|
|
22.07.2009
Հովիկ Աբրահամյան. «Անհրաժեշտ է հատուկ ուշադրություն հատկացնել հայ-իտալական առեւտրատնտեսական համագործակցության զարգացմանը»
Հուլիսի 22-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Իտալիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Բրունո Սկապինիին:
Ողջունելով հյուրին` Հայաստանի խորհրդարանի ղեկավարը շնորհավորեց նրան Երեւանում իր դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ դեսպան Սկապինիի պաշտոնավարությունը կնպաստի երկկողմ համագործակցության ակտիվացմանը: Հ. Աբրահամյանը կարեւորեց Իտալիայի` Եվրամիության առաջատար անդամներից մեկի հետ Հայաստանի համագործակցության զարգացումը եւ հույս հայտնեց, որ Իտալիան կնպաստի Հայաստանի եվրոպական իղձերի իրականացմանը:
Զրուցակիցները համակարծիք էին, որ անհրաժեշտ է հատուկ ուշադրություն հատկացնել հայ-իտալական առեւտրատնտեսական համագործակցության զարգացմանը` նպաստելով երկու երկրների գործարարների շփումներին:
Վկայակոչելով տնտեսական փոխշահավետ համագործակցության արդեն արձանագրված հաջողությունները` նրանք համաձայնեցին, որ այդ բնագավառում անհրաժեշտ է բազմապատկել ջանքերը, որպեսզի ամբողջությամբ օգտագործվի առկա մեծ ներուժը:
Զրուցակիցները նաեւ քննարկեցին երկու երկրների խորհրդարանների միջեւ շփումներն աշխուժացնելու հեռանկարները եւ մշակույթի բնագավառում համագործակցության ծրագրերը: Հանդիպման ընթացքում նրանք նաեւ անդրադարձան Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորման, հայ-թուրքական հարաբերությունների կանոնակարգման եւ Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման հարցերին:
Ամփոփելով զրույցը` Հ.Աբրահամյանը դեսպան Սկապինիին մաղթեց հաջողություններ իր ձեռնարկումներում եւ բեղմնավոր աշխատանք ի բարօրություն Հայաստանի եւ Իտալիայի բարեկամ ժողովուրդների:
29.12.2009 Բելառուսի դեսպանն Ազգային ժողովում
Դեկտեմբերի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի դեսպան Ստեպան Սուխորենկոյին: Կարեւորելով երկու ...
28.12.2009 Ամանորի ընդունելություն Ազգային ժողովում
Դեկտեմբերի 28-ին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ամանորի ընդունելությանէր հրավիրել խորհրդարանում հավատարմագրված լրագրողներին եւ լրատվամիջոցների ղեկավարնե...
26.12.2009 Տոնական համերգ` Ազգային ժողովում
ՀՀ Ազգային ժողովի այգում դեկտեմբերի 26-ին անցկացվեց Ամանորի տոնական համերգ, որը դիտելու էին եկել հազարավոր երեխաներ: Հեքիաթային տարբեր հերոսների եւ Ամ...
04.12.2009 Հանդիպումներ Սեուլում եւ Ջեջու նահանգում
Դեկտեմբերի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը հանդիպեց Կորեայի միջազգային համագործակցության գործակալության նախ...
14.07.2009 ՀՀ ԱԺ նախագահը այցելեց Արարատի մարզ
Հուլիսի 14-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը աշխատանքային այցով եղավ Արարատի մարզում։ Հայաստանի խորհրդարանի ղեկավարին ուղեկցում էին ԱԺ աշխատակազմի ղե...
03.04.2009 ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Ապրիլի 3-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որի ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման Ա...
24.03.2009 ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ՀԲԸՄ նախագահին
Մարտի 24-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին: Նրան ուղեկցո...
20.03.2009 ԱՄՆ դեսպանը Ազգային ժողովում
Մարտի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան տ...
13.03.2009 ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Մարտի 13-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որի ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման Ա...
13.03.2009 ԻԻՀ արտգործնախարարը ՀՀ Ազգային ժողովում
Մարտի 13-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթթաքիի գլխավորած պատվ...
12.03.2009 Նիդեռլանդների դեսպանը Ազգային ժողովում
Էլդերենբոսին: առնալով տարածաշրջանային խնդիրներին` դեսպանը նշեց, որ ռուս-վրացական հակամարտության հետեւանքով Հայաստանի տնտեսությունը մեծ կորուստն...
03.03.2009 Ավստրիայի դեսպանը Ազգային ժողովում
Մարտի 3-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ավստրիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիուս Կալի...
12.02.2009 ՀՀ ԱԺ նախագահը ընդունեց Իսրայելի դեսպանին
Փետրվարի 12-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի նորանշանակ դեսպան Շեմի Ցուրին:ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահա...
05.02.2009 ԳԴՀ դեսպանը Ազգային ժողովում
Փետրվարի 5-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինին` վերջ...
20.01.2009 Հարգանքի տուրք` Կոմիտասի անվան պանթեոնում
Հունվարի 20-ին հայ մեծանուն բանաստեղծուհի, հրապարակախոս, արձակագիր Սիլվա Կապուտիկյանի 90-ամյա հոբելյանի առիթով Կոմիտասի անվան պանթեոնում ՀՀ ԱԺ նախագահ...
|