|
|
20.01.2009
ԱԺ նախագահն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզային
Հունվարի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ
Մեթյու Բրայզային` վերջինիս խնդրանքով: Հանդիպմանը ներկա էր Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը:
Պարոն Բրայզան շնորհավորեց Հովիկ Աբրահամյանին ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ հաջողություններ մաղթեց ` ընդգծելով խորհրդարանի դերը երկրի ժողովրդավարության զարգացման գործում:
Ողջունելով հյուրերին` պարոն Աբրահամյանը կարեւորեց հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա զարգացումը եւ ամրապնդումը: ԱԺ նախագահը նշեց, որ Ազգային ժողովը պետք է բազմակարծության ու կառուցողական քննադատության ամբիոն լինի բոլոր քաղաքական ուժերի համար:
Անդրադառնալով ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման խնդրին` ԱԺ նախագահը վերահաստատեց հիմնախնդրի խաղաղ լուծման Հայաստանի դիրքորոշումը, միաժամանակ ուշադրություն հրավիրելով Ադրբեջանի ռազմատենչ կոչերին, որոնք չեն նպաստում խաղաղ կարգավորման գործընթացին: Պարոն Աբրահամյանը հիմնախնդրի կարգավորման համատեքստում կարեւորեց ազգերի ինքնորոշման իրավունքի առաջնայնությունը, Հայաստանի հետ Ղարաբաղի ցամաքային կապը եւ ԼՂՀ ժողովրդի անվտանգության միջազգային երաշխիքները, ինչպես նաեւ բանակցային գործընթացին ԼՂՀ իշխանությունների մասնակցությունը: ԱԺ նախագահը բարձր գնահատեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ` կարեւորելով հարցի լուծումը ԵԱՀԿ շրջանակներում:
Տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության համատեքստում պարոն Աբրահամյանը կարեւոր համարեց հայ-թուրքական երկխոսության ծավալումը եւ հարաբերությունների զարգացումը հարեւան բոլոր երկրների հետ:
Անդրադառնալով մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի եւ փաստահավաք խմբի գործունեությանը` ԱԺ նախագահը կարեւորեց անաչառ եւ օբյեկտիվ եզրակացություն ներկայացնելը, որը կնպաստի հասարակական երկխոսությանը եւ երկրում վստահության մթնոլորտի վերականգնմանը: Անդրադարձ եղավ ԵԽԽՎ 1609 եւ 1620 բանաձեւերի կատարման ընթացքին:
Պարոն Բրայզան ողջունեց մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի եւ փաստահավաք խմբի գործունեությունը` կարեւորելով հանրությանը ամբողջական եւ անկողմնակալ եզրակացության ներկայացման անհրաժեշտությունը :
Պարոն Բրայզան գնահատանքով նշեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլին Հայաստան հրավիրելու համարձակ նախաձեռնությունը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահը գոհունակությամբ շեշտեց Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կառուցողական տրամադրվածությունը ուղղված ղարաբաղյան հիմախնդրի խաղաղ կարգավորմանը` նշելով, որ համանախագահները հարցի լուծումը տեսնում են միայն խաղաղ կարգավորմամբ: Պարոն Բրայզան նույնպես կարեւորեց բանակցային գործընթացին ԼՂՀ մասնակցությունը:
Հանդիպման վերջում մանրամասն քննարկվեց «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի շարունակականության հարցը, անդրադարձ եղավ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի եւս:
29.12.2009 Բելառուսի դեսպանն Ազգային ժողովում
Դեկտեմբերի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի դեսպան Ստեպան Սուխորենկոյին: Կարեւորելով երկու ...
28.12.2009 Ամանորի ընդունելություն Ազգային ժողովում
Դեկտեմբերի 28-ին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ամանորի ընդունելությանէր հրավիրել խորհրդարանում հավատարմագրված լրագրողներին եւ լրատվամիջոցների ղեկավարնե...
26.12.2009 Տոնական համերգ` Ազգային ժողովում
ՀՀ Ազգային ժողովի այգում դեկտեմբերի 26-ին անցկացվեց Ամանորի տոնական համերգ, որը դիտելու էին եկել հազարավոր երեխաներ: Հեքիաթային տարբեր հերոսների եւ Ամ...
04.12.2009 Հանդիպումներ Սեուլում եւ Ջեջու նահանգում
Դեկտեմբերի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը հանդիպեց Կորեայի միջազգային համագործակցության գործակալության նախ...
14.07.2009 ՀՀ ԱԺ նախագահը այցելեց Արարատի մարզ
Հուլիսի 14-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը աշխատանքային այցով եղավ Արարատի մարզում։ Հայաստանի խորհրդարանի ղեկավարին ուղեկցում էին ԱԺ աշխատակազմի ղե...
03.04.2009 ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Ապրիլի 3-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որի ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման Ա...
24.03.2009 ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ՀԲԸՄ նախագահին
Մարտի 24-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին: Նրան ուղեկցո...
20.03.2009 ԱՄՆ դեսպանը Ազգային ժողովում
Մարտի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան տ...
13.03.2009 ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Մարտի 13-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որի ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման Ա...
13.03.2009 ԻԻՀ արտգործնախարարը ՀՀ Ազգային ժողովում
Մարտի 13-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթթաքիի գլխավորած պատվ...
12.03.2009 Նիդեռլանդների դեսպանը Ազգային ժողովում
Էլդերենբոսին: առնալով տարածաշրջանային խնդիրներին` դեսպանը նշեց, որ ռուս-վրացական հակամարտության հետեւանքով Հայաստանի տնտեսությունը մեծ կորուստն...
03.03.2009 Ավստրիայի դեսպանը Ազգային ժողովում
Մարտի 3-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ավստրիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիուս Կալի...
12.02.2009 ՀՀ ԱԺ նախագահը ընդունեց Իսրայելի դեսպանին
Փետրվարի 12-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի նորանշանակ դեսպան Շեմի Ցուրին:ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահա...
05.02.2009 ԳԴՀ դեսպանը Ազգային ժողովում
Փետրվարի 5-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինին` վերջ...
20.01.2009 Հարգանքի տուրք` Կոմիտասի անվան պանթեոնում
Հունվարի 20-ին հայ մեծանուն բանաստեղծուհի, հրապարակախոս, արձակագիր Սիլվա Կապուտիկյանի 90-ամյա հոբելյանի առիթով Կոմիտասի անվան պանթեոնում ՀՀ ԱԺ նախագահ...
|