2009թ. ապրիլի 20-ի երեկոյան ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այցով ժամանեց Վարշավա: Օդանավակայանում նրան դիմավորեց Լեհաստանի Սենատի փոխնախագահ Մարեկ Զիոլկովսկին: Նրա հետ ԱԺ նախագահը կարճատեւ զրույց ունեցավ բարձրաստիճան պաշտոնյաների դիմավորման սրահում:
Ապրիլի 21-ին Հովիկ Աբրահամյանն այցելեց Լեհաստանի խորհրդարան: Նա ներկա գտնվեց Սենատի նիստին, ապա աշխատանքային հանդիպում ունեցավ Սենատի մարշալ Բոգդան Բորուսեւիչի հետ: Զրույցի ընթացքում հայոց խորհրդարանի նախագահը հայտնեց Հայաստանի երախտագիտությունը Լեհաստանի իշխանություններին Եվրոպական Միության «Արեւելյան գործընկերությա ն» նախաձեռնությունն առաջ քաշելու համար: Զրուցակիցները նաեւ անդրադարձան Հայաստանի եւ Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգության ու կայունության խնդիրներին:
Նույն օրը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Սեյմի մարշալ Բրոնիսլավ Կոմարովսկու հետ: Հայաստանի խորհրդարանի նախագահը դրական գնահատեց հայ-լեհական հարաբերությունների ներկա մակարդակը: Նշե
լով, որ բարձր մակարդակի է հասցվել քաղաքական երկխոսությունը, ԱԺ նախագահը առաջարկեց խթանել երկու երկրների խորհրդարանների համագործակցությունը: Այդ համատեքստում նա գործնական եւ արդյունավետ գնահատեց երկկողմ շփումները միջազգային եւ եվրոպական կառույցների շրջանակներում:
ԱԺ նախագահը եւ պատվիրակության անդամները Վարշավայի Պիլսուդսկու հրապարակում ծաղկեպսակ դրեցին Անհայտ զինվորի հուշարձանին:
Նույն օրը` ապրիլի 21-ին տեղի կունենա ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հանդիպումը: