National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 

Սիրելի բարեկամ,

Դուք գտնվում եք ՀՀ Ազգային ժողովի՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական բարձրագույն մարմնի պաշտոնական կայքում:

Ազգային ժողովը ձեւավորվում է բացառապես մեր քաղաքացիների ազատ կամքի արտահայտման միջոցով: Խորհրդարանը Հայաստանի պետականության խորհրդանիշներից մեկն է՝ հայ ժողովրդի բազմամյա նկրտումների մարմնավորումը: Օրենսդիր իշխանության առաքելությունը հասարակության կենսագործունեության արդյունավետության ապահովման առանցքային կողմնորոշիչների ձեւավորումն է:

Ազգային ժողովի գործունեության գլխավոր նպատակներից մեկը պետություն-հասարակություն երկկողմ հաղորդակցության ապահովումն է, ինչը գերակա նշանակություն ունի մեր պետության շարունակական զարգացման եւ աշխարհում սեփական տեղի ու դերի ամրապնդման առումով: Խորհրդարանը լայն ներգրավվածություն ունի հանրային ու քաղաքական որոշումների կայացման գործընթացում:

Ազգային ժողովի պաշտոնական կայքն ունի տեղեկատվական հարուստ բազա: Մատչելի եւ պարզ կառուցվածքի շնորհիվ դուք այստեղ հեշտությամբ կարող եք կողմնորոշվել եւ գտնել պահանջվող տեղեկությունը, ձեռք բերել գիտելիքների մեծ պաշար:

Մաղթում ենք արդյունավետ աշխատանք:

Բարի գալուստ ՀՀ Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ


Լուրեր
 Բոլոր լուրերը
18.09.2024
Քննարկվել են Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի ուղղությամբ կատարվող աշխատանքները
Այս երկու օրերի ընթացքում քննարկվել են Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի ուղղությամբ կատարվող աշխատանքները: Այս ...
18.09.2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է ՀՀ-ում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներին: Քննարկվել են ինչպես հայ-կանադական հարաբերությունների...
17.09.2024
Հակոբ Արշակյանը ողջույնի խոսքով է հանդես եկել Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի բացման արարողությանը
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 17-ին մասնակցել է Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Ողջո...
16.09.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Հայաստան» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցներին «Հայաստան» խմբակցությունից մասնակցել են խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ու խմբակցության անդամ...
16.09.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Պատիվ ունեմ» խմբակցություն
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հանդես է եկել ներածական խոսքով, ապա պ...
16.09.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ու Պաշտպանության եւ...
15.09.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձը Ժողովրդավարության միջազգային օրվա առթիվ
Սեպտեմբերի 15-ն աշխարհում նշվում է որպես Ժողովրդավարության միջազգային օր: Ժողովրդավարությունն արժեք է, նվաճում, պետությունների զարգացման խթան, առանց ո...
14.09.2024
Պատգամավորները հանդիպել են ՀՀ առեւտրային բանկերի նախագահների հետ
Հայաստանի բանկերի միության հրավերով սեպտեմբերի 14-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների եւ ՀՀ առեւտրային բանկերի նախագահների հանդիպումը` ...
14.09.2024
Աշխարհի երիտասարդ պատգամավորները հավաքվել են Հայաստանում
Հայաստանը  դարձավ  հարթակ  աշխարհի երիտասարդների համար ու հյուրընկալեց  60 երկրից ժամանած 150-ից ավելի խորհրդարանականների:  Ե...
 Բոլոր լուրերը
Դեպի վեր

Ազդարարման հարցերով պատասխանատու անձ
ԱԺ աշխատակազմի ղեկավարի օգնական Հասմիկ Սողոմոնյան
Հեռ.՝ (374-11) 513252
Էլ. փոստ՝ azdarar@parliament.am