Մայիսի 27-ին Ազգային ժողովում շարունակվում էր «Բաց դաս» ծրագիրը:
Խորհրդարանի հյուրերն էին Երեւանի Րաֆֆու անվան թիվ 36, Վահագն Վարդանյանի անվան թիվ 173 հիմնական դպրոցների աշակերտները եւ ուսուցիչները:
Նրանց հետ հանդիպեցին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Հակոբ Ասլանյանը, Վիկտոր Ենգիբարյանը եւ Նիկոլայ Բաղդասարյանը:
Նույն օրը ԱԺ նիստերի դահլիճում «Գազպրոմ Արմենիա» ուսումնասպորտային համալիրի աշակերտների եւ ուսուցիչների հետ «Բաց դաս»-ն անցկացրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Իսկ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի հյուրերը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական դպրոցի ուսանողներն էին:
Պատգամավորների հետ հանդիպման ընթացքում այցելուները ներկայացրին իրենց հուզող խնդիրները, ուղղեցին տարբեր բնույթի հարցեր:
Հյուրերը, շրջելով խորհրդարանում, եղան գրադարանում, այնուհետեւ թանգարանում, որտեղ ծանոթացան ԱԺ պատմությանը: