|
|
24.03.2009
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ՀԲԸՄ նախագահին
Մարտի 24-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին: Նրան ուղեկցում էին ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանը եւ ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանը:
Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը շեշտեց Հայկական բարեգործական ընդհանուր միության հայապահպանությանն ուղղված հայրենանվեր մեկդարյա գործունեությունը` նշելով, որ ՀԲԸՄ-ը մեր երկրում իրականացրել է մի շարք կրթական, մշակութային, սոցիալական, մարդասիրական եւ եկեղեցաշինական ծրագրեր: Պարոն Աբրահամյանը կարեւորեց միության դերը ապագա սերունդների համար հոգեւոր ժառանգության պահպանման գործում: Նշվեց, որ միության բարերարների աջակցությամբ եւ Սուրբ Էջմիածնի ջանքերով վերականգնվել են նաեւ բազմաթիվ եկեղեցիներ, ստեղծվել են հոգեւոր դպրոցներ եւ կազմավորվել հայորդյաց տներ: Խորհրդարանի ղեկավարը ողջունեց սփյուռքահայ երիտասարդների համար կազմակերպված ծրագրերը, որոնք ուղղված են Հայաստանը բացահայտելուն, ավանդույթները, մշակույթը, պատմությունը ճանաչելուն եւ հայրենիքի հետ իրենց կապերը ամրապնդելուն:
ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` ներկայացրեց կատարված աշխատանքը, խոսեց անելիքների մասին: Ավելի քան 22.000 անդամ ունեցող ՀԲԸՄ-ի 120 մասնաճյուղերն ու 27 մշակութային կենտրոններն այժմ գործում են 29 երկրներում: Չնայած համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին, ՀԲԸՄ-ը փորձում է իրականացնել բոլոր նախատեսված ծրագրերը: Պարոն Սեդրակյանը նշեց, որ Նորքում ՀԲԸՄ-ն արդեն իսկ ունի 1,5 հեկտար հողատարածք, ուր նախատեսում է ստեղծել ուսուցողական կենտրոն, որը կշարունակի Կիպրոսի Մելքոնյան կրթական հաստատության գործը: Այնտեղ ամեն տարի կարող են ուսանել աշխարհի տարբեր երկրների ավելի քան 1000 հայազգի ուսանողներ, եւ այն կարող է դառնալ երիտասարդ հայ մասնագետների, մտավորականների համաշխարհային երիտասարդական եզակի կենտրոն:
Հայաստան-Սփյուռք փոխգործակցության մեջ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կարեւորեց նորաստեղծ սփյուռքի նախարարության գործունեությունը համատեղ ծրագրեր մշակելու եւ իրականացնելու հարցում եւ պատրաստակամություն հայտնեց մշտապես աջակցել Հայկական բարեգործական ընդհանուր միությանը իր ազգանվեր եւ հայապահպան առաքելությունը իրականացնելու գործում:
29.12.2009 Բելառուսի դեսպանն Ազգային ժողովում
Դեկտեմբերի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի դեսպան Ստեպան Սուխորենկոյին: Կարեւորելով երկու ...
28.12.2009 Ամանորի ընդունելություն Ազգային ժողովում
Դեկտեմբերի 28-ին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ամանորի ընդունելությանէր հրավիրել խորհրդարանում հավատարմագրված լրագրողներին եւ լրատվամիջոցների ղեկավարնե...
26.12.2009 Տոնական համերգ` Ազգային ժողովում
ՀՀ Ազգային ժողովի այգում դեկտեմբերի 26-ին անցկացվեց Ամանորի տոնական համերգ, որը դիտելու էին եկել հազարավոր երեխաներ: Հեքիաթային տարբեր հերոսների եւ Ամ...
04.12.2009 Հանդիպումներ Սեուլում եւ Ջեջու նահանգում
Դեկտեմբերի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը հանդիպեց Կորեայի միջազգային համագործակցության գործակալության նախ...
14.07.2009 ՀՀ ԱԺ նախագահը այցելեց Արարատի մարզ
Հուլիսի 14-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը աշխատանքային այցով եղավ Արարատի մարզում։ Հայաստանի խորհրդարանի ղեկավարին ուղեկցում էին ԱԺ աշխատակազմի ղե...
03.04.2009 ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Ապրիլի 3-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որի ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման Ա...
20.03.2009 ԱՄՆ դեսպանը Ազգային ժողովում
Մարտի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան տ...
13.03.2009 ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Մարտի 13-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որի ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման Ա...
13.03.2009 ԻԻՀ արտգործնախարարը ՀՀ Ազգային ժողովում
Մարտի 13-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթթաքիի գլխավորած պատվ...
12.03.2009 Նիդեռլանդների դեսպանը Ազգային ժողովում
Էլդերենբոսին: առնալով տարածաշրջանային խնդիրներին` դեսպանը նշեց, որ ռուս-վրացական հակամարտության հետեւանքով Հայաստանի տնտեսությունը մեծ կորուստն...
03.03.2009 Ավստրիայի դեսպանը Ազգային ժողովում
Մարտի 3-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ավստրիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիուս Կալի...
12.02.2009 ՀՀ ԱԺ նախագահը ընդունեց Իսրայելի դեսպանին
Փետրվարի 12-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի նորանշանակ դեսպան Շեմի Ցուրին:ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահա...
05.02.2009 ԳԴՀ դեսպանը Ազգային ժողովում
Փետրվարի 5-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինին` վերջ...
20.01.2009 Հարգանքի տուրք` Կոմիտասի անվան պանթեոնում
Հունվարի 20-ին հայ մեծանուն բանաստեղծուհի, հրապարակախոս, արձակագիր Սիլվա Կապուտիկյանի 90-ամյա հոբելյանի առիթով Կոմիտասի անվան պանթեոնում ՀՀ ԱԺ նախագահ...
|