Standing Committee on State and Legal Affairs and Protection of Human Rights
Spheres of activities:
Constitutional amendments, electoral system, referendum, Constitutional court, justice, public service, judicial system, prosecutor's office, civil, criminal and administrative legislation, the Rules of Procedure of the National Assembly, protection of human rights, children's rights, advocacy, notary, parties, public associations, religion, equal rights of women and men, national minorities, ethics for high-ranking officials, enforcement of legal acts, criminal executive services and the laws governing those areas
Բացասական եզրակացության պատճառներն են (համառոտ)՝ 1) Պ-117-18.08.2017-ՊԻՄԻ-011/0 նախագիծ՝ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով սահմանված՝ առանց հատուկ թույլտվության ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտքի և ելքի իրավունք ունեցող անձանց, այդ թվում՝ պատգամավորներին, միաժամանակ՝ այն ձերբակալված (կալանավորված) անձանց հետ անարգել տեսակցելու իրավունք վերապահելը, որոնց հետ տեսակցությունն արգելված է քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, կարող է հանգեցնել նախաքննական գաղտնիք համարվող տեղեկությունների արտահոսքին՝ վնաս պատճառելով արդարադատության և քննության շահերին. 2) Պ-118-23.08.2017-ՊԻՄԻ-011/0 նախագիծ՝ ներկայացված տեսքով նախագիծը ընդունելի չէ, քանի որ դրանով լիարժեքորեն կարգավորված չեն մեղադրյալի պարտադիր տեսաձայնագրության իրականացման կարգը և պայմանները (մասնավորապես՝ տեսաձայնագրման պայմաններում ցուցմունք տալուց անձանց հրաժարվելու իրավունքը), իսկ անցումային դրույթներով սահմանված ժամկետը բավարար չէ այս ինստիտուտի ներդրման և մի շարք անհրաժեշտ միջոցառումների (մասնավորապես՝ իրավասու մարմիններին տեխնիկական միջոցներով ապահովման, մասնագիտական վերապատրաստման և այլն) իրականացման համար:
4.
«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 100-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն հետևյալ նախագծի քննարկումը հետաձգվում է մինչև երկամսյա ժամկետով.
1)
«Հայաստանի Հանրապետության 6-րդ գումարման ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի կողմից 2017թ. հոկտեմբերի 5-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ կետերով նախատեսված պատգամավորական էթիկայի կանոնները խատելու վերաբերյալ» Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին
Ընդունել ի գիտություն, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի և 8-րդ մասի համաձայն՝ սույն արձանագրության քաղվածքի 1-ին կետի 1-ին և 3-րդ ենթակետերում, ինչպես նաև 2-րդ կետում նշված նախագծերի լրամշակված տարբերակներն Ազգային ժողով են ներկայացվելու մինչև 23.10.2017թ.
7.
Առաջարկել Ազգային ժողովի խորհրդին սույն արձանագրության քաղվածքի 1-ին կետում նշված նախագծերն ընդգրկել Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում: