Standing Committee on Health Care and Social Affairs
Spheres of activities:
health care, maternity, childhood, social security, problems of disability, labour, employment, demography and the laws governing those areas
Համաձայն <<Ազգային ժողովի կանոնակարգ>> սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի՝ դրական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծերի փաթեթի վերաբերյալ.
1)
ա) Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին
Նախագծերի փաթեթին ավելացնել նոր` <<Հասարակական կազմակերպությունների մասին>> օրենքում փոփոխություններ կատարելու մասին>> օրենքի նախագիծ <<Կ-860-09.02.2021-ԱՍ-011/0 նախագծի և դրան կից նախագծերի փաթեթի լրամշակված տեքստերը 2-օրյա ժամկետում ներկայացնել հանձնաժողովին։
2.
Համաձայն <<Ազգային ժողովի կանոնակարգ>> սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի` հիմնական զեկուցողի բացակայության պատճառով հետաձգել հետևյալ նախագծերի փաթեթի քննարկումը
1)
ա) «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին
Ընդունել ի գիտություն՝ հետևյալ Կ-880-26.02.2021-զեկույցում ընդգրկված սոցիալական և առողջապահական ոլորտներում կատարված աշխատանքների մասին տեղեկատվությունները.
1)
Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 242-Ա որոշմամբ հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ հավանության արժանացած՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույց
Առաջարկել Ազգային ժողովի խորհրդին սույն արձանագրության քաղվածքի 1-ին կետում նշված նախագիծը (Կ-860-09.02.2021-ԱՍ-011/0) և դրան կից նախագծերի փաթեթն ընդգրկել Ազգային ժողովի առաջիկա 2021 թվականի մարտի 23-ին սկսվող հերթական նիստերի օրակարգի նախագծում: