիչքների, թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի, սարսափ կամ էրոտիկա բովանդակող գրականությանն եւ տեսաերիզների վաճառքի մեջ ներգրավելու, ինչպես նաեւ 18 տարին չլրացած անձանց նման ապրանքներ վաճառելու համար, վաճառողին, առեւտրի իրականացման վայրի կազմակերպչին եւ աշխատողին ներկայացված պահանջները չկատարելու համար, պիտանիության, երաշխիքային եւ ծառայության ժամկետներ անցած ապրանքներ` առանց այդ մասին գրավոր հայտարարություն տալու վաճառելու համար, տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող ապրանքներ վաճառելու համար եւ այլն:

Ռաֆիկ Պետրոսյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովը տաս դիտողություն է արել օրենքի նախագծի շուրջ, որոնք պետք է քննարկվեն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:Օրիանագիծը, արժանանալով հանձնաժողովի դրական եզրակացությանը, ընդգրկվեց ԱԺ մեծ եւ չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում:

ՀՀ տրանսպորտի եւ կապի փոխնախարար Հրանտ Բեգլարյանը առաջին ընթերցման ներկայացրեց «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության հեղինակած օրինագիծը: Ըստ պարոն Բեգլարյանի` ավտոմոբիլային ճանապարհների շինարարության եւ շահագործման ժամանակ ծագող եւ իրավական նորմեր պարունակող որոշ հարաբերություններ ենթակա են օրենքով կարգավորման, որոնք են` ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիների օգտագործման կարգը, ավտոմոբիլային ճանապարհների նախագծման, շինարարության, նորոգման, պահպանման եւ շահագործման գործունեություն իրականացնող, ինչպես նաեւ ճանապարհներից օգտվող կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց իրավասությունները, ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառում պետական ճանապարհային մարմնի, պետավտոտեսչության եւ ճանապարհները շահագործող կազմակերպությունների պատասխանատվությունը, ավտոմոբիլային ճանապարհներին սպասարկման օբյեկտների տեղադրման պայմանները, ավտոմոբիլային ճանապարհների դասակարգումը եւ անվանացանկի սահմանումը: Օրենքում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը բխում է նաեւ ընդհանուր օգտագործման պետական եւ ոչ պետական ավտոմոբիլային ճանապարհների նախագծման, շինարարության, պահպանման եւ շահագործման հավասար պայմանների ստեղծման նպատակահարմարությունից: Հրանտ Բեգլարյանի գնահատմամբ` ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիները ճանապարհի զույգ կողմերից ձգվող եւ օգտագործման հատուկ պայմաններ ունեցող որոշակի լայնության հողաշերտեր են, որոնք նախատեսվում են ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պահպանության, նորոգման եւ զարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման նպատակով: Նշվեց, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը բխում է «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի նախագծից: Նախագծի նպատակն է վարչական պատասխանատվություն կիրառելու միջոցով ապահովել ավտոմոբիլային ճանապարհներով անվտանգ երթեւեկության մակարդակի բարձրացումը, ճանապարհների պահպանումը եւ նպաստել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների վնասների նվազեցմանը եւ փոխհատուցմանը: Հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրենքի նախագիծը ընդգրկվեց մեծ եւ չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում:

«ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ԱԺ պատգամավորների հեղինակած օրենքի նախագիծը առաջին ընթերցման ներկայացրեց ՄԱԿ խմբակցության անդամ Գրիգոր Ղոնջեյանը: Նա տեղեկացրեց, որ օրենքի նախագիծը բազմիցս քննարկվել էաշխատանքային հանդիպումների ժամանակ: Օրինագծի նպատակն է հստակեցնել ԱԺ-ի աշխատանքները: Օրինագիծը արժանացավ հանձնաժողովի դրական եզրակացությանը եւ կընդգրկվի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում:

«Ժողովներ, հանրահավաքներ, երթեր, ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը երկրորդ ընթերցման ներկայացրեց ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը` ընդգծելով, որ այս փոփոխությունները ուղղված են օրենքի պարզեցմանն ու ազատականացմանը: Նշվեց, որ օրինագիծը բազմիցս փորձաքննության է ենթարկվել միջազգային կառույցներում: Հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրինագիծը ընդգրկվեց չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում:

«ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ բնակարանային օրենսգիրքն ուժը կորցրած ճանաչելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին«, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» կառավարության հեղինակած օրինագծերը երրորդ ընթերցման ներկայացրեց կառավարությանն առընթեր կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանը: Հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրինագծերը կընդգրկվեն ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում:

«ՀՀ քրեական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «ՀՀ դատարանների աշխատակազմում ծառայության մասին», «ՀՀ դատարանակազմության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության ներկայացրած օրինագծերը հետաձգվեցին մինչեւ 30 օրով, իսկ «Տարածքային կառավարման մասին» ԱԺ պատգամավորների կողմից ներկայացված օրինագիծը` մինչեւ 60 օրով:

Աժ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովը Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկեց բանկային համակարգին վերաբերող երկու օրենսդրական փաթեթ: «ՀՀ ֆինանսական համակարգի կարգավորման եւ վերահսկողության զարգացման մասին» նախագծի ընդունմանը զուգահեռ կառավարությունն առաջարկում է դրանով պայմանավորված փոփոխություններ կատարել 12 օրենքներում: Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի ներկայացմամբ, նպատակը մեկն է`ստեղծել ֆինանսական համակարգը կարգավորող միասնական մարմին եւ իրականացնել միավորված վերահսկողություն: Նոր համակարգի ներդրումը, ըստ ԿԲ նախագահի, առավել արդյունավետ կլինի եւ կապահովիերկրի ֆինանսական կայունությունը, ֆինանսական շուկայի մասնակիցների համար կստեղծվեն ազատ մրցակցային պայմաններ, միաժամանակ կպաշտպանվեն ֆինանսական շուկայի հաճախորդների շահերը: Պրն. Սարգսյանը միասնական կառույցի ստեղծման անհրաժեշտությունըհիմնավորում էֆինանսական շուկայում առաջացող ռիսկերի ընդհանրական բնույթով: Բացի այդ, միավորված կարգավորման ու վերահսկողության դեպքումնախատեսվում է ծախսերի կրճատում. ներկայում տարբեր հատվածներում այդ գործառույթներն իրականացում են առանձին մարմիններ:«Բանկերի եւ բանկային գործունեության մասին»օրենքում եւ եւս 3 օրենքներում փոփոխություններ կատարելու մասին հաջորդ փաթեթով գործադիրը սահմանում է բանկային ոլորտում կորպորատիվ կառավարման համակարգի հիմնական սկզբունքները: Սահմանված է, որ բանկի կառավարման բարձրագույն մարմինը բանկի մասնակիցների ընդհանուր ժողովն է: Համակարգի ներդրման հիմքում, ըստ ԿԲ նախագահի, կլինենհետեւյալ 5 սկզբունքները. կորպորատիվ վարքի ապահովումը, բաժնետերերի իրավունքների պաշտպանությունը,բաժնետերերի նկատմամբ հավասար վերաբերմունքը,բանկի կառավարման պատշաճ իրականացումը եւ գործունեության թափանցիկությունը: Նախագծերը, մինչեւ հանձնաժողովին ներկայացվելը, արդեն քննարկվել են շահագրգիռ կողմի` առեւտրային բանկերի ներկայացուցիչների հետ:

Հանձնաժողովը լսեց «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին» գործադիրի ներկայացրած նախագիծը: Հաշվետվության մեջ ընդգրկված էր նաեւ 2004 թվականը: Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Կարինե Կիրակոսյանի ներկայացրած տվյալների համաձայն, հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցման գործարքների գերակշիռ մասն իրականացվել է ուղղակի վաճառքի ու մրցույթի ձեւով: Ծրագրում ընդգրկված 69 ընկերություններից 48-ը մասնավորեցվել են ուղղակի վաճառքով եւ 15-ը` մրցույթով: Այդ գործարքներից պետբյուջե է մուտքագրվել2 մլրդ 387 մլն դրամ եւ45 մլն. ԱՄՆ դոլար: Ծրագրով սահմանված` տարաժամկետ վճարումների մնացած մասի վճարման արտոնությունից օգտվել է 1152 մասնավորեցման սուբյեկտ: Այս գծով պետբյուջեի մուտքերը կազմել են 1 մլրդ. 7 մլն. դրամ, հաշվարկված զեղչված գումարները կազմել են 8 մլրդ. դրամ: Կառավարության ներկայացուցիչըհանձնաժողովականների դատին հանձնեց նաեւ«Պետական գույքի մասնավորեցման 2005-2007 թվականների ծրագրի մասին» օրենքի նախագիծը: Նոր ծրագրով կապահովվի մասնավորեցման գործընթացի շարունակականությունը: Կառավարությունն այս փուլով նախատեսում է մասնավորեցման գործընթացն ավարտել: Առաջարկվում է ծրագրում ընդգրկել 48 ընկերություն, զուգահեռաբար գործադիրը նպատակահարմար է գնտում մասնավորեցման ցանկից հանել առողջապահական հիմնարկությունները, բացառությամբ ատամնաբուժականի:

Վերոնշյալ բոլոր նախագծերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կառաջարվի ընդգրկել նստաշրջանի օրակարգում:

«Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» եւ «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերով կառավարությունը սահմանում է պարտադիր վճարի նոր տեսակ: Օրենքի ընդունման դեպքում հանձնաժողովի պահպանության ծախսերը պետբյուջեից կտեղափոխվի հանձնաժողովի ծառայություններից օգտվողների վրա: Նախագիծը ստացավ դրական եզրակացություն` քառօրյայի օրակարգում ընդգրկվելու համար: Առաջիկա նիստերի օրակարգում ընդգրկելու համար հանձնաժողովը հավանության արժանացրեցնաեւ այլ նախագծեր:

Նիստում քննարկվող հարցերից պատգամավորներին ամենաշատը մտահոգեց «Պարտադիր սոցիալականապահովագրությանվճարների մասին»օրենքը փոփոխելու կառավարության առաջարկը, մասնավորապես սոցապ վճարների դրույքաչափերի փոփոխությանը վերաբերող մասը: Նախատեսվում է համապատասխան փոփոխություններ կատարել ոլորտին առնչվող 5 օրենքներում:

Ներկայում գործող` մինչեւ 20 հազար աշխատավարձի դեպքում հաշվարկվող 5000 դրամ սոցիալական վճարը կառավարությունն առաջարկում է փոխարինել 7000-ով` մնացած հաշվարկներում էլ կիրառելով այս շեմը:Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանի հիմնավորմամբ,«Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրով» նախատեսվում է2008 թ.-ին կենսաթոշակի միջին մակարդակը հասցնել 14 հազար 500 դրամի: Նույն ծրագրով 2006 թ. այդ թիվը պետք է կազմի 11 հազար 720 դրամ` այսօրվա 9 հազար 888-ի փոխարեն: Հանրապետությունում գրանցված են շուրջ 485 հազար կենսաթոշակառու, եւ նշված ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ է լրացուցիչ 14 մլրդ. դրամ: Սոցապ վճարների հավաքագրման գործառույթը սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամից հարկային ծառայությանը փոխանցելու արդյունքում 2005 թ.վճարի այս տեսակի գծով մուտքերը կավելանան 12 մլրդ. դրամով, ասում է պրն.Ալավերդյանը եւ հավելում, որ 2006 թ. պահանջվող չափն էլ կապահովվի մասամբ օրենսդրական այս փոփոխության, մասամբ էլ ` տնտեսական աճի եւ չգրանցված աշխատողների հայտնաբերման արդյուքնում: Շուրջ 8 մլրդ-ը նախատեսվում է հավաքագրել այս նախագծի ընդունման պարագայում:Պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը կառավարության ներկայացուցչին հայտնեց նախագծի ընդունման դեպքում կրճատումների հնարավորության մասին իր մտահոգությունը: Բացի այդ, մինչ փոփոխություն կատարելը նատեսնում է լրացուցիչ հաշվարկների եւ քննարկումների անհրաժեշտություն, առաջարկում ծրագրված թվերը համադրել սպառողական նվազագույն զամբյուղի հաշվարկի հետ:Պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն էլ առաջարկում է սոցիալական վճարները հաշվարկելիս տարբերակում կատարել` առաջնորդվելով առավել քիչ աշխատավարձ ստացողներից համապատասխանաբար փոքր գումար գանձելու տրամաբանությամբ:Մինչեւ հերթական քառօրյայի սկիզբը հարցը մեկ անգամ եւս կքնարկվի հանձնաժողովում, հարկային ծառայության պետի տեղակալը կներակայացնի տեղեկանքներ աշխատողների քանակի եւ աշխատավարձերի վերաբերյալ:


30.09.2005
Հանդիպում խորհրդարանում
 Սեպտեմբերի 30-ին ԱԺպաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի  նախագահ Մհեր Շահգելդյանն ընդունեց ԱՄՆ պաշտպանության նախարարության քարտուղարության Եվրասիայի դեպարտամենտի տնօրենՍքոթ Շլեսին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հայ-ամերիկյան ռազմաքաղաքական հ...

30.09.2005
Սահմանադրության փոփոխությունների գործընթացի աշխատանքային նոր փուլ
Սեպտեմբերի 30-ին Ազգային ժողովում կազմակերպվել էրխորհրդարանի ընդունած ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծին, հասարակության լայն շրջանակներում  նրա իրազեկմանը եւ հանրաքվեին արդյունավետ նախապատրաստվելուն վերաբերող կլոր սեղան, որին մասնակցում էին քաղաքական, հասարակական ու միջազգային կազմակե...

30.09.2005
Կարեւորվեց սահմանադրական բարեփոխումների անցկացումը Հայաստանում
Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Ջաննի Բուքիքիոյին: Հանդիպման առանցքում Հայաստանում տեղի ունեցող սահմանադրական բարեփոխումներն էին:Խորհրդարանի նախագահը Վենետիկի հանձնաժողովի քարտուղարին իրազեկեց, որ արտահերթ նիստով խորհրդարանն արդեն ընդունել ...

30.09.2005
2006 թվականին Բելառուսում կանցկացվեն հայկական մշակույթի օրեր
Սեպտեմբերի 30-ին Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Բելառուսի մշակույթի նախարար Լեոնիդ Գուլյակոյի գլխավորած պատվիրակությանը, որ Հայաստանում է Բելառուսի մշակույթի օրերի անցկացման շրջանակներում: Հանդիպմանը ներկա էին երկու երկրների դեսպանները` Մարինա Դոլգոպոլովան եւ Սուրեն Հարությունյանը:Հանդիպման...

30.09.2005
Մրցունակ Հայաստան կառուցելու ճանապարհին տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումն ունի բացառիկ նշանակություն
Տեղեկատվական եվ հեռահաղորդակցման տեխնոլոգիաներին եվ դրանց գործնական կիրառմանն էր նվիրված սեպտեմբերի30-ին Նորարարարական- փորձառական արվեստի կենտրոնումբացված  «Digi Tec 2005» ցուցահանդեսը:Ինչպես նշեցին ցուցահանդեսի կազմակերպիչները, այն նպատակ ունի գործարար միջավայր ստեղծել տեղեկատվական եվ հեռահաղ...

30.09.2005
ԱԺ աշխատանքային խորհրդակցությունում
Սեպտեմբերի 30-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը:Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին ԱԺ երրորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ  2005թ-ի հոկտեմբերի 3-6-ի ԱԺ չորսօրյա նիստերի օ...

30.09.2005
Բարեկամությունը պետք է ամրապնդել կոնկրետ գործերով
Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելու գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին երկու երկրների դեսպանները` Գեորգի Խոսրոեւը եւ Ռեւազ Գաչեչիլաձեն, արտաքին գործերի փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանը, «ԱՐԱԳԵՍ» կազմակերպության համանախագահ, պատգամ...

30.09.2005
Քննարկվեցին համագործակցության հարցերը
Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին կոնգրեսի  եւ Ազգային ժողովի համագործակցության հարցեր:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am