Постоянная комиссия по здравоохранению и социальным вопросам
Сферы деятельности:
здоровье, материнство, детство, социальное обеспечение, проблемы инвалидности, труд, занятость, демография и законы, регулирующие эту сферу
Դրական եզրակացություն ներկայացնել «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ Սահմանադրական օրենքի 78-րդ hոդվածի 4-րդ մասի 5-րդ կետով սահմանված կարգով, հանձնաժողովի 05.09.2017 թվականի նիստում Ազգային ժողովի վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում դրական եզրակացությամբ ընդգրկված, ընդունված բոլոր առաջարկների հիման վրա լրամշակված և կատարված ուղղումներով հետևյալ նախագծի վերաբերյալ.
1)
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին
Դրական եզրակացություն ներկայացնել «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ Սահմանադրական օրենքի 78-րդ hոդվածի 4-րդ մասի 5-րդ կետով սահմանված կարգով, հանձնաժողովի նիստում ընդունված բոլոր առաջարկների հիման վրա լրամշակված և կատարված ուղղումներով հետևյալ նախագծերը Ազգային ժողովի վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու համար.
1)
ա) «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
բ) «Մարդու արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ Սահմանադրական օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, հանձնաժողովն առաջարկում է հերթական 2018 թվականի փետրվարի 27-ին սկսվող նիստերի օրակարգում ընդգրկել հետևյալ նախագծերը.
1)
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին
բ) «Մարդու արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ Սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետով սահմանված կարգով, հետևյալ նախագծերի լրամշակված տարբերակների քվեարկությունը հետաձգել մինչև երկամսյա ժամկետով.
1)
«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի առողջապահության եվ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի որոշումը՝ 1.«Բազմազավակ ընտանիքների մասին» (Կ-251-31.01.2018-ԱՍ-011/0) և հարակից ՀՀ օրենքների նախագծերի. 2.«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» (Կ-044-03.07.2017-ԱՍ-011/0) օրենքի նախագծի քննարկման թեմաներով լսումներ հրավիրելու մասին: