Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու նպատակով Հայաստան են ժամանել մի շարք երկրների խորհրդարանների պատվիրակություններ:
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեցին ու ծաղիկներ խոնարհեցին Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետական դումայի, ինչպես նաեւ Դաշնության խորհրդի պատգամավորները,Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահ Կարոլինա Ֆերնանդեսի գլխավորած պատվիրակությունը: