National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
08/09/2016
Համագործակցություն

2016 թվականի հուլիսի 8-11 Վրաստանի Բորժոմի քաղաքում, GIZ կազմակերպության ակտիվ աջակցությամբ, անցկացվեցին աշխատանքային քննարկումներ Վրաստանի խորհրդարանի Բյուջետային գրասենյակի և բյուջետային հանձնաժողովի, Վրաստանի բարձրագույն աուդիտորական մարմնի ներկայացուցւչների և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի բյուջետային գրասենյակի և ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի, Վերահսկիչ պալատին ներկայացուցիչների միջև: Քննարկվեցին տարբեր հարցեր, որոնք վերաբերվում էին այս կառույցների գործունեությանը, դրանց միջև հնարավոր համագործակցությանն ու փորձի փոխանակման հնարավորություններին:

  

 

2016 թվականի սեպտեմբերի 8-ին Բյուջետային գրասենյակի աշխատակազմի ներկայացուցիչները հանդիպել են Գերմանիայի համագործակցության ընկերության «Հանրային ֆինանսների կառավարում Հարավային Կովկասում» ծրագրի հայաստանյան թիմի նորանշանակ ղեկավար Քրիստիան Դյուրինգի հետ:

Բյուջետային գրասենյակի համակարգող-փորձագետ Գագիկ Բարսեղյանը ողջունել եւ շնորհավորել է Քրիստիան Դյուրինգին նշանակման կապակցությամբ եւ մաղթել արգասաբեր աշխատանք: Նա անդրադարձել է մասնավորապես սահմանադրական փոփոխություններից հետո խորհրդարանի վերահսկողական դերի բարձրացմանը, ներկայացրել այդ գործառույթի իրականացման համար անհրաժեշտ գործիքակազմը՝ նշելով, որ Բյուջետային գրասենյակի ստեղծումը խորհրդարանական վերահսկողության արդյունավետ իրականացմանն աջակցող կարեւորագույն գործիքներից է:

Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են Բյուջետային գրասենյակի գործունեությանն առնչվող հարցեր, ներկայացվել են գրասենյակի նպատակներն ու խնդիրները, իրականացվելիք քայլերը եւ այդ հարցում Գերմանիայի համագործակցության ընկերության աջակցությունը: Կարեւորվել է Բյուջետային գրասենյակի եւ Գերմանիայի համագործակցության ընկերության միջեւ համագործակցության շարունակականությունը:

Գագիկ Բարսեղյանն էլեկտրոնային տարբերակով ներկայացրել է բյուջետային գրասենյակի ստեղծման իրավական հիմքերն ու գործառույթները, կատարված աշխատանքը եւ ռազմավարությունը, նպատակներն ու խնդիրները, Բյուջետային գրասենյակի աշխատանքն առավել արդյունավետ դարձնելուն միտված քայլերը:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am