Сферы деятельности:
налоги, пошлины, сборы, промышленность, градостроительство, энергетика, природные ресурсы, транспорт, связь, телекоммуникации, интернет (глобальная сеть), другие отрасли производственной инфраструктуры, туризм, торговля и услуги, предпринимательская деятельность, управление государственным имуществом, тарифы,инвестиции, экономическая конкуренция, антимонополизация и законы, регулирующие эти сферы
<<Ազգային ժողովի կանոնակարգ>> սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հետևյալ օրենքների նախագծերի քննարկումը հետաձգվում է մինչև երկամսյա ժամկետով.
1)
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
Հանձնաժողովը դրական եզրակացություն ներկայացրեց հետևյալ օրենքների նախագծերի վերաբերյալ և առաջարկեց Ազգային ժողովի խորհրդին նշված օրենքների նախագծերը ընդգրկել Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի 2020 թվականի հունիսի 16-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում.
1)
ա) «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյան
Հանձնաժողովի անդամ Արտաշես Պետրոսյան
3.
Ներկայացրած առաջարկությունների հիման վրա հեղինակները հետևյալ օրենքների նախագծերի լրամշակված տարբերակները Ազգային ժողովին կներկայացնեն մինչև 15.06.2020թ.
1)
Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2019 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին
ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյան
Հանձնաժողովի անդամ Արտաշես Պետրոսյան
4.
<<Ազգային ժողովի կանոնակարգ>> սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետի համաձայն՝ հետևյալ օրենքների նախագծերի փաթեթի քվեարկությունը հետաձգվեց.
1)
ա) Ալկոհոլային խմիչքների իրացման, սպառման, օգտագործման, գովազդի եւ առողջության վնասակարության մասին տեղեկատվության տրամադրման մասին
<<Ազգային ժողովի կանոնակարգ>> սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետի համաձայն՝ հետևյալ օրենքի նախագիծը շրջանառությունից հանվում է.
1)
«Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված եւ կուտակվող, ինչպես նաեւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության գործունեության արդյունքում գոյացած եւ գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյան
Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյան
Բացասական եզրակացության պատճառներն են (համառոտ)` Արդյունավետ հարկային վարչարարության տեսանկյունից գործնականում դժվար է հարկային պարտավորությունների կատարման ժամկետի հետաձգման հնարավորությունը տրամադրել միայն առավել մեծ չափով տուժած ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին, իսկ մյուս կողմից՝ նշյալ հնարավորությունը բոլոր տնտեսավարող սուբյեկտներին տրամադրելը բացի այն, որ բավարար չափով հիմնավորված քայլ չի լինի, նաև կհանգեցնի հարկային կարգապահության նվազման՝ դրանով իսկ վտանգելով հարկային եկամուտների հավաքագրման բնականոն գործընթացը։ Փոխարենը, պետական աջակցության գործիքների հասցեականությունն ապահովելու նպատակով որոշում է կայացվել համավարակի բացասական ազդեցությունը կրող ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին աջակցել բյուջետային աջակցության գործիքակազմով և այդ կապակցությամբ, ինչպես հայտնի է, կորոնավիրուսի տնտեսական հետևանքները մեղմելուն ուղղված՝ Կառավարության կողմից ընդունված ծրագրերի շրջանակներում հնարավոր է պետական աջակցություն ստանալ ինչպես այլ կարիքներ հոգալու, այնպես էլ հարկային պարտավորություններ կատարելու նպատակով։ Այս առումով, ստեղծված իրավիճակում պետական բյուջեի եկամուտների բավարար մակարդակ ապահովելու և Կառավարության ստանձնած պարտավորություններն ու բյուջետային աջակցության վերոնշյալ լայն գործիքակազմը հաջողությամբ կիրառելու համար անհրաժեշտ է, որպեսզի համավարակից առանձնապես չտուժած ոլորտների տնտեսավարող սուբյեկտները ժամանակին և ամբողջ ծավալով կատարեն իրենց հարկային պարտավորությունները։
8.
Հանձնաժողովը բացասական եզրակացություն ներկայացրեց հետևյալ օրենքի նախագծի վերաբերյալ.
1)
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյան
Հանձնաժողովի անդամ Գևորգ Պապոյան
Բացասական եզրակացության պատճառներն են (համառոտ)` Նախագծի ընդունմամբ հետապնդվող նպատակն ուղիղ հակադրվում է տեղական արտադրությունը զարգացնելու, ներմուծումն աստիճանաբար տեղական արտադրությամբ փոխարինելու և արտահանմանը միտված տնտեսություն կառուցելու հայտարարված քաղաքականությանը։ Բացի այդ, կորոնավիրուսի համավարակի տարածման ներկա փուլում, երբ սահմանափակվել են մի շարք ոլորտներում իրականացվող տնտեսական գործունեությունները, սննդամթերքի և դեղամիջոցների առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունները չեն սահմանափակվել: Հետևաբար, եթե խոսքը գնում է շրջանառու միջոցների անբավարարության խնդրի մասին, ապա նման խնդիր ամենաքիչը կարող են ունենալ նախագծով ներկայացված ապրանքների ներմուծմամբ և վաճառքով զբաղվող տնտեսավարող սուբյեկտները: