Կառավարությունն առաջարկում է լրացում կատարել «Զենքի մասին» ՀՀ օրենքում եւ հնարավորություն տալ ՊԵԿ-ի հարկային եւ մաքսային մարմինների աշխատակիցներին օգտագործելու մարտական զենք: Այն կարող է կիրառվել հետախուզական, օպերատիվ-հետախուզական, մաքսանենգության եւ այլ ապօրինի գործողությունների եւ օրենսդրության խախտումների դեպքերում:
Նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկվեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 24-ի նիստում:
ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արշակ Գասպարյանը հայտնեց, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագիծը փոփոխության չի ենթարկվել, քանի որ չեն եղել առաջարկներ: Նախագիծը դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ առաջիկա նիստերի օրակարգի նախագծում: