Spheres of activities:
taxes, duties, payments, industry, urban development, energy, natural resources, transport, communication, telecommunication, internet (global network), other branches of industrial infrastructure, tourism, trade and services, entrepreneurial activity, state property management, tariffs, investments, competitive economics, anti-monopolization and laws governing those areas
|
23
17.10.2019
15:30
314
|
|
1. |
Հանձնաժողովը բացասական եզրակացություն ներկայացրեց հետևյալ օրենքի նախագծի լրամշակված տարբերակի վերաբերյալ.
|
Բացասական եզրակացության պատճառներն են (համառոտ)` Նախագծում նշվում է, որ պետական աջակցության ենթակա են 50 մլն դրամը գերազանցող ներդրումային ծրագրերը։ Այս առումով գտնում ենք, որ նշված գումարի սահմանափակմամբ ներդրումային ծրագրերի իրականացման պետական աջակցությունը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ նախագծի կարգավորումներից, ինչպես նաև դրանց կից ներկայացված հիմնավորումից պարզ չէ, թե ինչով են պայմանավորված նշված չափորոշիչն ընտրելու անհրաժեշտությունը, ինչպես նաև դրա իրականացման մեխանիզմները: Հարկ է նշել նաև, որ կարող են լինել 50 մլն դրամից պակաս ներդրումային ծրագրեր, որոնք իրենց կարևորությամբ և տվյալ ոլորտում առավել հրատապ ներդրում կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ նույնպես ունենան պետական աջակցության կարիք: Հետևաբար անհրաժեշտ է ուսումնասիրել տվյալ բնագավառի միջազգային փորձը և նախատեսել կարգավորման այն մոդելը, որն առավել ընդունելի կլինի Հայաստանի Հանրապետության համար: |
|
| ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ | | ԲԱԲԿԵՆ ԹՈՒՆՅԱՆ |
|