Եվրոպական միության եւ Եվրախորհրդի հետ կապեր, Հայաստանի Հանրապետության օրենքների եւ եվրոպական օրենսդրության ներդաշնակեցում եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
10.07.2017 |
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նոյեմբերին Բրյուսելում ՀՀ-ԵՄ համընդհանուր եւ ընդլայնված համագործակցության հուշագրի ստորագրումից հետո խորհրդարանի, մասնավորապես ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքային ճանապարհային քարտեզին վերաբերող հարցեր: Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ հանձնաժողովն աշխատանքային հանդիպումներ է նախատեսում եվրոպական ինտեգրմամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ՝ միասին քննարկելու առաջիկա անելիքները, որոնց նպատակն է բազմաթիվ օրենքներում մշակել ՀՀ-ԵՄ օրակարգի սպասարկմանը միտված փոփոխություններ: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ առաջիկայում ստեղծվելիք հակակոռուպցիոն մարմնի գործունեությանը, քննարկել այդ կառույցի նկատմամբ խորհրդարանական ընդդիմության վերահսկողության հարցերը: Անդրադարձ է կատարվել նաեւ Եվրոպական միության կողմից պատրաստված Գործընկերության առաջնահերթությունների փաստաթղթին, որը նախանշում է Հայաստանի համար առաջիկա տարիների առաջնահերթությունները: Դեսպանը ՀՀ-ԵՄ կապերի խորացման հարցում ընդգծել է Նաիրա Զոհրաբյանի անձնական ներգրավվածությունը եւ ՀՀ-ԵՄ օրակարգը շարունակելու համատեքստում կարեւորել տիկին Զոհրաբյանի վերընտրվելը հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի, քրեակատարողական համակարգի, արդարադատության, կրթության ոլորտներում ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հետ եվրոպական չափորոշիչների համապատասխանությանն ուղղված միասնական ծրագրեր իրականացնելու հարցը:
|
Տեղեկանք 2017 թվականի նոյեմբերի 9-ին ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստից հանձնաժողովի անդամների բացակայության մասին
13.10.2017
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԽԽՎ ԱՇՆԱՆԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ
10.10.2017
Գևորգ Գորգիսյանի ելույթը ՍԾՏՀ տնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի նիստում
10.10.2017
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԽԽՎ ԱՇՆԱՆԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ
09.10.2017
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ԵԼՈՒՅԹՆ ԵԽԽՎ ԱՇՆԱՆԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ
12.07.2017
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների, եվրոպական ինտեգրման հարցերի եւ ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների համատեղ հայտարարությունը
30.06.2017
Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ ամառային նստաշրջանում
27.06.2017
Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ ամառային նստաշրջանում
23.06.2017
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ԱԺ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ
15.06.2017
ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ
30.05.2017
Հանդիպում ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում