Standing Committee on Health Care and Social Affairs
Spheres of activities:
health care, maternity, childhood, social security, problems of disability, labour, employment, demography and the laws governing those areas
Համաձայն <<Ազգային ժողովի կանոնակարգ>> սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետով՝ դրական եզրակացություն ներկայացնել հետևյալ նախագծի երկրորդ ընթերցման վերաբերյալ.
1)
Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին
Համաձայն <<Ազգային ժողովի կանոնակարգ>> սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի` հիմնական զեկուցողի բացակայության պատճառով հետաձգել հետևյալ նախագծերի քննարկումը
1)
«Կույրերի, տեսողությունից հաշմանդամություն ունեցող կամ ընթերցողության ֆունկցիայի այլ դժվարություններ ունեցող անձանց համար հրատարակված ստեղծագործությունների մատչելիությունը դյուրացնելու մասին» Մարաքեշի պայմանագիրը վավերացնելու մասին
Համաձայն <<Ազգային ժողովի կանոնակարգ>> սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետի՝ լրամշակելու նպատակով հետաձգել հետևյալ նախագծի քվեարկությունը.
1)
«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
Համաձայն <<Ազգային ժողովի կանոնակարգ>> սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 5-րդ մասի՝ բացասական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծի վերաբերյալ.
1)
«Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ առկա են տարեցներին սոցիալական աջակցության տրամադրման համապատասխան մեխանիզմներ, այդ թվում՝ նաև կոմունալ վճարների զեղչման տեսքով: Մասնավորապես՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի N 1122-Ն որոշման՝ սոցիալապես անապահով ընտանիքները (ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության <<20.00>> միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքներ) դիտարկվել են որպես առանձին սպառողական խումբ, որոնց կողմից սպառվող բնական գազի (շուրջ 70 հազար ընտանիքներ) և էլեկտրական էներգիայի (շուրջ 100 հազար ընտանիքներ) համար Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել է հնարավոր նվազ սակագներ:
5.
Ընդունել՝ <<Ազգային ժողովի կանոնակարգ>> սահմանադրական օրենքի 123.1-րդ հոդվածի 4-րդ մասի և <<Հանրագրերի մասին>> օրենքի 13-րդ հոդվածի՝ 2020 թվականի հունիսի 26-ին Ազգային ժողովի նախագահ Ա.ՄԻՐԶՈՅԱՆԻ կողմից հանձնաժողով ուղարկված հանրագրի՝ <<Չծնված երեխայի կյանքի իրավունքի մասին>>, <<Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին>> օրենքում փոփոխություններ կատարելու մասին>>, <<Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին>>, <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին>> օրենքների նախագծերի փաթեթը Ազգային ժողովում շրջանառության մեջ դնելու առաջարկությունը մերժելու մասին որոշումը: