Առաջարկել 2019 թվականի հոկտեմբերի 1-ին գումարվող Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգ ընդգրկել սույն քաղվածքի 1-ին կետում նշված օրենքների նախագծերը. 1-ին ընթերցմամբ քննարկելու նպատակով:
3.
2019 թվականի պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքի քննարկումը, Կառավարության խնդրանքով, հետաձգվում է մինչև Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի առաջիկա հերթական նիստ:
4.
Քննարկվեց Բյուջետային գրասենյակի հաշվետվությունը` 2019 թվականի երկրորդ եռամսյակում կատարած աշխատանքների վերաբերյալ:
5.
Քննարկվեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի բյուջետային գրասենյակի 2020-2023թթ. զարգացման ռազմավարության նախագիծը:
6.
Հաստատել ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի որոշման նախագիծը. սույն թվականի հոկտեմբերի 17-ին, ժամը 15.00-ին ԱԺ 1-ին մասնաշենքի 334 դահլիճում ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ հրավիրելու վերաբերյալ (
որոշումը կցվում է):