Standing Committee on Health Care and Social Affairs
Spheres of activities:
health care, maternity, childhood, social security, problems of disability, labour, employment, demography and the laws governing those areas
Համաձայն <<Ազգային ժողովի կանոնակարգ>> սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի՝ դրական եզրակացություն ներկայացնել հետևյալ նախագծերի վերաբերյալ.
1)
Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Պ-504-06.03.2020-ԱՍ-011/0 Նախագիծի լրամշակված տեքստը 2-օրյա ժամկետում ներկայացնել հանձնաժողով: Պ-555-09.04.2020-ԱՍ-011/0 Նախագծի լրամշակված տեքստը 2-օրյա ժամկետում ներկայացնել հանձնաժողով: Պ-555/1-09.04.2020-ԱՍ-011/0 նախագիծը հանել փաթեթից:
2.
Համաձայն <<Ազգային ժողովի կանոնակարգ>> սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի՝ հիմնական զեկուցողների բացակայության պատճառով հետաձգել հետևյալ նախագծերի քննարկումները
1)
«Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
Համաձայն <<Ազգային ժողովի կանոնակարգ>> սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետի՝ լրամշակելու նպատակով հետաձգել հետևյալ նախագծի քվեարկությունը.
1)
«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին
Առաջարկել Ազգային ժողովի խորհրդին սույն արձանագրության քաղվածքի 1-ին կետում նշված Պ-504-06.03.2020-ԱՍ-011/0 նախագիծը և Պ-555-09.04.2020-ԱՍ-011/0 նախագիծը ընդգրկել Ազգային ժողովի առաջիկա 2020 թվականի հունիսի 16-ին սկսվող հերթական նիստերի օրակարգի նախագծում: