National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.04.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՈՒՄ
ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ


ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 16

13 ապրիլի 2017

Ժամը 12:00

   ՆԱԽԱԳԱՀՈՒՄ ԵՆ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ ԵՎ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ 
 

Հ.ՆԱՂԴԱԼՅԱՆ

-Բարեւ ձեզ, հարգելի պատգամավորներ` հարգելի պատգամավորի պարտականությունը հարգող պատգամավորներ: Մեր դահլիճում պատգամավորների թիվը գնալով պակասում է: Համեցեք, պրն Շարմազանով: Խնդրում եմ տեղադրել քարտերը եւ նախապատրաստվել գրանցման: Գրանցում:

Հարգելի պատգամավորներ, հինգերորդ գումարման ԱԺ վերջին քառօրյայի վերջին նիստում գրանցված են 14 պատգամավորներ: Այս պահի դրությամբ քվորում չունենք, բայց ունենք կանոնակարգի պահանջ այն մասին, որ 3 ժամ պետք է սպասենք հույսով, որ քվորում կունենանք:

Պրն Շարմազանով, ես կարծում եմ, որ օրը խորհուրդ ունի, որովհետեւ մենք` ձեզ հետ միասին, դահլիճում ներկա շատ հարգելի պատգամավորների հետ միասին, նաեւ մեր հարգելի բացակա ընկերների հետ միասին 5 տարի աշխատել ենք եւ կարծում եմ` կարող ենք գնահատական տալ, որ բոլորիս միասնական ջանքերով փորձել ենք ամրապնդել մեր պարտականությունը եւ զարգացնել մեր երկիրը: Այս դահլիճում մենք բավականին բանավեճեր ենք ունեցել, սկզբունքների, կարծիքների բախումներ ենք ունեցել, օրենքներ ենք ընդունել եւ կարծում եմ, որ կարող ենք ասել, որ հինգերորդ գումարման խորհրդարանը, իսկապես իր ներդրումն ունեցել է մեր երկրի զարգացման, մեր կյանքում:

Շնորհակալություն բոլոր պատգամավորներին, անկախ խմբակցություններից, անկախ քաղաքական նրանից, թե որ քաղաքական ուժն են ներկայացնում: Շնորհակալություն համագործակցության համար:

Պրն Շարմազանով, կարծում եմ` դուք էլ կմիանաք, եւ մենք...

Ես առաջարկություն ունեմ: Եկեք, թեկուզ մենք սակավաթիվ ենք, բայց կազմակերպենք համատեղ լուսանկար` դահլիճում ներկա պատգամավորներով: Ո՞նց եք վերաբերում: Այնքան էլ վինետկա չի, բայց մեր վերջին նիստն է (առանց խոսափողի. սիրով, սիրով: Բա 27-ը ի՞նչ ենք անելու):

Դե կտեսնենք էլի, այս պահին չենք կարողանում զարգացումների մասին որեւէ բան ասել, բայց կտեսնենք ինչպես կլինի:

Համենայն դեպս, կարծում եմ` արժե բոլորս միմյանց շնորհակալություն ասենք: Ինչպես ուզում եք: Եթե լուսանկարող ունենք, ինչպես ճիշտ կհամարի, երեւի ամբիոնի մոտ, չէ՞: Համեցեք:

Է.ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

-Ուրախ, զվարթ, եկեք: Արզումանյանն էլ եկավ: Լրագրողներն էլ, եթե ուզում են... Եկե՛ք, լրագրողներ ջան, բա առանց ձեզ մենք... Դուք, որ չլինեիք...

 ԳՐԱՆՑՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է 3 ԺԱՄ


Է.ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

-Հարգելի պատգամավորներ, 3-ժամյա գրանցման ռեժիմն ավարտվեց, գրանցվել է ընդամենը 20 պատգամավոր, քվորում չունենք, նիստը չի կայանա: Ցտեսություն։




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am