Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
բյուջետային օրենսդրություն, պետական բյուջե, փոխառություններ, վարկեր, դրամ, դրամաշրջանառություն, բանկային համակարգ, ֆինանսական (դրամական, կապիտալի, վարկային, ապահովագրական եւ արժեթղթերի) շուկաներ
Առաջարկել Ազգային ժողովի հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի 2014
թվականի սեպտեմբերի 8 -11 չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկվող ՀՀ վերահսկիչ պալատի 2013 թվականի գործունեության տարեկան հաշվետվության քննարկումը կատարել հատուկ կարգով:
Նախագիծ
Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն
Ա Զ Գ Ա Յ Ի Ն Ժ Ո Ղ Ո Վ Ի
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀՀ Ազգային ժողովի վերահսկիչ պալատի 2013 թվականի գործունեության տարեկան հաշվետվության քննարկման հատուկ կարգի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը ՈՐՈՇՈՒՄ Է՝
Առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության Վերահսկիչ պալատի 2013 թվականի գործունեության տարեկան հաշվետվության քննարկումը կատարել հատուկ ընթացակարգով` Հայաստանի Հանրապետության Վերահսկիչ պալատի նախագահին տրամադրել հիմնական ելույթի համար մինչեւ 1,5 եւ եզրափակիչ ելույթի համար մինչեւ 0,5 ժամ:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՖԻՆԱՆՍԱՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ
ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ