National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
Եվրոպական միության հետ կապեր, Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման հետ կապված հարցեր, Եվրոպական միության իրավական ակտերին Հայաստանի Հանրապետության օրենքների մոտարկում եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
Էլ. փոստ european.integration@parliament.am
Հեռ. (374-11) 513231


05.04.2023

ԱՐՄԱՆ ԵՂՈՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԽՈՐՎԱԹ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն ապրիլի 4-ին ընդունել է Խորվաթիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Դավոր Իվո Շտիրին եւ խմբի անդամ, Եվրոպական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դոմագոյ Հայդուկովիչին: Արման Եղոյանը խորվաթ պատգամավորներին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքների օկուպացիայի, այդ երկրի բարձրագույն ղեկավարության կողմից շարունակական ռազմատենչ հռետորաբանության, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման եւ դրա հետեւանքով առաջացած հումանիտար ճգնաժամի վերաբերյալ մանրամասներ: Հանձնաժողովի նախագահը կարեւորել է եվրոպական երկրների աջակցությունը` զսպելու ավտորիտար երկրի հակաիրավական նկրտումները: Քննարկվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի բանակցություններին առնչվող հարցեր: Առկա գործընթացները քննարկման առարկա են դարձել լայն տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների համատեքստում: Պատգամավորները խոսել են նաեւ Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների մասին, կարեւորել վերջինի աջակցությունը ժողովրդավարական Հայաստանին` ինստիտուտների կայացման եւ ինտեգրացիոն գործընթացների խորացման համար: Ուշադրության կենտրոնում է եղել եվրոպական հարաբերությունների հարցերով պատասխանատու հանձնաժողովների միջեւ հարաբերությունների զարգացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակներում:

20.11.2023
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ՌՈՒԲԵՆ ՌՈՒԲԻՆՅԱՆԸ և ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԱՆ ԵՂՈՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ ԵՆ ՎՐԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՄԱԿԱ ԲՈՃՈՐԻՇՎԻԼԻԻՆ

06.11.2023
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԱՆՏԵՍԵԼ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐԸ ՎԱՂ ԹԵ ՈՒՇ ԿԱԶԴԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԵՒ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՎՐԱ. ՍՈՆԱ ՂԱԶԱՐՅԱՆ

03.11.2023
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ 2024 Թ. ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ՈՒ ԾԱԽՍԵՐԸ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՆԻՍՏՈՒՄ

13.10.2023
ԲԱՆԱՁԵՒԵՐՆ ՈՒ ԿՈՇՏ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՏ ԿԱՐԵՒՈՐ ԵՆ, ՍԱԿԱՅՆ ԺԱՄԱՆԱԿՆ Է, ՈՐ ԵՄ-Ն ՀՍՏԱԿ ՔԱՅԼԵՐ ՁԵՌՆԱՐԿԻ. ԵԽ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

26.09.2023
ԱՐՄԱՆ ԵՂՈՅԱՆԸ ԿԱՐԵՒՈՐԵԼ Է ԵՄ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

20.06.2023
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ

16.03.2023
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԶԵԿՈՒՅՑԸ

10.03.2023
ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԵՐՐՈՐԴ ՆԻՍՏԻ ԱՎԱՐՏԻՆ ԿՈՄԻՏԵՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

09.03.2023
ՄԱՐՏԻ 9-ԻՆ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԵՐՐՈՐԴ ՆԻՍՏԸ։ ՆԻՍՏԸ ՎԱՐՈՒՄ ԷԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐ ԱՐՄԱՆ ԵՂՈՅԱՆԸ և ՄԱՐԻՆԱ ԿԱԼՅՈՒՐԱՆԴԸ

23.02.2023
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԴԵՐԸ ՕՐԸՍՏՕՐԵ ՄԵԾԱՆՈՒՄ Է. ՀԱՆՁՆԱԺՈՂՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ

10.02.2023
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՄ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ, ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am