National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
Եվրոպական միության հետ կապեր, Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման հետ կապված հարցեր, Եվրոպական միության իրավական ակտերին Հայաստանի Հանրապետության օրենքների մոտարկում եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
Էլ. փոստ european.integration@parliament.am
Հեռ. (374-11) 513231


06.11.2023

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԱՆՏԵՍԵԼ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐԸ ՎԱՂ ԹԵ ՈՒՇ ԿԱԶԴԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԵՒ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՎՐԱ. ՍՈՆԱ ՂԱԶԱՐՅԱՆ
Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ ,Քաղաքացիական պայմանագիրե խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը նոյեմբերի 6-ին ելույթ է ունեցել Աթենքում մեկնարկած Ֆրանկոֆոնիայի ԽՎ Եվրոպայի տարածաշրջանի համաժողովում: Հարգելի' գործընկերներ, Այսօր մենք քննարկում ենք Եվրոպայի սրտում բռնկված պատերազմը, որն ունի սարսափելի մարդասիրական հետեւանքներ: Պատերազմն Ուկրաինայում ակնհայտորեն ցնցել է աշխարհը` փոխակերպելով աշխարհակարգը, ինչն էլ իր հերթին անդառնալի հետեւանքներ ունեցավ շատ երկրների համար: Աշխարհակարգի փոխակերպման այս գործընթացը սկսվել է ուկրաինական պատերազմից երկու տարի առաջ` 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ Ադրբեջանը լայնածավալ պատերազմ ձեռնարկեց Լեռնային Ղարաբաղի դեմ: Երկու տարի անց` 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանը սանձազերծեց ռազմական ագրեսիա Լեռնային Ղարաբաղի դեմ` տասնամսյա շրջափակումից հետո: Ակնհայտորեն, այս ագրեսիայի նպատակն էր հայերի էթնիկ զտումը: Երեք օրերի ընթացքում ավելի քան 100.600 մարդ ստիպված եղան լքել իրենց տները եւ ապաստան փնտրել Հայաստանում: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերը եւ եղբայրները ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում են. նախաձեռնվել են մի շարք աջակցման ծրագրեր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար: Ես ձեր ուշադրություն եմ հրավիրում նաեւ այն հանգամանքին, որ վերջին երեք տարիների ընթացքում Ադրբեջանը շարունակաբար հարձակումներ է գործել ՀՀ սուվերեն տարածքի վրա եւ այժմ չի համաձայնում մասնակցել Արեւմուտքի միջնորդությամբ բանակցություններին: Այս տարի` հոկտեմբերի 5-ին, Գրանադայում նախատեսված հնգակողմ հանդիպմանը Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Հայաստանի վարչապետ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Ալիեւի մասնակցությամբ նախատեսվում էր հնգակողմ հայտարարության տեքստի ստորագրում: Փաստաթուղթն անդրադառնում էր Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիությանը, ինչպես նախկինում նշված է եղել նախագահ Շառլ Միշելի` 2023 թվականի մայիսի 14-ի եւ հուլիսի 15-ի հայտարարություններում: Փաստաթղթի հաջորդ սկզբունքը 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանների սահմանազատումն է, որը պետք է հիմնված լինի կողմերին տրամադրված ԽՍՀՄ գլխավոր շտաբի վերջին քարտեզների վրա: Հաջորդ սկզբունքը, որն ամրագրվել է նաեւ Գրանադայի հայտարարության մեջ, վերաբերում է ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, որը պետք է տեղի ունենա երկրների ինքնիշխանության եւ իրավազորության լիակատար հարգման, ինչպես նաեւ հավասարության եւ փոխադարձության սկզբունքների վրա հիմնված: Այս բանակցություններից խուսափումը մեզ չափազանց մտահոգում է եւ հղի է վտանգներով, ինչպիսին է ՀՀ վրա հարձակման ռիսկը: Հարգելի' գործընկերներ, չնայած հատկապես բարդ եւ լարված միջազգային համատեքստին, եվրոպական պետությունները չեն կարող անտեսել հակամարտությունը, որը վաղ, թե ուշ կազդի ժողովրդավարական եւ մշակութային արժեքների պահպանման վրաե,- նշել է պատգամավորը:

20.11.2023
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ՌՈՒԲԵՆ ՌՈՒԲԻՆՅԱՆԸ և ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԱՆ ԵՂՈՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ ԵՆ ՎՐԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՄԱԿԱ ԲՈՃՈՐԻՇՎԻԼԻԻՆ

03.11.2023
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ 2024 Թ. ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ՈՒ ԾԱԽՍԵՐԸ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՆԻՍՏՈՒՄ

13.10.2023
ԲԱՆԱՁԵՒԵՐՆ ՈՒ ԿՈՇՏ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՏ ԿԱՐԵՒՈՐ ԵՆ, ՍԱԿԱՅՆ ԺԱՄԱՆԱԿՆ Է, ՈՐ ԵՄ-Ն ՀՍՏԱԿ ՔԱՅԼԵՐ ՁԵՌՆԱՐԿԻ. ԵԽ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

26.09.2023
ԱՐՄԱՆ ԵՂՈՅԱՆԸ ԿԱՐԵՒՈՐԵԼ Է ԵՄ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

20.06.2023
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ

05.04.2023
ԱՐՄԱՆ ԵՂՈՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԽՈՐՎԱԹ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ

16.03.2023
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԶԵԿՈՒՅՑԸ

10.03.2023
ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԵՐՐՈՐԴ ՆԻՍՏԻ ԱՎԱՐՏԻՆ ԿՈՄԻՏԵՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

09.03.2023
ՄԱՐՏԻ 9-ԻՆ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԵՐՐՈՐԴ ՆԻՍՏԸ։ ՆԻՍՏԸ ՎԱՐՈՒՄ ԷԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐ ԱՐՄԱՆ ԵՂՈՅԱՆԸ և ՄԱՐԻՆԱ ԿԱԼՅՈՒՐԱՆԴԸ

23.02.2023
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԴԵՐԸ ՕՐԸՍՏՕՐԵ ՄԵԾԱՆՈՒՄ Է. ՀԱՆՁՆԱԺՈՂՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ

10.02.2023
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՄ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ, ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am