|
|
06.03.2009
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Իտալիայի արտաքին գործերի փոխնախարարին
Մարտի 6-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Իտալիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ, սենատոր Ալֆրեդո Մանտիկայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին ՀՀ
արտաքին գործերի փոխնախարար Արման Կիրակոսյանը,Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության դեսպան Մասիմո Լավեցո Կասինելին:
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատելով երկու երկրների միջեւ ստեղծված հարաբերությունների ներկա մակարդակը` կարեւորեց միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը եւ նշեց, որ խորհրդարանների միջեւ կապերը զարգացման մեծ ներուժ ունեն: Պարոն Աբրահամյանը համագործակցության նախադրյալները արձանագրելով` կարեւորեց երկու երկրների խորհրդարանների պատգամավորների փոխայցելությունները, փոխգործակցությունը հանձնաժողովների, բարեկամության խմբերի եւ աշխատակազմերի միջեւ: Նշվեց, որ Ազգային ժողովում ստեղծվել է Իտալիայի հետ պատգամավորական բարեկամության խումբ, որի գործունեությունը նույնպես կնպաստի հարաբերությունների խորացմանը: ԱԺ նախագահը ընդգծելով, որ Եվրոպային ինտեգրվելը Հայաստանի քաղաքական առաջնահերթություններից է` կարեւորեց ԵՄ «Նոր հարեւանության քաղաքականության» եւ «Արեւելյան գործընկերության» շրջանակներում համագործակցությունը տարբեր ուղղություններով: Պարոն Աբրահամյանը ողջունելով ԵՄ անդամ երկրների աճող հետաքրքրությունը տարածաշրջանի նկատմամբ` ընդգծեց, որ Հայաստանը կարեւորում է Հարավային Կովկասում վստահության ամրապնդումը, խաղաղության ապահովումը, կայունությունը եւ համագործակցությունը բոլոր հարեւան երկրների հետ:
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը վերահաստատեց Իտալիայի Հանրապետության խորհրդարանի երկու պալատների` Սենատի եւ Կամերայի նախագահներին պաշտոնական այցով Հայաստան այցելելու իր հրավերը` վստահություն հայտնելով, որ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը կնպաստի երկու երկրների միջեւ փոխգործակցության ամրապնդմանը:
Իտալիայի փոխարտգործնախարար, սենատոր Ալֆրեդո Մանտիկան նույպես ընդգծեց միջխորհրդարանական կապերի սերտացման անհրաժեշտությունը բոլոր մակարդակներում` երկու երկրների հարաբերությունների զարգացման առումով մեծ դերակատարություն վերապահելով խորհրդարանական դիվանագիտությանը: Նշվեց, որ առաջիկայում Իտալիայի խորհրդարանում կստեղծվի Իտալիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խումբ: Պարոն Մանտիկան կարեւորեց համագործակցությունը միջազգային կառույցներում, փոխգործակցությունը ԵՄ «Արեւելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում: Փոխնախարարը շեշտեց Հարավկովկասյան տարածաշրջանի խաղաղության եւ կայունության կարեւորությունը: Նրա համոզմամբ անհրաժեշտ է զարգացնել համագործակցությունը տնտեսության ոլորտում, ակտիվացնել փոխգործակցությունը Իտալիայի եւ Հայաստանի տարածաշրջանների, քաղաքների միջեւ:
Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձան ներքաղաքական հարցերի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմնախնդրի կարգավորմանը եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի եւս:
29.12.2009 Բելառուսի դեսպանն Ազգային ժողովում
Դեկտեմբերի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի դեսպան Ստեպան Սուխորենկոյին: Կարեւորելով երկու ...
28.12.2009 Ամանորի ընդունելություն Ազգային ժողովում
Դեկտեմբերի 28-ին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ամանորի ընդունելությանէր հրավիրել խորհրդարանում հավատարմագրված լրագրողներին եւ լրատվամիջոցների ղեկավարնե...
26.12.2009 Տոնական համերգ` Ազգային ժողովում
ՀՀ Ազգային ժողովի այգում դեկտեմբերի 26-ին անցկացվեց Ամանորի տոնական համերգ, որը դիտելու էին եկել հազարավոր երեխաներ: Հեքիաթային տարբեր հերոսների եւ Ամ...
04.12.2009 Հանդիպումներ Սեուլում եւ Ջեջու նահանգում
Դեկտեմբերի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը հանդիպեց Կորեայի միջազգային համագործակցության գործակալության նախ...
14.07.2009 ՀՀ ԱԺ նախագահը այցելեց Արարատի մարզ
Հուլիսի 14-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը աշխատանքային այցով եղավ Արարատի մարզում։ Հայաստանի խորհրդարանի ղեկավարին ուղեկցում էին ԱԺ աշխատակազմի ղե...
03.04.2009 ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Ապրիլի 3-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որի ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման Ա...
24.03.2009 ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ՀԲԸՄ նախագահին
Մարտի 24-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին: Նրան ուղեկցո...
20.03.2009 ԱՄՆ դեսպանը Ազգային ժողովում
Մարտի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան տ...
13.03.2009 ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Մարտի 13-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որի ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման Ա...
13.03.2009 ԻԻՀ արտգործնախարարը ՀՀ Ազգային ժողովում
Մարտի 13-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթթաքիի գլխավորած պատվ...
12.03.2009 Նիդեռլանդների դեսպանը Ազգային ժողովում
Էլդերենբոսին: առնալով տարածաշրջանային խնդիրներին` դեսպանը նշեց, որ ռուս-վրացական հակամարտության հետեւանքով Հայաստանի տնտեսությունը մեծ կորուստն...
03.03.2009 Ավստրիայի դեսպանը Ազգային ժողովում
Մարտի 3-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ավստրիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիուս Կալի...
12.02.2009 ՀՀ ԱԺ նախագահը ընդունեց Իսրայելի դեսպանին
Փետրվարի 12-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի նորանշանակ դեսպան Շեմի Ցուրին:ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահա...
05.02.2009 ԳԴՀ դեսպանը Ազգային ժողովում
Փետրվարի 5-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինին` վերջ...
20.01.2009 Հարգանքի տուրք` Կոմիտասի անվան պանթեոնում
Հունվարի 20-ին հայ մեծանուն բանաստեղծուհի, հրապարակախոս, արձակագիր Սիլվա Կապուտիկյանի 90-ամյա հոբելյանի առիթով Կոմիտասի անվան պանթեոնում ՀՀ ԱԺ նախագահ...
|