National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
30.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՒԹԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՅՈԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ
2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-ԻՆ ԳՈՒՄԱՐՎԱԾ
ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԻ ՕՐԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ



1. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2024 թվականի ապրիլի 30-ին գումարվող նիստերի օրակարգում ընդգրկել պարտադիր քննարկման ենթակա հետեւյալ հարցերը.

Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
1.
ա) «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-716-20.11.2023-ՏՏԳՇ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-7161-20.11.2023-ՏՏԳՇ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-7162-20.11.2023-ՏՏԳՇ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
դ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-7163-20.11.2023-ՏՏԳՇ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
2.
ա) «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-721-27.11.2023-ՏՀ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Ավիացիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-7211-27.11.2023-ՏՀ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
3.
ա) Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-766-23.01.2024-ՊԻ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-7661-23.01.2024-ՊԻ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-7662-23.01.2024-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
դ) «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-7663-23.01.2024-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
4.
«Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-767-25.01.2024-ՏՀ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
5.
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Պ-770-31.01.2024-ԳԿ-011/1
Հեղինակ` Սիսակ Գաբրիելյան
6.
«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-781-22.02.2024-ՊԻ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
7.
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2023 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդում
807-26.03.2024-ԳԿ
8.
Հայաստանի Հանրապետության դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդում
808-29.03.2024-ՊԻ
9.
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2022-2023 թթ. գործունեության մասին հաղորդում
809-01.04.2024-ՊԻ
10.
2023 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդում եւ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2023 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույց
810-01.04.2024-ՄԻ

2. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2024 թվականի ապրիլի 30-ին գումարվող նիստերի օրակարգում ընդգրկել հետեւյալ հարցերը.

Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
1.
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին
Կ-789-04.03.2024-ՏՀ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
2.
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Կ-790-04.03.2024,29.04.2024-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
3.
ա) «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
Կ-791-04.03.2024-ՏՀ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
Կ-7911-04.03.2024-ՏՀ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
4.
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին
Պ-793-07.03.2024-ՏՀ-011/0
Հեղինակներ` Բաբկեն Թունյան, Նարեկ Զեյնալյան
5.
ա) «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին
Կ-794-12.03.2024-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացում կատարելու մասին
Կ-7941-12.03.2024-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) «Հյուպատոսական ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին
Կ-7942-12.03.2024-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
դ) «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացում կատարելու մասին
Կ-7943-12.03.2024-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
ե) «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին
Կ-7944-12.03.2024-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
6.
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին
Կ-798-15.03.2024-ՖՎ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
7.
«Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
Կ-800-18.03.2024-ՏՀ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

Ազգային ժողովի խորհրդի որոշումը «Ազգային ժողովի ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի 2024 թվականի ապրիլի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը սահմանելու մասին»



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am