<<Ազգային ժողովի կանոնակարգ>> սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետի համաձայն՝ հետևյալ օրենքների նախագծերի փաթեթի քվեարկությունը հետաձգվեց.
1)
ա) Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին
Հանձնաժողովը դրական եզրակացություն ներկայացրեց հետևյալ օրենքի նախագծի վերաբերյալ և առաջարկեց Ազգային ժողովի խորհրդին նշված օրենքի նախագիծը ընդգրկել Ազգային ժողովի յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի 2019 թվականի նոյեմբերի 12-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում.
1)
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյան
Հանձնաժողովի անդամ Գևորգ Պապոյան
Բացասական եզրակացության պատճառներն են (համառոտ)` Նախագծի ընդունումը խիստ ռիսկային է հարկումից խուսափելու հնարավորությունների ձևավորման տեսանկյունից: Խնդիրը, մասնավորապես, կայանում է նրանում, որ նախագծի՝ այս տեսքով ընդունման պարագայում ֆիզիկական անձը, որը մտադիր է ավտոմեքենա ներմուծել Հայաստանի Հանրապետություն, սահմանված կարգով կգրանցի որևէ կազմակերպություն, կներկայացնի կամավորության սկզբունքով ԱԱՀ վճարող համարվելու հայտարարություն և առանց ԱԱՀ-ի վճարման Հայաստանի Հանրապետություն կներմուծի ավտոմեքենա, որը կօգտագործվի անձնական նպատակներով: