National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 

Սիրելի բարեկամ,

Դուք գտնվում եք ՀՀ Ազգային ժողովի՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական բարձրագույն մարմնի պաշտոնական կայքում:

Ազգային ժողովը ձեւավորվում է բացառապես մեր քաղաքացիների ազատ կամքի արտահայտման միջոցով: Խորհրդարանը Հայաստանի պետականության խորհրդանիշներից մեկն է՝ հայ ժողովրդի բազմամյա նկրտումների մարմնավորումը: Օրենսդիր իշխանության առաքելությունը հասարակության կենսագործունեության արդյունավետության ապահովման առանցքային կողմնորոշիչների ձեւավորումն է:

Ազգային ժողովի գործունեության գլխավոր նպատակներից մեկը պետություն-հասարակություն երկկողմ հաղորդակցության ապահովումն է, ինչը գերակա նշանակություն ունի մեր պետության շարունակական զարգացման եւ աշխարհում սեփական տեղի ու դերի ամրապնդման առումով: Խորհրդարանը լայն ներգրավվածություն ունի հանրային ու քաղաքական որոշումների կայացման գործընթացում:

Ազգային ժողովի պաշտոնական կայքն ունի տեղեկատվական հարուստ բազա: Մատչելի եւ պարզ կառուցվածքի շնորհիվ դուք այստեղ հեշտությամբ կարող եք կողմնորոշվել եւ գտնել պահանջվող տեղեկությունը, ձեռք բերել գիտելիքների մեծ պաշար:

Մաղթում ենք արդյունավետ աշխատանք:

Բարի գալուստ ՀՀ Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ


Լուրեր
 Բոլոր լուրերը
04.10.2022
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Մխիթար Զաքարյանի հրաժարականի դիմումի մասին
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մխիթար Զաքարյան...
04.10.2022
Եզդիները Հայաստանի լիիրավ քաղաքացիներ են. Ռուստամ Բաքոյան
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը հոկտեմբերի 4-ին հանդիպել է Հյուսիսային...
04.10.2022
Հեռավար ձեւաչափով կայացել է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային քարտուղարության ընդլայնված կազմով նիստը
Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային քարտուղարության ընդլայնված կազմով հեռավար ձեւաչափով կայացած հոկտեմբերի 4-ի նիստին մասնակցել են ...
04.10.2022
Օրենսդրական փաթեթ՝ ուղղված փաստաբանական համակարգի բարելավմանը
ՀՀ արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանի տեղեկացմամբ՝ ««Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ՀՀ քրեա...
04.10.2022
Սահմանվել են հաշտարարության ինստիտուտի զարգացմանը եւ ոլորտի բարեփոխմանն ուղղված կարգավորումներ
Մեր երկրում հաշտարարության ինստիտուտի կայացմանը եւ զարգացմանը, ինչպես նաեւ դատարանների ծանրաբեռնվածության թեթեւացմանն ուղղված նախաձեռնություն է ներկայ...
04.10.2022
Անչափահասների հաշվառումը սահմանված կարգով կիրականացնի Կառավարությունը
«Ոստիկանության մասին» գործող օրենքի որեւէ հոդվածում անչափահասներին հաշվառման վերցնելու վերաբերյալ դրույթ ամրագրված չէ: Ներկայում իրավախախտում եւ հանցա...
04.10.2022
Առաջարկվող կարգավորումները կնպաստեն կատարողական գործողությունների իրականացման օպերատիվության եւ արդյունավետության բարձրացմանը
««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը միտված է վերոնշյալ օրեն...
04.10.2022
Լրացվում է «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենքը
Կառավարությունը լրացում է առաջարկում ««Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում: Օրենքի 4-րդ հոդվածը կլրացվի  նոր՝  ...
04.10.2022
Պատասխանատվության միջոցներ կնախատեսվեն քաղաքաշինության բնագավառում քանդման, ապամոնտաժման աշխատանքները չկատարելու կամ առանց թույլտվության կատարելու դեպքերում
ՀՀ օրենսդրությամբ շինարարական կամ քանդման աշխատանքներն իրականացվում են նախապես համաձայնեցված շինարարության կամ քանդման թույլտվությունների հիման վրա, ս...
 Բոլոր լուրերը
Դեպի վեր