ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյան
`
Պատգամավոր Աննա Կարապետյան
3.
Առաջարկել Ազգային ժողովի խորհրդին սույն արձանագրության քաղվածքի 1-ին կետի 2-4-րդ ենթակետերում նշված նախագծերն ընդգրկել Ազգային ժողովի առաջիկա, իսկ 1-ին ենթակետում նշված նախագիծը՝ հաջորդ (26.05.2020թ.) հերթական նիստերի օրակարգում:
4.
Սույն արձանագրության քաղվածքի 1-ին կետի 1-ին ենթակետում, ինչպես նաև 2-րդ կետում նշված նախագծերի լրամշակված տարբերակներն Ազգային ժողով են ներկայացվելու մինչև 04.05.2020թ.:
5.
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն հետևյալ նախագծերի քննարկումը հետաձգվում է մինչև երկամսյա ժամկետով.
1)
ա) «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
Կառավարության ներկայացուցիչ
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյան
6.
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 5-րդ մասի համաձայն՝ բացասական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծի վերաբերյալ.
1)
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին
Կառավարության ներկայացուցիչ
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյան
Բացասական եզրակացության պատճառներն են (համառոտ). Հաշվի առնելով, որ Ազգային ժողովի խմբակցություններից բացի, խորհրդարանական լսումներ հրավիրելու իրավունք ունեն նաև Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները և Ազզգային ժողովի նախագահը, գործնականում կարող են խնդիրներ առաջանալ Ազգային ժողովի նիստերից ազատ օրերին խորհրդարանական լսումների պատշաճ կազմակերպման և անցկացման համար:
7.
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 5-րդ մասի համաձայն՝ բացասական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծի վերաբերյալ.
1)
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին
Կառավարության ներկայացուցիչ
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյան
Բացասական եզրակացության պատճառներն են (համառոտ). Արձանագրելով այն փաստը, որ ներպետական օրենսդրական կարգավորումներում առկա են իրավական խնդիրներ վաղեմության ժամկետների կիրառելիության հետ կապված, այնուամենայնիվ նախագծին տրվել է բացասական եզրակացություն, քանի որ նախագծով նախատեսված փոփոխությունները չեն բխում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի ընդհանուր տրամաբանությունից, և հակասում են Հայաստանի Հարապետության Սահմանադրությամբ հռչակված սկզբունքներին: Քրեական օրենսգրքով նախատեսված որևէ հանցավոր արարքի նկատմամբ վաղեմության ժամկետներ չկիրառելու վերաբերյալ նորմը պետք է գիտականորեն հիմնավորված լինի՝ մատնանշելով թե արարքի և անձի վտանգավորության անփոփոխությունը, և թե նույնիսկ շատ երկար ժամանակի հոսելու դեպքում՝ դրա բացահայտման իրական հնարավորությունը, այն պետք է բխի ինչպես տվյալ պետության ստանձնած միջազգային պարտավորություններից, այնպես էլ ներպետական օրենսդրության ընդհանուր տրամաբանությունից, ինչը վերոնշյալ նախագծի դեպքում այդպես չէ:
8.
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետի համաձայն` լրամշակման նպատակով, հետեւյալ նախագծի քվեարկությունը հետաձգվում է մինչեւ երկամսյա ժամկետով.
1)
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին