ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ 1996-1997 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Ընթացիկ փուլի սեփականաշնորհման եւ ապապետականացման հիմնական նպատակներն են՝
- «փոքր» օբյեկտների սեփականաշնորհման ավարտումը.
- արտադրական ենթակառուցվածքների /կապ, էներգետիկա, տրանսպորտ եւ այլն/ ոլորտի մասնակի սեփականաշնորհումը.
- միջազգային մրցույթների ավելի լայն կիրառումը.
- գյուղատնտեսական հումքի վերամշակման եւ թեթեւ արդյունաբերության ճյուղերում սեփականաշնորհման հիմնականում ավարտումը.
- սեփականաշնորհման եւ ապապետականացման մեթոդների զարգացումը.
- անավարտ շինարարության /այդ թվում՝ բնակելի/ օբյեկտների սեփականաշնորհման եւ ապապետականացման մեթոդների ընդլայնումը եւ այդ ոլորտում սեփականաշնորհման եւ ապապետականացման գործընթացի ավարտումը.
- սեփականաշնորհման եւ ապապետականացման ծավալների ընդլայնման համար նպաստավոր պայմանների եւ կազմակերպական կառուցվածքների ստեղծումը.
- օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, մրցակցային միջավայրի ստեղծմանը նպաստելը։
Ելնելով նշված նպատակներից, ծրագրում առաջադրված են հետեւյալ խնդիրները՝
- կարգավորել եւ կազմակերպել պետական ձեռնարկությունների եւ անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման եւ ապապետականացման գործընթացը.
- մշակել սեփականաշնորհման եւ ապապետականացման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքների ընթացակարգը.
- կիրառել տնտեսության մենաշնորհային ենթակառուցվածքներում սեփականաշնորհման եւ ապապետականացման ձեւերը՝ որպես տնտեսական քաղաքականության արդյունավետ գործիք.
- ստեղծել հասարակական ծառայությունների ձեռնարկություններ՝ տնտեսության համար բացառիկ նշանակություն ունեցող ձեռնարկությունների եւ օբյեկտների սեփականաշնորհման եւ ապապետականացման միջոցով.
- օտարերկրյա կապիտալի հնարավորին չափ ներգրավումով իրականացնել բնական մենաշնորհների /կապ, էներգետիկա եւ այլն/ ոլորտների սեփականաշնորհումը եւ ապապետականացումը.
- տնտեսության մենատեր ոլորտներում սեփականաշնորհումն ու ապապետականացումը կիրառել որպես հակամենաշնորհային քաղաքականության վարման միջոց.
- սահմանել՝
ա/ սեփականաշնորհման եւ ապապետականացման նպատակային ցուցանիշները.
բ/ ձեռնարկությունների եւ անավարտ շինարարության օբյեկտների առանձին խմբերի սեփականաշնորհման եւ ապապետականացման հիմնական ուղիները, ընտրության սկզբունքները, նախապատվությունները եւ սահմանափակումները.
գ/ սեփականաշնորհման եւ ապապետականացման գործում օտարերկրյա ներդրումների օգտագործման եւ օտարերկրացիների մասնակցության պայմանները.
դ/ սեփականաշնորհման եւ ապապետականացման հիմնական ուղղությունների 1997-1999 թվականներին։
Հոդված 2. Սեփականաշնորհվող եւ ապապետականացվող ձեռնարկությունների եւ անավարտ շինարարության օբյեկտների ընտրության սկզբունքները
Ընթացիկ փուլում սեփականաշնորհման ենթակա ձեռնարկությունների ընտրության սկզբունքներն են՝
- գյոււղատնտեսական հումք վերամշակող արդյունաբերության եւ գյուղատնտեսությանը սպասարկող եւ հարակից ճյուղերի ձեռնարկությունների եւ օբյեկտների սեփականաշնորհման եւ ապապետականացման առաջնությունը.
- ժողովրդական սպառման ապրանքներ թողարկող եւ դրանցով հանրապետության սպառողական շուկայի վրա ազդեցություն ունեցող ձեռնարկությունների սեփականաշնորհման եւ ապապետականացման առաջնությունը.
- արտադրական եւ սոցիալական բնույթի անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումը եւ ապապետականացումը.
- «փոքր» օբյեկտների սեփականաշնորհման ավարտումը։
Անավարտ շինարարության բոլոր օբյեկտներն ընդգրկված են ծրագրի մեջ։
Հոդված 3. Ձեռնարկությունների եւ անավարտ շինարարության օբյեկտներ, որոնց սեփականաշնորհումը 1996-1997 թվականներին չի նախատեսվում
1996-1997 թվականներին սեփականաշնորհման ենթակա չեն՝
- քաղաքացիական պաշտպանության եւ մոբիլիզացիոն նշանակության օբյեկտները.
- հրաձգարանները եւ ռազմական կառույցները.
- դրամահատող, պետական շքանշաններ, կնիքներ եւ դրոշմակնիքներ պատրաստող ձեռնարկությունները.
- հիմնարար հետազոտություններով զբաղվող ինստիտուտները.
- երկրաբանության, քարտզագրության, երկրաբաշխության, հիդրոօդերեւութաբանության, շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների վիճակի եւ պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող ձեռնարկությունները.
- պետական ռեզերվների եւ մոբիլիզացիոն պաշարների պահեստային տնտեսության օբյեկտներն ու սառնարանները.
- հազվագյուտ էլեմենտների, թանկարժեք ու կիսաթանկարժեխ քարերի ու մետաղների արդյունահանման եւ հարստացման ձեռնարկությունները.
- սանիտարահամաճարակային, անասնաբուժության, բույսերի եւ անտառտնտեսության պաշտպանության ծառայությունների ձեռնարկությունները.
- ցեղական անասունների բուծման պետական տոհմային ձեռնարկությունները եւ կենտրոնները, մշակաբույսերի սորտափորձարկման պետական հենակետերը, պետական սերմնատեսչության լաբորատորիաները, մշակաբույսերի էլիտային սերմնաբուծական ձեռնարկությունները, պետական տնկարանները.
- ստանդարտացման եւ չափաբանության ծառայությունների ձեռնարկությունները.
- երկաթուղիները, ընդհանուր օգտագործման հանրապետական նշանակության ավտոճանապարհները, Երեւանի մետրոպոլիտենը.
- հեռուստատեսության եւ ռադիոհաղորդումների ձեռնարկությունները.
- ռադիոակտիվ եւ տրոհվող նյութեր /դրանց սարքավորումներ/ արտադրող, ինչպես նաեւ այդ բնագավառում գիտահետազոտական եւ փորձարարական-կոնստրուկտորական աշխատանքներ իրականացնող ձեռնարկությունները.
- ուղղիչ աշխատանքային -վերադաստիարակիչ մարմինների ձեռնարկությունները.
- հանրապետության սահմաններից դուրս գտնվող պետական ձեռնարկությունները եւ օբյեկտները։
Հոդված 4. Ձեռնարկություններ եւ անավարտ շինարարության օբյեկտներ, որոնց սեփականաշնորհումն իրականացվում է ծրագրով
Սույն ծրագրի մասն է կազմում պետական ձեռնարկությունների եւ անավարտ շինարարության օբյեկտների ցանկն ըստ տնտեսության ճյուղերի եւ ոլորտների՝ առանձին նշելով բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ, միջազգային մրցույթով «սեփականաշնորհվող ձեռնարկությունների եւ «փոքր» օբյեկտների ցանկը։ Այն «փոքրռ օբյեկտները, որոնք ընդգրկված չեն ծրագրի ցանկերում, համարվում են ծրագրի մաս եւ սեփականաշնորհվում են՝ հայտ ներկայացնելով սեփականաշնորհման եւ ապապետականացման նախապատրաստման հարցերով զբաղվող պետական կառավարման մարմին։
Ծրագրի ցանկերում ընդգրկված այն ձեռնարկությունները, որոնց սեփականաշնորհման կոնկրետ ձեւը նշված չէ, կսեփականաշնորհվեն «Պետական ձեռնարկությունների եւ անավարտ շինարարության օբյեկտների սեփակւանաշնորհման եւ ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ձեւերով, այդ թվում նաեւ բաց բաժնետիրական ընկերությունների ձեւով։
Հոդված 5. Սեփականաշնորհման սերտիֆիկատները
Թողարկվող սեփականաշնորհման սերտիֆիկատների ծավալը կազմում է սույն ծրագրով նախատեսված սեփականաշնորհվող գույքի հաշվեկշռային արժեքի 48 տոկոսը։
Սեփականաշնորհման սերտիֆիկատները բաշխվում են դրանք ստանալու իրավունք ունեցող քաղաքացիներին՝ առանց դրանց անվանական արժեքի վճարման։ Յուրաքանչյուր քաղաքացու տրվում է սեփականաշնորհման մեկ սերտիֆիկատ՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի։
Սերտիֆիկատների տպագրման, բաշխման եւ շրջանառության ծախսերը փոխհատուցելու համար մեկ սերտիֆիկատ ստանալու վճարի չափը կազմելու է 50 դրամ։
Տարեկան ծրագրի շրջանակներում բաշխված սեփականաշնորհման սերտիֆիկատները գործողության մեջ են մնում ծրագրերով իրականացվող սեփականաշնորհման ամբողջ ընթացքում։
Սեփականաշնորհման սերտիֆիկատների համակարգի ներդրման եւ բաշխման հարցերը կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։
Սեփականաշնորհման սերտիֆիկատները բաշխելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը հանդես է գալիս օրենսդրական նախաձեռնությամբ՝ քաղաքացիներին բաշխված սեփականաշնորհման սերտիֆիկատների ընդհանուր քանակի ոչ պակաս, քան 90 տոկոսը մարվելու դեպքում։
Սեփականաշնորհման սերտիֆիկատների անվանական արժեքը սահմանվում է 20 հազար դրամ։
Հոդված 6. Ձեռնարկությունների եւ անավարտ շինարարության օբյեկտների առանձին խմբերի սեփականաշնորհման տարաժամկետ վճարումների ձեւերը
Տարաժամկետ վճարումների սանդղակի ելակետային թվերը վերցվում են 1995 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ եւ յուրաքանչյուր եռամսյակ, դրամի արժեզրկումը արտահայտելու նպատակով, կարող են ինդեքսավորվել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով։
Սույն ծրագրում ընդգրկված «փոքր» օբյեկտը նրա աշխատավորական կոլեկտիվի կողմից ստեղծված տնտեսական ընկերակցությանը կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականաշնորհելու մասին որոշումը կայացնելուց հետո ստեղծված տնտեսական ընկերակցությունը կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է 30 օրվա ընթացքում սեփականաշնորհման հատուկ հաշվին փոխանցել օբյեկտի արժեքի համապատասխան մասը /սանդղակ 1/ կամ, ցանկության դեպքում, օբյեկտի ամբողջ արժեքը՝ հաշվի առնելով կանխավճարը։
Նշված ժամկետում վճարումը չկատարելու դեպքում կոլեկտիվը զրկվում է սեփականատեր դառնալու իրավունքից եւ կանխավճարը չի վերադարձվում։
Տարաժամկետ վճարումները սանդղակը կիրառվում է նաեւ վարձակալած գուչքի գնման, անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման ժամանակ։
Սանդղակ 1
«Փոքր» օբյեկտների սեփականաշնորհման տարաժամկետ վճարումների չափերը
Մինչեւ 600.000 | |||
600.001-1400.000 | ոչ պակաս 600.000+40% այն մասից, որը գերազանցում է 600.000-ից | ||
1.400.001-2.400.000 | ոչ պակաս 920.000+30% այն մասից, որը գերազանցում է 1.400.000-ից | ||
2.400.001 եւ բարձր | ոչ պակաս 1.220.00+20% այն մասից, որը գերազանցում է 2.400.000-ից |
Վճարման ձեւը եւ լրացուցիչ պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։
Հոդված 7. Սեփականաշնորհման եւ ապապետականացման գործում օտարերկրյա ներդրումների օգտագործման եւ օտարերկրացիների մասնակցության պայմանները
Սեփականաշնորհման եւ ապապետականացման գործընթացին օտարերկրյա ներդրողները մասնակցում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ հավասար իրավունքներով։ Սեփականաշնորհման ժամանակ օտարերկրյա ներդրողների վճարումներն ուղղվում են հանրապետական բյուջե։
Հոդված 8. Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների /այլ ձեռնարկությունների սեփականաշնորհման եւ պապատականացման դեպքում/, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների, բարեգործական եւ այլ հասարակական հիմնադրամների, ինչպես նաեւ առեւտրային բանկերի եւ ֆինանսավարկային կազմակերպությունների՝ սեփականաշնորհմանը եւ ապապետականացմանը մասնակցելու պայմանները
Պետական մասնակցությամբ ձեռնարկությունները /այլ ձեռնարկությունների սեփականաշնորհման եւ ապապետականացման դեպքում/, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունները, հասարակական կազմակերպությունները, բարեգործական եւ այլ հասարակական հիմնադրամները ինչպես նաեւ առ՛տրային բանկերը, բացառությամբ ինվեստիցիոն հիմնադրամների եւ ինվեստիցիոն ընկերությունների, կարող են մասնակցել միայն լուծարված ձեռնարկությունների գույքի սեփականաշնորհմանը։
Հոդված 9. Սեփականաշնորհման եւ ապապետականացման համար անհրաժեշտ նախապատրաստական միջոցառումները՝ ըստ տնտեսության ոլորտների եւ առանձին ձեռնարկությունների
Սեփականաշնորհման եւ ապապետականացման գործընթացում ներգրավված ձեռնարկությունները եւ անավարտ շինարարության օբյեկտները նախապատրաստելու նպատակով սեփականաշնորհման եւ ապապետականացման նախապատրաստման հարցերով զբաղվող պետական կառավարման մարմինը սահմանում է կազմակերպական-տեխնիկական համալիր այն միջոցառումների պլանը, որն իրականացնում են նրա կողմից նշանակված հանձնաժողովները կամ նրա հանձնարարությամբ՝ Հայաստանի Հանրապետության նախարարությունները, պետական կառավարման հանրապետական եւ տարածքային մյուս մարմինները, ընդ որում՝
- վերստուգվում են սեփականաշնորհվող կամ ապապետականացվող ձեռնարկությունների հիմնական եւ շրջանառու ֆոնդերի նախնական գույքագրման արդյունքները.
- սեփականաշնորհման եւ ապապետականացման նախապատրաստման հարցերով զբաղվող պետական կառավարման մարմնի կողմից սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության նախարարությունները, պետական կառավարման հանրապետական եւ տարածքային մյուս մարմիններն իրենց ենթակայության տակ գտնվող եւ սեփականաշնորհման եւ ապապետականացման գործընթացում ներգրավված ձեռնարկությունների ֆինանսական վիճակի մասին տալիս են տեղեկություններ, ինչպես նաեւ այն կարգավորելու կամ ձեռնարկությունը լուծարելու մասին առաջարկություններ.
- կարող են հրավիրվել նաեւ մասնագիտացված աուդիտորական կազմակերպություններ, որոնց հիմնական նպատակն է լուծարման ենթակա ձեռնարկությունների վնասաբերության պատճառների բացահայտումը.
- անհրաժեշտության դեպքում ձեւավորվում են փորձագետների ժամանակավոր խմբեր, եւ նրանց միջոցով հանձնարարականներ են մշակվում տնտեսության այս ըամ այն ճյուղում կառուցվածքային փոփոխություններ իրականացնելու, ձեռնարկությունները վերակազմավորելու /բաժանելու, այլ ձեռնարկությունների հետ միացնելու, գործող ձեռնարկության կազմից առանձնացնելու/, ինչպես նաեւ ձեռնարկություններում զբաղվածության կառուցվածքային փոփոխություններ կատարելու ուղղությամբ.
- սահմանված կարգով վերագնահատվում են սեփականաշնորհվող եւ ապապետականացվող պետական ձեռնարկությունները եւ անավարտ շինարարության օբյեկտները, որոշվում է դրանց վաճառքի գինը, ընդ որում «փոքր» օբյեկտների գույքի վերագնահատման եւ տարածքի արժեքների հաշվարկման աշխատանքները՝ սեփականաշնորհման եւ ապապետականացման նախապատրաստման հարցերով զբաղվող պետական կառավարման մարմնի կողմից մշակված գրաֆիկի /ժամանակացույցի/ համաձայն.
- նախապես հաստատված ուղղիչ գործակիցների միջոցով հաշվարկվում են «փոք» օբյեկտների վերագնահատման ու տարածքի արժեքի չափերը.
- հաստատվում են սեփականաշնորհվող պետական ձեռնարկության, անավարտ շինարարության օբյեկտների, ինչպես նաեւ «փոքր» օբյեկտների ձեռքբերման արժեքի տարաժամկետ վճարումների ձեւերն ու պայմանները։
Հոդված 10. Սեփականաշնորհման եւ ապապետականացման ընթացքում գտնվող ձեռնարկությունների նկատմամբ պետական կառավարման հանրապետական եւ տարածքային մյուս մարմինների իրավասությունների սահմանափակումները
Հայաստանի Հանրապետության նախարարությունները, պետական կառավարման հանրապետական եւ տարածքային մյուս մարմինները, պետական կառավարման տեղական մարմինները սույն ծրագիրը ընդունելուց հետո նրանում ընդգրկված ձեռնարկությունների եւ օբյեկտների նկատմամբ իրավունք չունեն կատարել կազմակերպական-կառուցվածքային, կադրային եւ գույքային փոփոխություններ, այդ թվում՝ ձեռնարկության գույքի գրավադրում, բացի օրենսդրությամբ սահմանված դեպքերից, եթե դրանք նախատեսված չեն ձեռնարկության սեփականաշնորհմանը նախապատրաստելու միջոցառումների պլանով, որը հաստատվում է սեփականաշնորհման եւ ապապետականացման նախապատրաստման հարցերով զբաղվող պետական կառավարման մարմնի կողմից։
Ծրագրում այլ սահմանափակումները կարող են սահմանվել լրացումների եւ փոփոխությունների միջոցով։
Հոդված 11. Պետական ձեռնարկությունների եւ անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման առաջադրանքները 1996-1997 թվականներին
Պետական եւ պետական մասնակցությամբ ձեռնարկությունների եւ անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման 1996-1997 թվականների առաջադրանքները ներկայացված են աղյուսակ 1-ում։
Աղյուսակ 1
Պետական եւ պետական մասնակցությամբ ձեռնարկությունների եւ անավարտ շինարարության օբյեկտների
սեփականաշնորհման առաջադրանքները 1996-1997 թվականներին
եւ անավարտ շինարարության օբյեկտներ |
եւ պետական մասնակցությամբ ձեռնարկություններ եւ անավարտ շինարարության օբյեկտներ |
||||||
Ոլորտներ |
քանակը (հատ) |
հիմնական ֆոնդերի պետական բաժնեմասի հաշվեկշռային արժեքը (մլն դր.) |
քանակը (հատ) |
% ընդհա- նուրի նկատմամբ |
հիմն. ֆոնդերի պետական բաժնեմասի արժեքը (մլն դր.) |
հիմն. ֆոնդերի պետական բաժնեմասի %-ը ընդհանուրի նկատմամբ |
|
1.Արդյունաբերություն, այդ թվում՝ |
|||||||
1.1. էներգետիկա | |||||||
1.2. քիմիա եւ կենսատեխնոլոգիա |
|||||||
1.3. հաստոցագործի- քաշինություն եւ ավտոմոբիլային |
|||||||
1.4. էլեկտրատեխնիկա եւ սարքաշինություն |
|||||||
1.5. ռադիոէլեկտրո- նային |
|||||||
1.6. լեռնամետա- լուրգիա |
|||||||
1.7. այլ ճյուղերի ձեռն. | |||||||
1.8. թեթեւ | |||||||
1.9. սննդի | |||||||
2. Տրանսպորտ եւ հաղորդակցու- թյուն, այդ թվում՝ |
|||||||
2.1. ավտոմոբիլային տրանսպորտ |
|||||||
2.2. ճանապարհա- շինություն եւ շահա- գործում |
|||||||
2.3. ՀՀ երկաթուղի | |||||||
2.4. ՀՀ ավիացիա | |||||||
2.5. Երեւանի մետրո- պոլիտեն |
|||||||
3. Շինանյութերի արդյունաբերու- թյուն, այդ թվում՝ |
|||||||
3.1. շինարարական ձեռնարկություններ |
|||||||
3.2. շինանյութերի արդյունաբերություն |
|||||||
3.3. նախագծային ինստիտուտներ |
|||||||
4. Կապ | |||||||
5. Գյուղատնտեսություն | |||||||
6. Նյութատեխնիկական մատակարարում |
|||||||
7. Պետական առեւտուր եւ հասարակական սնունդ* |
|||||||
8. Կենցաղային սպասարկում* | |||||||
9. Կոմունալ տնտեսություն | |||||||
10. Սոցիալական ոլորտ, այդ թվում՝ |
|||||||
10.1 առողջապահու- թյուն |
|||||||
10.2. մամուլ | |||||||
10.3. տուրիզմ | |||||||
10.4. մշակույթ | |||||||
11. Ավտոտեխսպասարկում | |||||||
12. Ընդերք | |||||||
13. Երեւան քաղա- քապետարանի ձեռնարկություններ |
|||||||
14. Անավարտ բնակելի շինարարություն |
|||||||
Ընդամենը |
**Շինմոնտժային աշխատանքների արժեքը։
Հոդված 12. Պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման եւ ապապետականացման հիմնկան ուղղությունները 1997-1999 թվականներին
Հայաստանի Հանրապետությունում պետական եւ պետական մասնակցությամբ ձեռնարկությունների սեփականաշնորհման եւ ապապետականացման հիմնական ուղղությունները 1997-1999 թվականներին ներկայացված են աղյուսակ 2-ում։
Պետական եւ պետական մասնակց. ձեռնարկու- թյուններ |
Սեփականաշնորհման ենթակա պետական եւ պետական մասնակցությամբ ձեռնարկությունների թիվը եւ հիմնական միջոցները |
||||||
Ոլորտներ | Ընդհա- նուր թիվը |
հիմնական ֆոնդերի պետական բաժնեմասի հաշվեկշռային արժեքը (մլն դրամ) |
01.07.1997թ. քանակը ----------- %-ը ընդհանուրի նկատմամբ |
01.07.1997 թ. հիմնական ֆոնդերի պետ. բաժնեմասի հաշվեկշիռային արժեքը (մլն դրամ) --------------------- %-ը ընդհանուրի նկատմամբ |
01.07.1997թ. քանակը -------------- %-ը ընդհանուրի նկատմամբ |
01.07.1997թ. հիմնական ֆոնդերի պետ. բաժնեմասի հաշվե- կշռային արժեքը (մլն դրամ) ----------------- %-ը ընդհանուրի նկատմամբ |
|
1.Արդյունաբերություն, այդ թվում՝ |
|||||||
1.1. էներգետիկա | 33.33 |
33.33 |
- |
- |
|||
1.2. քիմիա եւ կենսատեխնոլոգիա |
|||||||
1.3. հաստոցագործի- քաշինություն եւ ավտոմոբիլային |
100.00 |
100.00 |
- |
- |
|||
1.4.էլեկտրատեխնիկա եւ սարքաշինություն |
100.00 |
100.00 |
- |
- |
|||
1.5. ռադիոէլեկտրո- նային |
68.09 |
68.09 |
31.91 |
||||
1.6. լեռնամետա- լուրգիա |
27.59 |
27.59 |
48.28 |
||||
1.7. այլ ճյուղերի ձեռն. | 21.43 |
21.43 |
57.14 |
||||
1.8. սննդի | 100.00 |
100.00 |
- |
- |
|||
2. Տրանսպորտ եւ հաղորդակցություն, այդ թվում՝ |
50.93 |
22.20 |
19.25 |
||||
2.1. ավտոմոբիլային տրանսպորտ |
73.75 |
73.75 |
18.75 |
||||
2.2. ճանապարհա- շինություն եւ շահա- գործում |
69.23 |
69.23 |
23.08 |
23.08 |
|||
2.3. ՀՀ երկաթուղի | 11.36 |
11.36 |
22.73 |
||||
2.4. ՀՀ ավիացիա | - |
- |
- |
- |
|||
2.5. Երեւանի մետրո- պոլիտեն |
- |
- |
- |
- |
|||
3. Շինարարություն եւ շինանյութերի արդյունաբերություն, այդ թվում՝ |
100.00 |
100.00 |
- |
- |
|||
3.1. շինարարական ձեռնարկություններ |
100.00 |
100.00 |
- |
- |
|||
3.2. շինանյութերի արդյունաբերություն |
100.00 |
100.00 |
- |
- |
|||
3.3. նախագծային ինստիտուտներ |
100.00 |
100.00 |
- |
- |
|||
4. Կապ | 28.08 |
23.08 |
7.69 |
7.69 |
|||
5. Գյուղատնտեսություն | 49.72 |
49.72 |
27.62 |
||||
6. Նյութատեխնիկական մատակարարում |
20.00 |
12.48 |
- |
- |
|||
7. Պետական առեւտուր եւ հասարակական սնունդ* |
84.21 |
2.58 |
- |
- |
|||
8. Կենցաղային սպասարկում* | 66.67 |
8.33 |
33.3 |
91.67 |
|||
9. Կոմունալ տնտեսություն | - |
- |
- |
- |
|||
10. Սոցիալական ոլորտ, այդ թվում՝ |
26.32 |
17.45 |
- |
- |
|||
10.1 առողջապահու- թյուն |
38.55 |
37.22 |
- |
- |
|||
10.2. մամուլ | - |
- |
- |
- |
|||
10.3. տուրիզմ | 50.00 |
42.13 |
- |
- |
|||
10.4. մշակույթ | |||||||
11. Ընդերք | 3.33 |
3.33 |
- |
- |
|||
13. Երեւան քաղա- քապետարանի ձեռնարկություններ |
100.00 |
49.00 |
- |
- |
|||
Ընդամենը | 47.18 |
33.66 |
14.38 |
Հոդված 13. Պետական ձեռնարկությունների եւ անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման եւ ապապետականացման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական, իրավական, տեխնիկական եւ ֆինանսական միջոցառումները
Պետական ձեռնարկությունների եւ անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման եւ ապապետականացման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական միջոցառումներն են՝
- սեփականաշնորհման եւ ապապետականացման մասին օրենքը, նորմատիվային այլ ակտերը հասարակության լայն խավերին ծանոթացնելու գործընթացի կազմակերպումը.
- սեփականաշնորհման եւ ապապետականացման գործընթացում ընդգրկված կադրերի մեթոդական եւ գործնական ուսուցման կազմակերպումը.
- աճուրդային կենտրոնների եւ Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման եւ ապապետականացման վարչության տարածքային ստորաբաժանումների ստեղծումը՝ բաժնետոմսերի բաժանորդագրությունը եւ «փոքր» օբյեկտների վաճառքը կազմակերպելու համար.
- խորհրդատվական ընկերությունների, հրավիրվող մասնագետների ներգրավումը։
Պետական ձեռնարկությունների եւ անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման եւ ապապետականացման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ իրավական միջոցառումներն են՝
- ձեռնարկության գույքի գնահատման, բաժնետիրացման, բաժնետոմսերի բաժանորդագրության, այդ թվում՝ բաժնետոմսերի փակ տեղաբաշխման, աճուրդների եւ մրցույթների անցկացման կարգերի եւ մեթոդների կատարելագործումը, համապատասխան օրենքների մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերի եւ առաջարկությունների մշակումը։
Պետական ձեռնարկությունների եւ անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման եւ ապապետականացման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցառումներն են՝
- արտասահմանյան մասնագիտացված կազմակերպությունների հնարավորությունների ներգրավումը՝ սեփականաշնորհումը եւ ապահետականացումն իրականացնող մարմիններին տեխնիկական աջակցության համար։
Պետական ձեռնարկությունների եւ անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման եւ ապապետականացման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցառումներն են՝
- Հայաստանի Հանրապետության բյուջեից սեփականաշնորհման եւ ապապետականացման գործընթացն իրականացնող մարմինների ֆինանսավորումը.
- սեփականաշնորհման սերտիֆիկատների սպասարկման ծախսերի սահմանումը՝ 193.0 մլն դրամ.
- պետական ձեռնարկությունների վերակառուցման եւ վերազինման համար հատկացումների սահմանումը՝ 500.0 մլն դրամ.
- Համաշխարհային բանկի ինվեստիցիոն բարեփոխումների վարկից 500 հազար ԱՄՆ-ի դոլարի նախատեսումը՝ սեփականաշնորհման աշխատանքների նախապատրաստման եւ կազմակերպման համար։
Հոդված 14. Ծրագրի գործողության ժամկետը
Ծրագիրը գործում է 1996 թվականի հուլիսի 1-ից մինչեւ 1997 թվականի հուլիսի 1-ը։
Հոդված 15. Պետական ձեռնարկությունների եւ անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման եւ ապապետականացման 1995 թվականի ծրագրի կատարման վերլուծությունը
1995 թվականի ծրագրի կատարողականը տրված է աղյուսակ 3-ում։
Ոլորտներ |
Ընդհանուր թիվը |
1995 թ. սեփա- կանաշնորհման ենթակա պետական ձեռնարկությունների եւ անավարտ շինա- րարության օբյեկտ- ների թիվը |
Սեփականա- շնորհվել է |
կատարման տոկոսը |
||
1.Արդյունաբերություն, այդ թվում՝ | ||||||
1.1. էներգետիկա | ||||||
1.2. քիմիա եւ կենսատեխնոլոգիա |
||||||
1.3. հաստոցագործիքաշինու- թյուն եւ ավտոմոբիլային |
||||||
1.4. էլեկտրատեխնիկա եւ սարքաշինություն |
||||||
1.5. ռադիոէլեկտրոնային | ||||||
1.6. լեռնամետալուրգիա | ||||||
1.7. ալմաստ-ոսկի | ||||||
1.8. փայտամշակման | ||||||
1.9. թեթեւ | ||||||
1.10. սննդի | ||||||
1.11. տեղական | ||||||
2. Տրանսպորտ եւ հաղորդակցություն, այդ թվում՝ |
||||||
2.1. ավտոմոբիլային տրանսպորտ |
||||||
2.2. ավտոտեխսպասարկում | ||||||
3. Շինարարական համալիր, այդ թվում՝ | ||||||
3.1. շինանյութերի արդյունաբե- րություն եւ շինարարական կազմակերպություններ |
||||||
3.2. անավարտ շինարարություն | ||||||
4. Կապ | ||||||
5. Գյուղատնտեսություն | ||||||
6. Նյութատեխնիկական մատակարարում |
||||||
7. Պետական առեւտուր | ||||||
8. Հասարակական սնունդ | ||||||
9. Կենցաղային սպասարկում | ||||||
10. Կոմունալ տնտեսություն | ||||||
11. Սոցիալական ոլորտ, այդ թվում՝ | ||||||
11.1 առողջապահություն | ||||||
11.2. մամուլ | ||||||
11.3. տուրիզմ | ||||||
11.4. մշակույթ | ||||||
11.5. ֆիզկուլտուրա | ||||||
11.6. կրթություն | ||||||
Ընդամենը |
Միջին եւ խոշոր ձեռնարկությունների սեփականաշնորհումը՝ 1996 թվականի մարտի 9-ի դրությամբ սեփականաշնորհվել են 365 ձեռնարկություններ, ընդ որում 228-ը՝ բաժնտոմսերի բաց բաժանորդագրությամբ, 49-ը՝ լոտային աճուրդներով՝ 45-ը՝ փակ բաժնետիրական ընկերությունների ձեւով, 41-ը՝ վարձակալների կողմից գույքի գնման ձեւով, 1-ը՝ աճուրդով եւ 1-ը՝ մրցույթով։ Այս խմբի ձեռնարկությունների սեփականաշնորհման հիմնական ձեւը «75,9 %-ը» բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության միջոցով բաց բաժնետիրական ընկերությունների ստեղծումն է։
Չի կայացել 19 ձեռնարկությունների սեփականաշնորհումը հիմնականում դրանց արժեքի եւ խոշոր պարտքերի պատճառով։ Այդ ձեռնարկություններից 17-ի սեփականաշնորհման ձեւը եղել է բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունը, մեկինը՝ փակ բաժնետիրական ընկերության ստեղծումը, իսկ մյուսինը՝ աճուրդը։ Սեփականաշնորհման ընթացքում են գտնվում 20 ձեռնարկություն, որից 19-ը սեփականաշնորհվելու է բաց, իսկ 1-ը՝ փակ բաժնետիրական ընկերությունների ձեւով։
Սեփականաշնորհված ձեռնարկությունների մեծ մասը արդյունաբերության /146/ եւ գյուղատնտեսության ու պարենի /116/ նախարարությունների ձեռնարկություններ են։
«Փոքր» օբյեկտների սեփականաշնորհումը՝ 1996 թվականի մարտի 9-ի դրությամբ սեփականաշնորհվել է 2187 «փոքր» օբյեկտ։ Աճուրդով վաճառքի ենթակա 243 օբյեկտներից վաճառվել է 96-ը։ 1994 թվականի ընթացքում սեփականաշնորհվել է 257, 1995 թվականին՝ 1319, իսկ 1996 թվականին /մինչեւ 09.03.96թ./՝ 611 «փոքր» օբյեկտ։
Սեփականաշնորհված «փոքր» օբյեկտների մեջ զգալի բաժին են կազմում վարձակալական ձեռնարկությունները /944/, որոնք գործող օրենքի համաձայն ծրագրի մեջ չեն մտնում։ Ծրագրով սեփականաշնորհվել է 1243 «փոքր» օբյեկտ, որից 591-ը՝ /47,6 %-ը/ կենցաղսպասարկման, 421-ը՝ /33,9 %-ը/ առեւտրի, 158-ը՝ /12,7 %-ը/ հասարակական սննդի օբյեկտներ են, իսկ 73-ը՝ այլ ճյուղերի։ Ընդհանուր առմամբ ծրագրով սեփականաշնորհված «փոքր» օբյեկտների մեջ նշված երեք ոլորտների բաժինը կազմել է 94,2 %։
Սեփականաշնորհումից ստացված միջոցները՝ պետական ձեռնարկությունների սեփականաշնորհումից 1996 թվականի մարտի 9-ի դրությամբ ստացվել է 22.890.990,9 հազար դրամ, որից 16.602.383,6 հազար դրամը /72 %-ը/՝ ձեռնարկությունների, 6.156.000,0 հազար դրամ /27 %/։ Դրամով վճարումների մեջ համապատասխանաբար՝ 111.883,1 հազար դրամ /46,1 %/ եւ 131.060,1 հազար դրամ /53,9 %/։
Վճարված սերտիֆիկատների ընդհանուր քանակը 1996 թվականի մարտի 9-ի դրությամբ կազմել է 1169802 հատ, որից 824523 հատը /70,5 %/ վճարվել է ձեռնարկությունների, իսկ 345279 հատը /29,5 %/՝ «փոքր» օբյեկտների համար։
*«ՀՀ պետական ձեռնարկությունների եւ անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման եւ ապապետականացման 1996-1997 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքը (25.04.1996 ՀՕ-47) լրացվել է` 04 հոկտեմբերի 1996թ. ՀՕ 77, լրացվել եւ փոփոխվել է` 19.12.1996 ՀՕ-89:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ՝ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
25 ապրիլի 1996 թվականի
քաղ. Երեւան
ՀՕ-47