National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
Եվրոպական միության հետ կապեր, Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման հետ կապված հարցեր, Եվրոպական միության իրավական ակտերին Հայաստանի Հանրապետության օրենքների մոտարկում եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
Էլ. փոստ european.integration@parliament.am
Հեռ. (374-11) 513231


26.09.2023

ԱՐՄԱՆ ԵՂՈՅԱՆԸ ԿԱՐԵՒՈՐԵԼ Է ԵՄ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
Դուք Հայաստանում եք մեզ համար դժվարին ժամանակներում. Հայաստանը կանգնած է լուրջ մարտահրավերների առջեւ. այս մասին ասել է ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը՝ ողջունելով ՀՀ-ում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար Վասիլիս Մարագոսին: Հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 26-ին, որին մասնակցել են նաեւ ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Պլեշինգերը, ԵՄ առաքելության ղեկավարի տեղակալ Մարեկ Կուբերսկին, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանը, հանձնաժողովի անդամներ Սոնա Ղազարյանը, Արսեն Թորոսյանը եւ Տաթեւիկ Գասպարյանը: Վասիլիս Մարագոսը, շնորհակալություն հայտնելով պատագամավորներին ջերմ ընդունելության համար, ներկայացրել է Եվրոպական միության ձեռնարկած քայլերը՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայ բնակիչների կարիքները հոգալու համար: Պատվիրակության ղեկավարը նշել է, որ այս նպատակով արդեն իսկ որոշում կա տրամադրելու 5 միլիոն եվրո: Արման Եղոյանը կարեւոր է համարել Եվրոպական միության կողմից եկող աջակցությունը Հայաստանին այս բարդ ժամանակաշրջանում՝ միաժամանակ ընդգծելով հետագա ներդրումների, ծրագրերի ընդլայնման կարեւորությունը, ինչին կարող են նպաստել ԵՄ պատվիրակության եւ Ազգային ժողովի ներկայացուցիչների պարբերական հանդիպումները: Պատգամավորները բարձր են գնահատել ԵՄ առաքելության գործունեությունը: Հայաստանի տարբեր քաղաքներում նոր կենտրոնների բացումը, ըստ նրանց, թույլ կտա առավել մանրամասն տեղեկատվություն ուղարկելու Բրյուսել՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ: Զրույցի առանցքային թեմաներից են եղել Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման արագացման հարցերը, առաջարկ է հնչել ճանապարհային քարտեզն առկա մարտահրավերներին համապատասխան փոփոխությունների ենթարկել: Վասիլիս Մարագոսը ներկայացրել է առաջիկայում իրականացվելիք ծրագրերի առաջնահերթությունները, իր տեսլականն առկա խնդիրների վերաբերյալ: Ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ համատեղ աշխատանքներն առավել կառուցողական շարունակելու համար:

20.11.2023
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ՌՈՒԲԵՆ ՌՈՒԲԻՆՅԱՆԸ և ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԱՆ ԵՂՈՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ ԵՆ ՎՐԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՄԱԿԱ ԲՈՃՈՐԻՇՎԻԼԻԻՆ

06.11.2023
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԱՆՏԵՍԵԼ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐԸ ՎԱՂ ԹԵ ՈՒՇ ԿԱԶԴԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԵՒ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՎՐԱ. ՍՈՆԱ ՂԱԶԱՐՅԱՆ

03.11.2023
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ 2024 Թ. ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ՈՒ ԾԱԽՍԵՐԸ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՆԻՍՏՈՒՄ

13.10.2023
ԲԱՆԱՁԵՒԵՐՆ ՈՒ ԿՈՇՏ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՏ ԿԱՐԵՒՈՐ ԵՆ, ՍԱԿԱՅՆ ԺԱՄԱՆԱԿՆ Է, ՈՐ ԵՄ-Ն ՀՍՏԱԿ ՔԱՅԼԵՐ ՁԵՌՆԱՐԿԻ. ԵԽ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

20.06.2023
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ

05.04.2023
ԱՐՄԱՆ ԵՂՈՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԽՈՐՎԱԹ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ

16.03.2023
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԶԵԿՈՒՅՑԸ

10.03.2023
ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԵՐՐՈՐԴ ՆԻՍՏԻ ԱՎԱՐՏԻՆ ԿՈՄԻՏԵՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

09.03.2023
ՄԱՐՏԻ 9-ԻՆ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԵՐՐՈՐԴ ՆԻՍՏԸ։ ՆԻՍՏԸ ՎԱՐՈՒՄ ԷԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐ ԱՐՄԱՆ ԵՂՈՅԱՆԸ և ՄԱՐԻՆԱ ԿԱԼՅՈՒՐԱՆԴԸ

23.02.2023
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԴԵՐԸ ՕՐԸՍՏՕՐԵ ՄԵԾԱՆՈՒՄ Է. ՀԱՆՁՆԱԺՈՂՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ

10.02.2023
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՄ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ, ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am