National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.11.2003

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԵՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17 - 19-Ի
ԵՌՕՐՅԱ ՆԻՍՏԵՐԻ ՕՐԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ



1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2003 թվականի նոյեմբերի 17-19-ի եռօրյա նիստերի օրակարգում ընդգրկել հետեւյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.

Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
1.
ա) Քրեակատարողական ծառայության մասին
Կ-007-02.07.2003--010/2
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
Կ-0071-02.07.2003-ՊԻ,ՊԱ-010/2
Հեղինակ` ՀՀ կառավարություն
2.
«ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
Կ-123-30.09.2003-ՊԻ-010/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
3.
«Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին
Պ-117-23.09.2003-ԳԿ,ՊԻ-010/1
Հեղինակներ` Հրանուշ Հակոբյան, Մկրտիչ (Սերժ) Մկրտչյան, Սուքիաս Ավետիսյան, Աշոտ Աղաբաբյան, Մեխակ Մխիթարյան, Ռուդիկ Հովսեփյան, Արարատ Մկրտչյան, Արարատ Մալխասյան
4.
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
Պ-120-25.09.2003-ՍԱ,ՖՎ-010/0
Հեղինակներ` Սամվել Բալասանյան, Գալուստ Սահակյան, Լեւոն Մկրտչյան
5.
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Կ-060-25.07.2003-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
6.
Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին
Կ-061-25.07.2003-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
7.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Կ-062-25.07.2003-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
8.
Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին
Կ-064-25.07.2003-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
9.
«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին
Պ-028-11.07.2003-ԳԿ,ՖՎ-010/0
Հեղինակներ` Հրանուշ Հակոբյան, Ռուդիկ Հովսեփյան, Մկրտիչ Մինասյան

2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2003 թվականի նոյեմբերի 17-19-ի եռօրյա նիստերի օրակարգում ընդգրկել հետեւյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.

Հարցի անվանումը Կոդը և հեղինակները

3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2003 թվականի նոյեմբերի 17-19-ի եռօրյա նիստերի օրակարգում պարտադիր եւ ըստ անհրաժեշտության քննարկվող հարցեր.

Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
1.
Անվճարունակության (սնանկության) մասին
Կ-762-10.12.2002-ՖՎ,ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
2.
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին
Պ-013-04.07.2003--010/1
Հեղինակ` Վիկտոր Դալլաքյան
3.
ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին
Կ-048-25.07.2003-ՖՎ-010/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
4.
ա) «Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Կ-054-25.07.2003-ՖՎ,ԳԿ-010/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
Կ-0541-25.07.2003-ՖՎ,ԳԿ-010/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
5.
«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
Պ-075-11.08.2003-ԳԿ-010/1
Հեղինակներ` Հրանուշ Հակոբյան, Ռուդիկ Հովսեփյան, Մեխակ Մխիթարյան, Մկրտիչ Մինասյան, Արարատ Մկրտչյան
6.
ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի 2004 թվականի գործունեության պետական նպատակային տարեկան ծրագիր
31.10.2003-ՖՎ-011/0
7.
Պետական գույքի մասնավորեցման մասին 2001-2003 թվականի ծրագրի կատարման 2002 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին
Կ-015-07.07.2003--010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
8.
Նվազագույն ամսական աշխատավարձի մասին
Պ-069-30.07.2003-ՖՎ-010/0
Հեղինակ` Կարեն Կարապետյան
9.
Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին
Կ-065-25.07.2003-ՊԱ,ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
10.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ ընտրելու մասին
17.11.2003--011/0
11.
ՀՀ միջազգային պայմանագրերի վավերացում

1. 1998 թվականի մարտի 6-ին Մոսկվայում ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից-պետությունների ընդհանուր ագրարային շուկայի մասին» համաձայնագիր
Ն-08.09.2003-ԱՀ-011/0

2. 1989 թվականի նոյեմբերի 16-ին Ստրասբուրգում ստորագրված «Դոպինգի դեմ» կոնվենցիա
Ն-08.09.2003-ԱՀ-011/0

3. 1985 թվականի օգոստոսի 19-ին Ստրասբուրգում ստորագրված «Մարզական միջոցառումների, մասնավորապես ֆուտբոլային խաղերի ժամանակ հանդիսատեսի կողմից ցուցաբերված անկարգությունների մասին» կոնվենցիա
Ն-08.09.2003-ԱՀ-011/0

4. «2002 թվականի հունիսի 6-ին Մինսկում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բելառուսի Հանրապետության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ Բելառուսի Հանրապետության քաղաքացիների` առանց արտոնագրերի փոխայցելությունների մասին» համաձայնագիր
Ն-08.09.2003-ԱՀ-011/0

6. 2002 թվականի փետրվարի 26-ին ստորագրված «1992 թվականի մայիսի 15-ին Հավաքական անվտանգության մասին պայմանագրի մասնակից պետությունների միջեւ ռազմատեխնիկական համագործակցության հիմնական սկզբունքների մասին» համաձայնագրի շրջանակներում մատակարարվող ռազմական նշանակության արտադրանքի նպատակային օգտագործման նկատմամբ հսկողության իրականացման կարգի մասին» արձանագրություն
Ն-006-18.06.2003--011/0

7. 2002 թվականի օգոստոսի 21-ին Հավանայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության եւ Կուբայի Հանրապետության առողջապահության նախարարության միջեւ առողջապահության եւ բժշկության բնագավառում համագործակցության մասին» պայմանագիր
Ն-03.11.2003-ԱՀ-011/0

8. 1994 թվականի մայիսի 3-ին Բուենոս Այրեսում ստորագրված «ՀՀ կառավարության եւ Արգենտինայի Հանրապետության կառավարության միջեւ առեւտրատնտեսական համագործակցության մասին» համաձայնագիր
Ն-131-09.10.2003-ԱՀ,ՖՎ-011/0

9. 2001 թվականի սեպտեմբերի 28-ին Մոսկվայում ստորագրված «Վտանգավոր արտադրական օբյեկտներում արդյունաբերական անվտանգության ապահովման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր
Ն-17.11.2003-ԱՀ-011/0

10. 1998 թվականի ապրիլի 23-24-ին Բրյուսելում ստորագրված «Էներգետիկ խարտիայի պայմանագրի առեւտրի հետ կապված դրույթների վերաբերյալ ուղղումներին առընչվող որոշումը եւ եզրափակիչ ակտը»
Ն-17.11.2003-ԱՀ-011/0

11. 2002 թվականի փետրվարի 27-ին Վիեննայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ավստրիայի Հանրապետության կառավարության միջեւ եկամուտների եւ գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բացառելու մասին» կոնվենցիա
Ն-17.11.2003-ԱՀ-011/0

12. 2002 թվականի օգոստոսի 22-ին Մեխիկոյում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Մեքսիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջեւ դիվանագիտական եւ պաշտոնական անձնագրեր ունեցողների համար մուտքի արտոնագրի ռեժիմի վերացման մասին» համաձայնագիր
Ն-17.11.2003-ԱՀ-011/0




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am