Spheres of activities:
taxes, duties, payments, industry, urban development, energy, natural resources, transport, communication, telecommunication, internet (global network), other branches of industrial infrastructure, tourism, trade and services, entrepreneurial activity, state property management, tariffs, investments, competitive economics, anti-monopolization and laws governing those areas
<<Ազգային ժողովի կանոնակարգ>> սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հետևյալ օրենքների նախագծերի քննարկումը հետաձգվում է մինչև երկամսյա ժամկետով.
1)
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյան
Հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյան
2.
Հանձնաժողովը դրական եզրակացություն ներկայացրեց հետևյալ օրենքների նախագծերի վերաբերյալ և առաջարկեց Ազգային ժողովի խորհրդին նշված օրենքների նախագծերը ընդգրկել Ազգային ժողովի յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի 2019թվականի նոյեմբերի 12-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում.
1)
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյան
`
Հանձնաժողովի անդամ Կարեն Համբարձումյան
3.
Ներկայացրած առաջարկությունների հիման վրա հեղինակները հետևյալ օրենքների նախագծերի լրամշակված տարբերակները Ազգային ժողովին կներկայացնեն մինչև 11.11.2019թ.
1)
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյան
`
Հանձնաժողովի անդամ Կարեն Համբարձումյան
4.
Հետևյալ օրենքների նախագծերի փաթեթից հանել
<<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին>> օրենքի նախագիծը.
1)
ա) Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյան
`
Հանձնաժողովի անդամ Կարեն Համբարձումյան
5.
Հանձնաժողովը դրական եզրակացություն ներկայացրեց հետևյալ օրենքի նախագծի վերաբերյալ և առաջարկեց Ազգային ժողովի խորհրդին նշված օրենքի նախագիծը ընդգրկել Ազգային ժողովի յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի 2019 թվականի դեկտեմբերի 3-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում.
1)
«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյան
Հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Գրիգորյան
Բացասական եզրակացության պատճառներն են (համառոտ)` Նախագիծը վերաբերում է այն դեպքերին, երբ ռազմական նշանակության ապրանքներն անհատույց մատակարարվում են Հայաստանի Հանրապետությանը (հայկական բանակին), կամ ռազմական նշանակության շրջանակներում աշխատանքներն անհատույց կատարվում են, և ծառայություններն անհատույց մատուցվում են Հայաստանի Հանրապետությանը։ Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետությանը նվիրատվությամբ գույք հանձնելու գործարքներն ԱԱՀ-ով հարկելու խնդիր առհասարակ գոյություն չունի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 64-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի համաձայն՝ նվիրատվության ձևով պետությանն ապրանքի մատակարարումն արդեն իսկ ազատված է ԱԱՀ-ից: Ընդ որում, նշենք, որ այս դեպքում Կառավարության կողմից որոշում ընդունվելու անհրաժեշտությունը բացակայում է, հետևաբար առկա չեն նախագծի հիմնավորմամբ ներկայացված՝ Կառավարության որոշումը նախապատրաստելու և ընդունելու հետ կապված ընթացակարգային խնդիրները:
7.
Հետևյալ օրենքի նախագիծը հանվում է շրջանառությունից.
1)
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին