|
|
03.03.2009
Ավստրիայի դեսպանը Ազգային ժողովում
Մարտի 3-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ավստրիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիուս Կալիգարիսին:
Բարձր գնահատելով հայ-ավստրիական հարաբերությունները` ԱԺ նախագահ Հովիկ
Աբրահամյանը կարեւորեց երկկողմ հարաբերությունների զարգացումը եւ միջխորհրդարանական փոխգործակցության ակտիվացումը, համագործակցությունը հանձնաժողովների եւ պատգամավորների մակարդակով: Եվրոպական ինտեգրումը համարելով Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից` պարոն Աբրահամյանը նշեց, որ եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագիրը Հայաստան-ԵՄ հարաբերություններին բոլոր ուղղություններով զարգացման նոր հեռանկարներ է բացում եւ այս համատեքստում եւս կարեւորեց Ավստրիայի` իբրեւ ԵՄ անդամի հետ հարաբերությունների խորացումը: Նրա համոզմամբ` այս առումով Ավստրիայի հետ համագործակցության չօգտագործված մեծ ներուժ կա: Նշելով անցած տարիների այցերը` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը օգտակար համարեց ավստրիացի գործընկերների այցը Ազգային ժողով եւ պաշտոնական այցով Հայաստան հրավիրեց Ավստրիայի խորհրդարանի նորընտիր նախագահ տիկին Բարբարա Պրամմերին:
Դեսպան Մարիուս Կալիգարիսը երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում առանձնահատուկ դերակատարություն վերապահելով խորհրդարաններին` կարեւորեց հայ-ավստրիական հարաբերությունների խորացումը ԵՄ նոր հարեւանության շրջանակներում եւս: Դեսպանը նշեց, որ Ավստրիան կարեւորում է Հարավկովկասյան տարածաշրջանի հետ հարաբերությունների խորացումը` գոհունակությամբ փաստելով փոխգործակցության ներկա բարձր մակարդակը: Այս համատեքստում կարեւորվեց Եվրամիություն-«Արեւելյան հարեւաններ» ծրագիրը, որտեղ ներգրավված են Հարավային Կովկասի երեք հանրապետությունները, Մոլդովան, Ուկրաինան եւ Բելառուսը:
Պարոն Կալիգարիսը անհրաժեշտ համարեց միջխորհրդարանական կապերի ակտիվացումը` նշելով, որ Ավստրիայի նորընտիր Ազգային խորհրդում նախատեսվում է Ավստրիա-Հարավային Կովկաս-Միջին Ասիա խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ստեղծում, ինչը լրացուցիչ կխթանի միջխորհրդարանական հարաբերությունները եւ համագործակցությունը կդարձնի լիարժեք եւ կառուցողական:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները, Հայաստանի ներքաղաքական իրավիճակին վերաբերող եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:
29.12.2009 Բելառուսի դեսպանն Ազգային ժողովում
Դեկտեմբերի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի դեսպան Ստեպան Սուխորենկոյին: Կարեւորելով երկու ...
28.12.2009 Ամանորի ընդունելություն Ազգային ժողովում
Դեկտեմբերի 28-ին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ամանորի ընդունելությանէր հրավիրել խորհրդարանում հավատարմագրված լրագրողներին եւ լրատվամիջոցների ղեկավարնե...
26.12.2009 Տոնական համերգ` Ազգային ժողովում
ՀՀ Ազգային ժողովի այգում դեկտեմբերի 26-ին անցկացվեց Ամանորի տոնական համերգ, որը դիտելու էին եկել հազարավոր երեխաներ: Հեքիաթային տարբեր հերոսների եւ Ամ...
04.12.2009 Հանդիպումներ Սեուլում եւ Ջեջու նահանգում
Դեկտեմբերի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը հանդիպեց Կորեայի միջազգային համագործակցության գործակալության նախ...
14.07.2009 ՀՀ ԱԺ նախագահը այցելեց Արարատի մարզ
Հուլիսի 14-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը աշխատանքային այցով եղավ Արարատի մարզում։ Հայաստանի խորհրդարանի ղեկավարին ուղեկցում էին ԱԺ աշխատակազմի ղե...
03.04.2009 ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Ապրիլի 3-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որի ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման Ա...
24.03.2009 ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ՀԲԸՄ նախագահին
Մարտի 24-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին: Նրան ուղեկցո...
20.03.2009 ԱՄՆ դեսպանը Ազգային ժողովում
Մարտի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան տ...
13.03.2009 ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Մարտի 13-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որի ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման Ա...
13.03.2009 ԻԻՀ արտգործնախարարը ՀՀ Ազգային ժողովում
Մարտի 13-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթթաքիի գլխավորած պատվ...
12.03.2009 Նիդեռլանդների դեսպանը Ազգային ժողովում
Էլդերենբոսին: առնալով տարածաշրջանային խնդիրներին` դեսպանը նշեց, որ ռուս-վրացական հակամարտության հետեւանքով Հայաստանի տնտեսությունը մեծ կորուստն...
12.02.2009 ՀՀ ԱԺ նախագահը ընդունեց Իսրայելի դեսպանին
Փետրվարի 12-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի նորանշանակ դեսպան Շեմի Ցուրին:ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահա...
05.02.2009 ԳԴՀ դեսպանը Ազգային ժողովում
Փետրվարի 5-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինին` վերջ...
20.01.2009 Հարգանքի տուրք` Կոմիտասի անվան պանթեոնում
Հունվարի 20-ին հայ մեծանուն բանաստեղծուհի, հրապարակախոս, արձակագիր Սիլվա Կապուտիկյանի 90-ամյա հոբելյանի առիթով Կոմիտասի անվան պանթեոնում ՀՀ ԱԺ նախագահ...
|