National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
04.05.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՎԵՑԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՈՒՄ
ԵՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ


ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 27

04 մայիսի 2018

Ժամը 10:00

ՆԱԽԱԳԱՀՈՒՄ Է ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ  ԱՐԱ  ԲԱԲԼՈՅԱՆԸ
 
 

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Հարգելի  գործընկերներ, խնդրում եմ  տեղադրել քարտերը եւ նախապատրաստվել գրանցման: Գրանցում։ Գրանցվել է  78 պատգամավոր։ Քվորում ունենք, կարող ենք սկսել մեր աշխատանքները։

Հարգելի պատգամավորներ, այժմ քվեարկության կդրվեն քննարկված նախագծերը, որից հետո ժամը 10։30-ին տեղի կունենա Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությունը։

Քվեարկության է դրվում ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Կարինե Աճեմյանի, Ալիկ Սարգսյանի, Ռուզաննա Մուրադյանի, Ռաֆիկ Գրիգորյանի, Հակոբ Բեգլարյանի եւ Ֆելիքս Ցոլակյանի կողմից ներկայացված «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում  փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։  Քվեարկություն։

Կողմ՝ 79
Դեմ՝  չկա
Ձեռնպահ՝ չկա

Որոշումն ընդունվել է։

Հարգելի պատգամավորներ, քանի որ քվեարկության դրվող օրենքի նախագծերի հաջորդ փաթեթում ներառված է նաեւ «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, Կանոնակարգի 76-րդ  հոդվածի համաձայն՝ պետք է ընդունվի պատգամավորների ընդհանուր թվի ձայների, առնվազն, երեք հինգերորդով։

Վարման կարգով՝  Նաիրա Զոհրաբյան։

Ն.ԶՈՀՐԱԲՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, ՀՀ ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունը որոշակի դրական քայլ է, այդուհանդերձ, այն բացարձակապես թերի է։  Մենք կարծում ենք, որ քաղաքական նոր իրավիճակի իրավական ամրագրումից հետո խորհրդարանն անդրադառնալու է  Ընտրական օրենսգրքի լայն փաթեթով քննարկմանը եւ ընդունմանը, որպես առաջին քայլ մենք քվեարկում ենք կողմ եւ անմիջապես «Ծառուկյան» դաշինքը նախապատրաստելու է նոր փաթեթ։

Տեղեկացնեմ, որ Սահմանադրական դատարանի դատավորի քվեարկությանը «Ծառուկյան» դաշինքը չի մասնակցելու այն պարզ պատճառով, որ դատավորի թեկնածությունը առաջադրվել է իրավական բազմաթիվ ընթացակարգերի խախտմամբ։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Խնդրեմ, պրն Արտակ Զեյնալյան։

Ա.ԶԵՅՆԱԼՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, Ընտրական օրենսգիրքը թեեւ սահմանադրական օրենք է, սակայն մյուս օրենքները սովորական օրենքներ են, եւ մենք չենք կարող դրանք քվեարկել նույն ընթացակարգով, ինչ որ Սահմանադրական օրենքը։ Այստեղ իրավական բաց կա եւ առաջանում է լրջագույն խնդիրներ։ Մենք Ընտրական օրենսգրքին դեմ ենք քվեարկում, որովհետեւ 1-ին ընթերցման ժամանակ մենք կողմ էինք քվեարկել, եւ մեր ձեռք բերված պայմանավորվածությունը չի պաշտպանվել, միեւնույն ժամանակ «Ելք» խմբակցությունը եւս չի մասնակցելու Սահմանադրական դատարանի դատավորի ընտրություններին։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Քվեարկություն։

Կողմ՝ 77
Դեմ՝  3
Ձեռնպահ՝ չկա

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում Կառավարության կողմից ներկայացված «Հաշտարարության մասին» օրենքի նախագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։  Քվեարկություն։

Կողմ՝ 77
Դեմ՝  3
Ձեռնպահ՝ չկա

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում Կառավարության կողմից ներկայացված «Արդարադատության ակադեմիայի  մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։

Կողմ՝ 76
Դեմ՝  3
Ձեռնպահ՝ 1

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում Կառավարության կողմից ներկայացված «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքի նախագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։

Կողմ՝ 52
Դեմ՝  3
Ձեռնպահ՝ 26

Որոշումն ընդունվել է։

Հարգելի պատգամավորներ, քանի որ քվեարկության դրվող օրենքի նախագծերի հաջորդ փաթեթում ներառված է նաեւ «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում  լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, Կանոնակարգի 76-րդ  հոդվածի համաձայն՝ պետք է ընդունվի պատգամավորների ընդհանուր թվի ձայների, առնվազն, երեք հինգերորդով։

Քվեարկության է դրվում Կառավարության կողմից ներկայացված «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։

Վարման կարգով՝ Արտակ Զեյնալյան։

Ա.ԶԵՅՆԱԼՅԱՆ

-Օրենքի նախագծին «Ելք» խմբակցությունը կողմ է քվեարկում 1-ին ընթերցման ռեժիմում՝ այն պայմանով, որ 2-րդ ընթերցման ժամանակ հաշվի են առնվելու այն փոփոխությունները, որոնց ներառելու վերաբերյալ խոստում է տվել  կառավարության ներկայացուցիչը։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Քվեարկություն։

Կողմ՝ 82
Դեմ՝  չկա
Ձեռնպահ՝ չկա

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում Կառավարության կողմից ներկայացված «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։

Կողմ՝ 79
Դեմ՝  3
Ձեռնպահ՝ չկա

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում Կառավարության կողմից ներկայացված «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի կառավարիչների եւ  ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծերի փաթեթը 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։

Կողմ՝ 83
Դեմ՝  չկա
Ձեռնպահ՝ չկա

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում Կառավարության կողմից ներկայացված «Ակտիվների, արժեթղթավորման եւ ակտիվներով  ապահովված արժեթղթերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։

Կողմ՝ 78
Դեմ՝  4
Ձեռնպահ՝ 1

Որոշումն ընդունվել է։

Հարգելի պատգամավորներ, մենք ավարտեցինք այս քվեարկությունները։ Նորից հիշեցնում եմ, որ ժամը 10։30-ին տեղի կունենա  Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությունը։ Շնորհակալություն, մինչեւ հաջորդ հանդիպում։

Հարգելի գործընկերներ, թույլ տվեք ձայնը տալ  ժամանակավոր հաշվիչ հանձնախմբի նախագահ Գագիկ Մելիքյանին՝ քվեարկության արդյունքները ներկայացնելու համար։

Գ.ՄԵԼԻՔՅԱՆ

-Հարգարժան նախագահ, հարգելի գործընկերներ, ձեզ եմ ներկայացնում ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման հաշվիչ հանձնախմբի արձանագրությունը։

ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի ընտրության համար առաջադրվել է Էմիլ Բաբայանի թեկնածությունը։ Նրա ազգանունը ընդգրկվել է գաղտնի քվեարկության քվեաթերթիկում։ ՀՀ ԱԺ 105 պատգամավորներից քվեարկությանը  մասնակցել են 54-ը։ Բացելով գաղտնի քվեարկության քվեատուփը՝ հաշվիչ հանձնախումբը պարզեց, որ քվեատուփում առկա էր 54 քվեաթերթիկ, որոնցից անվավեր որեւէ մեկը չի ճանաչվել։ Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ.

Կողմ՝ 51
Դեմ՝ 3

Այսպիսով՝ ՀՀ սահմանադրական դատարանի դատավոր չի ընտրվում։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Մելիքյան։ Հարգելի գործընկերներ, մենք սպառեցինք մեր օրակարգը։ Շնորհակալություն, մինչեւ հաջորդ հանդիպում։




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am