Եվրոպական միության հետ կապեր, Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման հետ կապված հարցեր, Եվրոպական միության իրավական ակտերին Հայաստանի Հանրապետության օրենքների մոտարկում եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
30.09.2021 |
Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հանձնաժողովի ներկայացուցիչների հետ ընդունել է "ՀՀ Ազգային ժողովի կարողությունների ուժեղացում` Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերահսկողության ու կիրարկման հետագա աջակցության համար" ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող Թվինինգ ծրագրի շրջանակներում Հայաստան այցելած Հունաստանի խորհրդարանի պատվիրակությանը: Թեև ծրագրի մեկնարկը տրվել է նախորդ տարվա դեկտեմբերին, սակայն COVID-19 համավարակի սահմանափակումներով պայմանավորված՝ հույն խորհրդարանականներն առաջին անգամ են այցելել Ազգային ժողով: Հանդիպմանը, որին ներկա են եղել ծրագրի՝ Հունաստանի և Հայաստանի խորհրդարանների ղեկավարներ Էլենի Կանելոպուլուն և Մարի Մանուկյանը, կողմերը քննարկել են վերջին տասը ամիսների ընթացքում կատարված աշխատանքը, գնահատել Ազգային ժողովի աշխատակազմի կարիքները, նախանշել հետագա անելիքներն ու վերապատրաստումների թեմատիկ ուղղությունները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչև տարեվերջ կազմակերպել ծրագրի վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառում, որին ներկա կլինեն պատգամավորներ Հունաստանի և Հայաստանի խորհրդարաններից, բարձրաստիճան ներկայացուցիչներ Եվրոպական խորհրդարանից, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունից և այլ փոխկապակցված կառույցներից: |
<<Օրենսդրական մոտարկման դրույթների տեսակները Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրում>> թեմայով սեմինար Ազգային ժողովում
01.12.2021
Թվինինգ ծրագրի հանրային իրազեկման միջոցառումը
30.11.2021
Հունաստանի խորհրդարանի պատվիրակության այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի ուղեկցությամբ
04.11.2021
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ
04.11.2021
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը
20.10.2021
ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները Հռոմում հանդիպել են ԵԽԽՎ-ում Իտալիայի պատվիրակության ղեկավարի հետ
30.09.2021