National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
08.09.2003

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԵՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 08 - 10-Ի
ԵՌՕՐՅԱ ՆԻՍՏԵՐԻ ՕՐԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ



1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2003 թվականի սեպտեմբերի 8-10-ի եռօրյա նիստերի օրակարգում ընդգրկել հետեւյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.

Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
1.
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
Կ-022-10.07.2003-ՖՎ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
2.
ա) Երկակի նշանակության ապրանքների եւ տեխնոլոգիաների արտահանման, ինչպես նաեւ ՀՀ տարածքով դրանց տարանցիկ փոխադրման վերահսկողության մասին
Կ-053-25.07.2003-ՖՎ,ՊԱ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
Կ-0531-25.07.2003-ՖՎ,ՊԱ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
Կ-0532-25.07.2003-ՖՎ,ՊԱ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
դ) «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին
Կ-0533-25.07.2003-ՖՎ,ՊԱ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
3.
«Հայխնայբանկում» ավանդադրված Հայաստանի Հանրապետության քաղաքացիներիի խնայողական ավանդները վերականգնելու եւ փոխհատուցելու հնարավորություններն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին
Պ-081-14.08.2003-ՖՎ,ՍԱ-011/0
Հեղինակներ` Արթուր Բաղդասարյան, Սամվել Բալասանյան, Լեւոն Մկրտչյան, Գալուստ Սահակյան
4.
Եվրոպական կառույցներին ինտեգրման հարցերով Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին
Պ-092-19.08.2003-ԱՀ,ՊԻ-011/0
Հեղինակներ` Արթուր Բաղդասարյան, Տիգրան Թորոսյան, Լեւոն Մկրտչյան
5.
Օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների, վարկերի, դրամաշնորհների եւ մարդասիրական օգնությունների օգտագործման արդյունավետությունը ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին
Պ-025-10.07.2003-ՊԻ,ՖՎ-011/0
Հեղինակ` Վիկտոր Դալլաքյան

2. «Ազգային ժողովի կանոնակարգ»Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2003 թվականի սեպտեմբերի 8-10-ի եռօրյա նիստերի օրակարգում ընդգրկել հետեւյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.

Հարցի անվանումը Կոդը և հեղինակները

3. «Ազգային ժողովի կանոնակարգ»Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2003 թվականի սեպտեմբերի 8-10-ի եռօրյա նիստերի օրակարգում պարտադիր եւ ըստ անհրաժեշտության քննարկվող հարցեր.

Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
1.
«Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Պ-499-24.08.2001-ՍԱ-010/0
Հեղինակ` Վիկտոր Դալլաքյան
2.
Տեղեկատվության ազատության մասին
Պ-502-27.08.2001-ԳԿ-010/0
Հեղինակ` Վիկտոր Դալլաքյան
3.
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հիմնադրույթների մասին
Պ-521-27.09.2001,06.09.2002-ՊԱ,ՊԻ,ԱՀ,ՖՎ,ՍԱ,ԳԿ-010/0
Հեղինակներ` Վիկտոր Դալլաքյան, Գալուստ Սահակյան, Լեռնիկ Ալեքսանյան, Վարդգես Մաթեւոսյան, Գագիկ Մելիքյան, Վազգեն Խաչիկյան, Հենրիկ Աբրահամյան, Կարեն Կարապետյան, Արտաշես Գեղամյան, Արթուր Բաղդասարյան, Արշակ Սադոյան, Հրանտ Խաչատրյան
4.
Անվճարունակության (սնանկության) մասին
Կ-762-10.12.2002-ՖՎ,ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
5.
Մարդու իրավունքների պաշտպանի մասին
Պ-765-13.12.2002-ՊԻ-010/0
Հեղինակներ` Տիգրան Թորոսյան, Վազգեն Խաչիկյան, Լեռնիկ Ալեքսանյան
6.
ա) Հրապարակային սակարկությունների մասին
Կ-767-16.12.2002-ՖՎ,ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին
Կ-7671-16.12.2002-ՖՎ,ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին
Կ-7672-16.12.2002-ՖՎ,ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
դ) «Բանկերի եւ վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին
Կ-7673-16.12.2002-ՖՎ,ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
7.
ա) Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
Կ-032-15.07.2003-ՖՎ,ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
Կ-0321-15.07.2003-ՖՎ,ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
8.
ա) Սոցիալական ապահովության քարտերի մասին
Կ-100-04.09.2003-ՍԱ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
Կ-1001-04.09.2003-ՍԱ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
Կ-1002-04.09.2003-ՍԱ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
9.
ՀՀ 2002 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին
Կ-815-21.04.2003-ՖՎ,ՍԱ,ԳԿ,ՊԻ,ԱՀ,ՊԱ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
10.
ՀՀ կենտրոնական բանկի 2002 թվականի տարեկան հաշվետվություն
821-05.05.2003-ՖՎ,ՍԱ,ԳԿ,ՊԻ,ԱՀ,ՊԱ
11.
ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի 2002 թվականի գործունեության տարեկան հաշվետվություն
820-05.05.2003-ՖՎ-011/0
12.
Պետական գույքի մասնավորեցման մասին 2001-2003 թվականի ծրագրի կատարման 2002 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին
Կ-015-07.07.2003--010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
13.
Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ընտրություն
08.09.2003--011/0
14.
ՀՀ միջազգային պայմանագրերի վավերացում

1. 1998 թվականի մարտի 6-ին Մոսկվայում ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից-պետությունների ընդհանուր ագրարային շուկայի մասին» համաձայնագիր
Ն-08.09.2003-ԱՀ-011/0

2. 1999 թվականի հոկտեմբերի 5-ին Երեւանում «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ուկրաինայի նախարարների կաբինետի միջեւ կառավարական կապի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր
Ն-08.09.2003-ԱՀ-011/0

3. 1989 թվականի նոյեմբերի 16-ին Ստրասբուրգում ստորագրված «Դոպինգի դեմ» կոնվենցիա
Ն-08.09.2003-ԱՀ-011/0

4. 1985 թվականի օգոստոսի 19-ին Ստրասբուրգում ստորագրված «Մարզական միջոցառումների, մասնավորապես ֆուտբոլային խաղերի ժամանակ հանդիսատեսի կողմից ցուցաբերված անկարգությունների մասին» կոնվենցիա
Ն-08.09.2003-ԱՀ-011/0

5. 2001 թվականի հոկտեմբերի 23-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Վրաստանի միջեւ բարեկամության համագործակցության փոխադարձ անվտանգության մասին» համաձայնագիր
Ն-08.09.2003-ԱՀ-011/0

6. 2002 թվականի ապրիլի 4-ին Բիշքեկում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Ղրղզստանի Հանրապետության միջեւ բարեկամության եւ համագործակցության մասին» համաձայնագիր
Ն-08.09.2003-ԱՀ-011/0

7. «2002 թվականի հունիսի 6-ին Մինսկում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բելառուսի Հանրապետության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ Բելառուսի Հանրապետության քաղաքացիների` առանց արտոնագրերի փոխայցելությունների մասին» համաձայնագիր
Ն-08.09.2003-ԱՀ-011/0

8. 2002 թվականի հունիսի 6-ին Մինսկում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բելառուսի Հանրապետության կառավարության միջեւ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի փոխադարձաբար մատակարարումների մասին» համաձայնագիր
Ն-08.09.2003-ԱՀ-011/0

9. 2002 թվականի հունիսի 14-ին Հռոմում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Իտալիայի Հանրապետության կառավարության միջեւ եկամուտների եւ գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիա
Ն-08.09.2003-ԱՀ-011/0

10. 2002 թվականի ապրիլի 20-ին Աբու Դաբիում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիր
Ն-08.09.2003-ԱՀ-011/0

11. 2001 թվականի հունիսի 7-ին Բրյուսելում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Բելգիայի Թագավորության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիա
Ն-08.09.2003-ԱՀ-011/0

12. 2001 թվականի հունիսի 7-ին Բրյուսելում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Բելգիայի Թագավորության կառավարության միջեւ օդային փոխադրումների մասին» համաձայնագիր
Ն-08.09.2003-ԱՀ-011/0

13. 2002 թվականի հուլիսի 18-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Իտալիայի Հանրապետության կառավարության միջեւ օդային փոխադրումների մասին» համաձայնագիր
Ն-08.09.2003-ԱՀ-011/0

14. 2002 թվականի սեպտեմբերի 16-ին Նյու Յորքում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջեւ դիվանագիտական անձնագիր ունեցողների համար առանց մուտքի արտոնագիր ռեժիմ սահմանելու մասին» համաձայնագիր
Ն-08.09.2003-ԱՀ-011/0

15. 2003 թվականի հունվարի 14-ին Բեռլինում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիր
Ն-08.09.2003-ԱՀ-011/0

16. 1949 թվականի հուլիսի 1-ին Ժնեւում ստորագրված «Կոլեկտիվ բանակցություններ կազմակերպելու եւ վարելու իրավունքի սկզբունքների կիրառման մասին» կոնվենցիա
Ն-08.09.2003-ԱՀ-011/0

17. 2002 թվականի հոկտեմբերի 7-ին Մինսկում ստորագրված «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության» կանոնադրություն
Ն-08.09.2003-ԱՀ-011/0

18. 2002 թվականի հոկտեմբերի 7-ին Քիշնեւում ստորագրված «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իրավական կարգավիճակի մասին» համաձայնագիր
Ն-08.09.2003-ԱՀ-011/0

19. 1983 թվականի ապրիլի 28-ին Ստրասբուրգում ստորագրված «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի` մահապատժի վերացման վերաբերյալ թիվ 6 արձանագրություն
Ն-068-28.07.2003-ԱՀ,ՊԻ-011/0

20. 2002 թվականի փետրվարի 27-ին Վիենայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ավստրիայի դաշնային կառավարության միջեւ օդային հաղորդակցության մասին» համաձայնագիր
Ն-08.09.2003-ԱՀ-011/0

21. 2002 թվականի հոկտեմբերի 1-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ ռազմական ենթակառուցվածքի օբյեկտների համատեղ օգտագործման մասին» համաձայնագիր
Ն-08.09.2003-ԱՀ-011/0




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am