<<Ազգային ժողովի կանոնակարգ>> սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հետևյալ օրենքի նախագծի քննարկումը հետաձգվում է մինչև երկամսյա ժամկետով.
1)
«Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին
Հանձնաժողովը դրական եզրակացություն ներկայացրեց Ազգային ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ օրենքների նախագծերի վերաբերյալ և առաջարկեց Ազգային ժողովի խորհրդին նշված նախագծերը ընդգրկել Ազգային ժողովի մարտի 26-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում.
1)
ա) «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյան
`
Հանձնաժողովի անդամ Հայկ Գևորգյան
3.
Հանձնաժողովը քննարկեց հետևյալ հարցը և ընդունեց ի գիտություն.
1)
Հայաստանի Հանրապետության Կառավարության 2018 թվականի հունիսի 1-ի N 581-Ա որոշմամբ հավանության արժանացած` Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույց
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյան
ՀՀ տրանսպորտի. կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյան
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյան
4.
Հանձնաժողովը քննարկեց և հաստատեց՝ ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության աշխատանքային խմբում ընդգրկվող անդամների ցանկը:
Զեկուցող՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյան