National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 

Սիրելի բարեկամ,

Դուք գտնվում եք ՀՀ Ազգային ժողովի՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական բարձրագույն մարմնի պաշտոնական կայքում:

Ազգային ժողովը ձեւավորվում է բացառապես մեր քաղաքացիների ազատ կամքի արտահայտման միջոցով: Խորհրդարանը Հայաստանի պետականության խորհրդանիշներից մեկն է՝ հայ ժողովրդի բազմամյա նկրտումների մարմնավորումը: Օրենսդիր իշխանության առաքելությունը հասարակության կենսագործունեության արդյունավետության ապահովման առանցքային կողմնորոշիչների ձեւավորումն է:

Ազգային ժողովի գործունեության գլխավոր նպատակներից մեկը պետություն-հասարակություն երկկողմ հաղորդակցության ապահովումն է, ինչը գերակա նշանակություն ունի մեր պետության շարունակական զարգացման եւ աշխարհում սեփական տեղի ու դերի ամրապնդման առումով: Խորհրդարանը լայն ներգրավվածություն ունի հանրային ու քաղաքական որոշումների կայացման գործընթացում:

Ազգային ժողովի պաշտոնական կայքն ունի տեղեկատվական հարուստ բազա: Մատչելի եւ պարզ կառուցվածքի շնորհիվ դուք այստեղ հեշտությամբ կարող եք կողմնորոշվել եւ գտնել պահանջվող տեղեկությունը, ձեռք բերել գիտելիքների մեծ պաշար:

Մաղթում ենք արդյունավետ աշխատանք:

Բարի գալուստ ՀՀ Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ


Լուրեր
 Բոլոր լուրերը
18.10.2021
Ալեն Սիմոնյանն ընդունել է ռուս պաշտոնյաների պատվիրակությանը
Հոկտեմբերի 18-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային եւ մ...
18.10.2021
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը հետաձգվել է
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 18-ին հրավիրված նիստը հետաձգվել է: Օրակարգում Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտո...
18.10.2021
ԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
Հոկտեմբերի 18-ին  ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյին: Շնորհավորելով նորանշ...
18.10.2021
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:   ...
18.10.2021
ԱԺ մշտական հանձնաժողովները կգումարեն նիստեր
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով` 18.10.2021 ժամը 10:00 114 սենյակ, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդությ...
16.10.2021
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն անցկացրել է եռօրյա աշխատաժողով
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) աջակցությամբ հոկտեմբերի 13-15-ը անցկացրել է եռօրյա...
15.10.2021
Աշխատանքային քննարկում մասնագետների ներգաղթի վերաբերյալ
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի նախաձեռնությամբ հոկտեմբերի 15-ին տեղի է ունեցել «Տաղանդի ներգաղթի քաղաքականությունը Հայաստանում» թեմայով առցանց քննարկու...
15.10.2021
ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն ընդունել է Արցախի խորհրդարանի ԱԺԿ, «Արդարություն» եւ ՀՅԴ խմբակցությունների ղեկավարներին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը հոկտեմբերի 15-ին ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբա...
14.10.2021
Քննարկում ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում
Հայկական մշակութային-կրոնական ժառանգությունն  ամեն օր  ենթարկվում  է վանդալիզմի: Հարցը քննարկվել է ՀՀ  ԱԺ մարդու իրավունքների պաշտ...
 Բոլոր լուրերը
Դեպի վեր