Պատգամավորներ Արտակ Մանուկյանն ու Բաբկեն Թունյանն առաջարկում են փոփոխություններ կատարել «Ավանդների ներգրավման մասին» օրենքում եւ տուգանել բանկերին խախտումների դեպքում: 365 օրվա ընթացքում առաջին անգամ կատարված խախտման համար նախատեսվում է գանձել մինչեւ 500 հազար դրամ, բայց ոչ պակաս, քան 300 հազար դրամ: Նույն ժամանակահատվածում երկրորդ անգամ կատարվող խախտման դեպքում կգանձվի մինչեւ 1 մլն դրամ, բայց ոչ պակաս, քան 500 հազար դրամ: Եթե 365 օրվա ընթացքում խախտում կկատարվի երրորդ անգամ, ապա բանկը կտուգանվի մինչեւ 2 մլն դրամի չափով:
Արտակ Մանուկյանը նշեց, որ խստացումներն ուղղված են խախտումների կանխարգելմանն ու սպառողների շահերի պաշտպանությանը: