National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 

Սիրելի բարեկամ,

Դուք գտնվում եք ՀՀ Ազգային ժողովի՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական բարձրագույն մարմնի պաշտոնական կայքում:

Ազգային ժողովը ձեւավորվում է բացառապես մեր քաղաքացիների ազատ կամքի արտահայտման միջոցով: Խորհրդարանը Հայաստանի պետականության խորհրդանիշներից մեկն է՝ հայ ժողովրդի բազմամյա նկրտումների մարմնավորումը: Օրենսդիր իշխանության առաքելությունը հասարակության կենսագործունեության արդյունավետության ապահովման առանցքային կողմնորոշիչների ձեւավորումն է:

Ազգային ժողովի գործունեության գլխավոր նպատակներից մեկը պետություն-հասարակություն երկկողմ հաղորդակցության ապահովումն է, ինչը գերակա նշանակություն ունի մեր պետության շարունակական զարգացման եւ աշխարհում սեփական տեղի ու դերի ամրապնդման առումով: Խորհրդարանը լայն ներգրավվածություն ունի հանրային ու քաղաքական որոշումների կայացման գործընթացում:

Ազգային ժողովի պաշտոնական կայքն ունի տեղեկատվական հարուստ բազա: Մատչելի եւ պարզ կառուցվածքի շնորհիվ դուք այստեղ հեշտությամբ կարող եք կողմնորոշվել եւ գտնել պահանջվող տեղեկությունը, ձեռք բերել գիտելիքների մեծ պաշար:

Մաղթում ենք արդյունավետ աշխատանք:

Բարի գալուստ ՀՀ Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ


Լուրեր
 Բոլոր լուրերը
21.01.2022
Հակոբ Հակոբյանն ու Արթուր Մանուկյանն ընտրվել են Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամներ
Հունվարի 21-ին ԱԺ հերթական նիստում ԱԺ քննիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը տեղեկացրել է, որ քվեարկության արդյունքում Հակոբ Հակոբյանն ու Արթուր Մանո...
21.01.2022
Խորհրդարանում հյուրընկալվել է ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանը
ՀՀ ԱԺ Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի ղեկավար Անուշ Բեղլոյանը հունվարի 21-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության ար...
21.01.2022
Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրվել է Քրիստիննե Գրիգորյանի թեկնածությունը
Հունվարի 21-ին ՀՀ ազգային ժողովը քննարկել է Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ մարդու իրավունք...
21.01.2022
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Եվրոպական միության պատվիրակությանը
Հունվարի 21-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԵՄ խորհրդում ֆրանսիական նախագահության ներկայացուցիչ, Ֆրանսիայի նախագահի գրասենյակի ...
21.01.2022
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունվարի 21-ին ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Կողմերը բարձր են գնահատ...
21.01.2022
Խորհրդարանը շարունակել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտրության հարցի քննարկումը
ՀՀ Ազգային ժողովը հունվարի 21-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Խորհրդարանը քվեարկություններով ընդունել է նախորդ օրը քննարկված օրենսդրա...
20.01.2022
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում ընտրվելու համար առաջադրվել է Արթուր Մանուկյանի թեկնածությունը
ՀՀ Ազգային ժողովը հունվարի 20-ին քննարկել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: Այդ պաշտոնում ընտրելու համար ԱԺ գիտությ...
20.01.2022
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում ընտրվելու համար առաջադրվել է Հակոբ Հակոբյանի թեկնածությունը
ՀՀ Ազգային ժողովը հունվարի 20-ի հերթական նիստում քննարկել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: ԱԺ գիտության, կրթության...
20.01.2022
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հունվարի 25-ին` ժամը 12:00-ին, ԱԺ...
 Բոլոր լուրերը
Դեպի վեր