Standing Committee on Health Care and Social Affairs
Spheres of activities:
health care, maternity, childhood, social security, problems of disability, labour, employment, demography and the laws governing those areas
Ընդունել ի գիտություն՝ <<ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին>> ՀՀ օրենքի նախագծի նախնական տարբերակում ներառված առողջապահության ոլորտի բյուջետային ծրագրերի (նախնական հայտերի) վերաբերյալ ներկայացված տեղեկատվությունը։
2.
Համաձայն <<Ազգային ժողովի կանոնակարգ>> սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի՝ դրական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկված հետևյալ նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցման վերաբերյալ.
1)
ա) Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին
Կ-860-09.02.2021-ԱՍ-011/0 նախագծի և դրան կից նախագծերի փաթեթի լրամշակված տեքստերը 2-օրյա ժամկետում ներկայացնել հանձնաժողովին։
3.
Համաձայն <<Ազգային ժողովի կանոնակարգ>> սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի՝ դրական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծի վերաբերյալ.
1)
«Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
Պ-885-02.03.2021-ԱՍ-011/0 նախագծի լրամշակված տեքստը 2-օրյա ժամկետում ներկայացնել հանձնաժողովին։ Կ-914-29.03.2021-ԱՍ-011/0 նախագծի և դրան կից նախագծերի փաթեթի լրամշակված տեքստերը 2-օրյա ժամկետում ներկայացնել հանձնաժողովին։ Կ-914-29.03.2021-ԱՍ-011/0 նախագծի և դրան կից նախագծերի փաթեթին ավելացնել նոր նախագիծ՝ <<ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ>> ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> օրենքի նախագիծ։
4.
Համաձայն <<Ազգային ժողովի կանոնակարգ>> սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 5-րդ մասի՝ բացասական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծի վերաբերյալ.
1)
ա) «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ։ <<Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին>> օրենքով չի կարող սահմանվել աշխատավարձի կամ վարձատրության այլ ձևերի տնօրինման եղանակներ: Բացի դրանից, <<Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասինե օրենքը կարգավորում է պատգամավորների գործունեության իրականացման իրավական, սոցիալական և այլ երաշխիքները, ինչպես նաև պատգամավորի գործունեության երաշխիքներին առնչվող այլ հարաբերություններ: Նշված առաջարկը չի հանդիսանում պատգամավորի գործունեության իրականացման երաշխիք։ Նշված առաջարկը, ըստ էության, իր բնույթով պատգամավորների սոցիալական երաշխիք հանդիսացող վարձատրության որոշակի ձևի տնօրինման օրենքով սահմանվող առաջարկ է, ինչը դուրս է նշված օրենքի կարգավորման շրջանակից:
5.
Առաջարկել Ազգային ժողովի խորհրդին սույն արձանագրության քաղվածքի 3-րդ կետում նշված (Պ-885-02.03.2021-ԱՍ-011/0) նախագիծը և (Կ-914-29.03.2021-ԱՍ-011/0) նախագիծն ու դրան կից նախագծերի փաթեթը ընդգրկել Ազգային ժողովի առաջիկա 2021 թվականի մայիսի 4-ին սկսվող հերթական նիստերի օրակարգի նախագծում: