Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
սահմանադրական փոփոխություններ, ընտրական համակարգ, հանրաքվե, սահմանադրական դատարան, արդարադատություն, հանրային ծառայություն, դատարանակազմություն, դատախազություն, քաղաքացիական, քրեական, վարչական օրենսդրություն, Ազգային ժողովի կանոնակարգ, մարդու իրավունքների պաշտպանություն, երեխայի իրավունքներ, փաստաբանություն, նոտարիատ, կուսակցություններ, հասարակական միավորումներ, կրոն, կանանց եւ տղամարդկանց իրավահավասարություն, ազգային փոքրամասնություններ, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկա, դատական ակտերի հարկադիր կատարում, քրեակատարողական ծառայություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
բ) «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրաետության օրենքում լրացում կատարելու մասին (երկրորդ ընթերցում)
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյան
Հարակից զեկուցող(ներ)`
Հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Մախմուդյան
3.
Առաջարկել Ազգային ժողովի խորհրդին սույն արձանագրության քաղվածքի 1-ին կետում նշված նախագիծը ընդգրկել Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:
4.
Սույն արձանագրության 1-ին և 2-րդ կետերում նշված նախագծերի լրամշակված տարբերակներն Ազգային ժողով են ներկայացվելու մինչև 26.02.18թ.:
5.
Բացասական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծերի վերաբերյալ.
1)
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին
1. «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» ՀՀ Ազգային ժողովի հայտարարության նախագծի (Խ-244-25.01.2018-ՊԻՄԻ-013/0) վերաբերյալ բացասական եզրակացության պատճառներն են (համառոտ)՝ 1) 2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունում արդեն իսկ մանրամասն նշված են այդ իրադարձությունների առաջացման և զարգացումների համար հիմք հանդիսացած բոլոր հանգամանքների վերաբերյալ վերլուծությունները, քննադատությունները, ինչպես նաև դրանց շտկման ուղղված միջոցառումների մի ամբողջ համալիր: Բացի այդ, 2010-2012թ.թ. Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն Ազգային ժողովի հանձնարարությամբ իրականացրել է ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունում ընդգրկված առաջարկությունների կատարման ընթացքի մշտադիտարկում (մոնիթորինգ) և արդյունքների մասին մինչև 4-րդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ավարտը՝ Ազգային ժողով է ներկայացրել չորս եզրակացություն, որոնցում մանրամասն արձանագրվել են յուրաքանչյուր միջոցառման առնչությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կատարված աշխատանքները: 2) Հայտարարությունում ներառված են իրավական գործընթացներ սկսելու կոչեր (դիմել գլխավոր դատախազին, օրենք ընդունել և այլն), մինչդեռ նախաձեռնության հեղինակը հայտարարում է, որ իրավական գործընթացներն անարդյունավետ են: 3)Հայտարարության քաղաքական բնույթի կետերը բացարձակապես ուղված չեն այդ մտահոգությունների համար հիմք հանդիսացած հանգամանքները վերացնելուն: 4) Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 2-րդ հոդվածի հիմքով մարտի 1-ի արդյունքում զոհված, սպանված անձի իրավահաջորդը (անկախ նրանից, թե քրեական գործով ճանաչված է տուժող, թե ոչ) իրավունք ունի դիմելու փոխհատուցման համար: 5) Հայտարարության անհրաժեշտությունը բացակայում է, թե փաստագրական տեսակետից, թե խնդիրների լուծման նպատակահարմարության տեսակետից: 2. «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (Պ-230-19.12.2017-ՊԻՄԻ-011/0) վերաբերյալ բացասական եզրակացության պատճառը նախագծի ընդունման անհրաժեշտության բացակայությունն է:
6.
«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ առաջարկել Ազգային ժողովին հետևյալ նախագծի քննարկման տևողությունը սահմանել երկու ժամ.