Standing Committee on Health Care and Social Affairs
Spheres of activities:
health care, maternity, childhood, social security, problems of disability, labour, employment, demography and the laws governing those areas
«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետով սահմանված կարգով, հետևյալ նախագծի լրամշակված տարբերակի քվեարկությունը հետաձգել մինչև երկամսյա ժամկետով.
1)
«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Դրական եզրակացություն ներկայացնել հետևյալ նախագծի առաջին ընթերցման վերաբերյալ, 2-օրյա ժամկետում լրամշակել այն, ինչպես նաև «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջարկել ընդգրկել հերթական 2018 թվականի ապրիլի 10-ին սկսվող նիստերի օրակարգում.
1)
«Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին
Ընդունել 2018 թվականի մարտի 28-ին ժամը 11-ին <<Կոնգրես>> հյուրանոցի <<Պիկասո>> սրահում կազմակերպված <<Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին>> Կ-044-03.07.2017-ԱՍ-011/0 օրենքի նախագծի քննարկման թեմայով լսումների արձանագրությունը հաստատելու վերաբերյալ
որոշման նախագիծը
4.
Ընդունել <<Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին>> Կ-044-03.07.2017-ԱՍ-011/0 օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը հետաձգելու վերաբերյալ որոշման նախագիծը
5.
Հիմք ընդունելով <<Ազգային ժողովի կանոնակարգ>> Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը, <<Դեղերի մասին>> ՀՀ գործող օրենքում (ընդունված 2016 թվականի մայիսի 17-ին) ամրագրված <<զուգահեռ ներմուծման>> վերաբերյալ դրույթները քննարկելու և դրա կապակցությամբ միջազգային առաջավոր փորձն ուսումնասիրելու նպատակով՝ ԸՆԴՈՒՆԵԼ <<Աշխատանքային խումբ ստեղծելու մասին>> որոշման նախագիծը