Standing Committee on Protection of Human Rights and Public Affairs
Spheres of activities:
protection of human rights, children’s rights, religion, gender equality, national minorities, advocacy, public organizations and laws regulating those areas
Դրական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծերի փաթեթի վերաբերյալ.
1)
ա) «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյան
2.
Առաջարկել Ազգային ժողովի խորհրդին ներկայացված նախագծերի փաթեթն ընդգրկել Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:
3.
Ներկայացված նախագծերի փաթեթի լրամշակված տարբերակն Ազգային ժողով է ներկայացվելու մինչև 05.02.2024թ.:
4.
Հիմք ընդունելով <<Ազգային ժողովի կանոնակարգ>> սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը՝ ս.թ փետրվարի 15-ին` ժամը 12։00-ին, ԱԺ նիստերի դահլիճում հրավիրել խորհրդարանական լսումներ <<Ամուսնության տարիքային շեմը բարձրացնելու նպատակով օրենսդրական բարեփոխումները՝ մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության համատեքստում>> թեմայով։